Մոլոկաններ, ռուսական կրոնական շարժում (կրոնական փոքրամասնություն), որ առաջացել է 18-րդ դարի երկրորդ կեսին, Տամբովի գավառում։ Մոլոկանների կրոնական ուղղությունը առաջացել է դուխոբորների աղանդից և պահպանել վերջինիս վարդապետության և ծեսերի մեծ մասը։ Կրոնական ուղղության հիմնադիրն է Սիմոն Ուկլեինը։ «Մոլոկան» անունը տրվել է դեռ 1765 թվականին։ Անվանումը կապում են ավետարանական «հոգևոր կաթի» (словесное молоко)՝ իրենց քարոզած Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ուսմունքի, ինչպես նաև պասի օրերին կաթ խմելու սովորույթի հետ։ Մոլոկանները իրենց «Հոգևոր քրիստոնյաներ» են անվանում և իրենց ընդունած մոլոկան անունը բացատրում են նրանով, որ իրենց դավանած վարդապետությունը այն օգտագործվող կաթն է, որի մասին խոսվում է Սուրբ Գրքի մեջ։ Մոլոկանների կարծիքով հավատի ուսուցման միակ ճիշտ աղբյուրը կարող է լինել Սուրբ գրքի Հին և Նոր կտակարանները։ Նրանք չեն ընդունում, որ կան ուրիշ քահանաներ, քանզի կա միայն մեկ քահանա՝ Հիսուս Քրիստոսը, իսկ բոլոր մարդիկ քույր և եղբայրներ են և հավասար միմյանց։ Նրանք չեն ընդունում եկեղեցական աստիճանակարգը, ձեռագործ եկեղեցիները, ուղղափառ ծեսերը, չեն հավատում «օրագրերին», սրբապատկերներին։ Աղոթելիս չեն խաչակնքվում, և չեն ընդունում մկրտությունը։ Մոլոկաններ՝ ռուսների էթնիկական խումբ է, ովքեր մերժում են ուղղափառ եկեղեցին ու ծիսակատարությունները, ունեն իրենց ավանդույթներն ու սովորույթները և այլն։ Ցարիզմի օրոք հալածվում էին, որի հետևանքով մոլոկանները մեծ խմբերով գաղթեցին Կանադա, ինչպես նաև Հարավային Կովկաս։ Հայաստանում մոլոկանները հիմնականում ապրում են Լոռու մարզում, մասնավորպես՝ Տաշիր քաղաքում, կամ ինչպես տեղաբնիկներն են հիշում, Կալինինո, իսկ ավելի վաղ՝ Վորոնցովկա, Ֆիալետովո գյուղում ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում։ Անկախությունից հետո սկսվեց մոլոկանների արտագաղթ դեպի Ռուսաստան, որի հետևանքով նրանց թիվը Հայաստանում զգալիորեն պակասեց[1]։

Մոլոկաններին բնորոշ արտաքինով տղամարդ

Մոլոկանների կյանքն ու կենցաղը

խմբագրել
Մոլոկանների սենյակը
Մոլոկան տղամարդկանց հանդերձանքը

Յուրաքանչյուր մոլոկանի տուն ունի բավականին ընդարձակ գավիթ, ուր գտնվում է բաղնիքը, ախոռը, խոտանոցը և շտեմարանը։ Բնակարանը բաղկացած է երկու սենյակներից, որոնց դռները բացվում են նախասենյակների մեջ։ Սենյակները հիմնականում քառանկյունի են լինում, եթե ոչ երեք, գոնե երկու կողմից երկական կամ մի մի պատուհաններով։ Հատակն ու առաստաղը տախտակից է, բայց ոչ երբեք ներկված։ Սովորաբար սենյակներից մեկում լինում է երկար ռուսական փուռ, մյուս սենյակները տաքացվում են թիթեղյա վառարաններով։ Սենյակի պատերին կից ձգվում են նեղ և երկար նստարաններ, իսկ անկյուններում փայտե պահարաններ, մի քանի նեղ և երկար նստարաններ մոտեցնելով կազմվում է մոլոկանի մահճակալը, սենյակի անկյունում սովորաբար դրված է լինում հասարակ փայտե սեղանը, որի վրա հասարակ փոքրիկ հասարակ լամպ է լինում, կողքերին մի քանի աթոռ(որը կոչվում է տաբուրետկա), տները քարաշեն են, կտուրը՝ եռանկյունաձև, կղմինդրով ծածկված, տան երկու կողմերը կան փոքր պատշգամբներ։ Նրանց ուտելիքի գլխավոր մասն է կազմում թեյը, կաթը, կարտոֆիլը։ Մոլոկանները շատ են սիրում թեյ։ Եվ այն պատրաստման հատուկ եղանակ ունեն ինքնաեռի մեջ։

Մոլոկանների հանդերձանքը

խմբագրել
Տղամարդիկ
խմբագրել

Տարբերվում է նաև մոլոկանների հանդերձանքը՝ տղամարդիկ կարմիր կամ կապույտ չթից կարված շապիկ են հագնում, որի փեշերը թողնում են անդրավարտիքի վրա, ոչ թե դնում անդրավարտիքի տակ, ինչպես տարածված է տղամարդկանցից շատերի մոտ։ Թևերը երկար են կոճկվում են դաստակի մոտ։ Անդրավարտիքը կարում են չթից կամ իրենց պատրաստած կտավից, ծայրերը դնում են կոշիկների մեջ, որը հասնում է մինչև ծնկները։ Շապիկի վրայից հագնում են ժիլետկա, որը անթև է և կրծքի վրա ամբողջովին կոճկվում է։ Աշխատելիս սովորաբար ժիլետով կամ միայն մի շապիկով են մնում, այս դեպքում գոտի են կապում։ Ժիլետի վրայից հագնում են պադդեովկա, որը կարվում է շվեդական կիսամահուդից, իջնում է մինչև ծնկները՝ մեջքի վրա փոքր-ինչ սեղմելով։ Երկու կողքերին կա մի գրպան, կոճկվում է մի կողմի վրա և վզի մոտ օձիքը հետ է ծալված։ Գլխին դնում են կարտուզ կոչվող գլխարկ, որն ունի լայն կզիրոկ, իսկ ձմեռը ցածր, կտորից կարած փափախ, որի վերին մասը թավշյա է լինում, ձմեռը ոմանք ոչխարի մորթուց կարած մուշտակ են հագնում։ Հագնում են գուլպա և երկար վզով կոշիկներ։

Կանայք
խմբագրել
Մոլոկան կանանց հանդերձանքը

Կանանց շապիկը կարում են բացարձակապես կարմիր չթից, իջնում է մինչև ոտքերը, սրա վրայից հագնում են կիսաշրջազգեստ բամազյա կտորից։ Կիսաշրջազգեշտի վրայից հագնում են սարաֆան, որ մեջքի վրա սեղմելով բարձրանում է մինչև կուրծքը։ Երկու ժապավեն ուսերի վրայով անցնելով պահում են այս հանդերցը։ Սարաֆանի վրա կապում են կարմիր չթից գոգնոց և հագնում կոֆտա, որ հասնում է մինչև մեջքը, երկար թևեր ունի և կրծքի վրա կոճկվում է։ Ձմեռը այս բոլորի վրայից հագնում են արխալուղ, սև կամ կապտագույն կտորից և բամբակից իջնում է մինչև ծնկները։ Աջ կողմոմ կա մի գրպան։ Աղջիկները գլխին միայն կարմիր յայլուխ են կապում, իսկ կանայք նախ մի յայլուխ եռանկյունաձև ծալում են, ճակատի վրայով անցկացնում կապում են ծոծրակին և ապա մի ուրիշն էլ ձգում վրայից և կապում վզի տակ։ Հագնում են կիսկոշիկներ, ընդհանրապես կանանց շորերը կարճ են և գուլպաները երևում են։

Մոլոկանների ամուսնությունը և հարսանիքի սովորություններ

խմբագրել

Մոլականները ամուսնանում են տղաները՝ 19 տարեկանում, իսկ աղջիկները՝ 17 տարեկան, ամուսնացող զույգի տարիքային տարբերությունը հազվադեպ է մեծ լինում։ Աղջիկ փախցնելու սովորություն նրանց մեջ չկա։ Աղջկան ընտրում են տղայի ծնողները, սակայն հաշվի են առնում տղայի կարծիքը։ Երբ որոշում են նշանել, տղայի ծնողները գնում են աղջկա ծնողների տուն, բայց այն ժամանակ, երբ աղջիկը տանը չի լինում և չի իմանում։ Մինչև տուն մտնելը տղայի ծնողները աղջկա ծնողների տան դռան առաջ խաչում են ձեռքերը և շշնջում «Հայր Մերը»։ Աղջկա ծնողները նախօրոք գիտեն նրանց այցի նպատակը, սակայն չեն ասում, մինչև բուն թեմային անցնելը սեղան են բացում, իսկ երբ վերջանում է թեյը նրանք նոր սկսում են խոսել գալու նպատակի մասին։ Աղջկա համաձայնությունը ստանալաց հետո հայրերը միմյանց ձեռք են սեղմում, աղջկա մայրը տղայի մորը տալիս է մի ասեղնագործ թաշկինակ, իսկ տղայի հայրը աղջկա հորը տալիս հինգ ռուբլի։ Մի քանի օր հետո աղջկա տանը խնամիները հավաքվում են և որոշվում է աղջկա գլխագինը, որը տատանվում է 50-120 ռուբլու մեջ։ Իսկ որպես նշան տղայի վզին կապում են կարմիր թաշկինակ։ Հետո երկու խնամիները գնում են քաղաք հարսանիքի պատրաստություն տեսնելու։ Երբ բերում են հարսանեկան անհրաժեշտ պարագաները աղջիկը իր ընկերուհիների հետ միասին կարում են հարսանեկան շորը և «թագավորի» հագուստը։ Հարսանիքի օրը փեսայի եղբայրը գալիս է տանելու «թագավորի» շորը։ Հետո հավաքվում են բոլորով խնջույք կազմակերպում, որի ժամանակ միջնորդը հավաքում է մասնակիցներից հարսի և փեսայի նվերները։ Սովորաբար հարսանեկան ծախսերը բոլորը անում է տղայի կողմը։ Մալականները ապրում են մեծ գերդաստաններով։

Ընտանեկան կյանք

խմբագրել

Մոլոկանները ամուսնությունից հետո պետք է մորուք պահեն։ Գերդաստանի իշխանությունը պատկանում է մեծ մորը, իսկ նրա մահից հետո՝ ավագ հարսին։ Նրանց մոտ ամուսնալուծությունները չեն թույլատրվում։ Միայն երբ կինը չի հարմարվում ամուսնական կյանքին, ծերերի խորհուրդը թույլ է տալիս նրա ամուսնուն ամուսնանալ այլ կնոջ հետ, սակայն նա պետք է իր առաջին կնոջը ապրուստի միջոցներ տա։ Նրաց ծեսերի համաձայն՝ ծննդկան մայրը, եթե աղջիկ է ունեցել, 80 օր համարվում է պիղծ, իսկ տղա ունենալու դեպքում՝ 40 օր, նա չի կարող հաց թխել, կերակուր եփել, նրա հետ ոչ ոք բացի ամուսնուց ճաշելու իրավունք չունի։ Երեխան պարտադիր պետք է տրվի այդ գերդաստանի անդամներից մեկի անունով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Սիմոն Կագինյան «Ցիտատներ մոլոկանների մասին»-2014 թ․

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES