Մոսֆիլմ
Մոսֆիլմ (ռուս.՝ Мосфи́льм), ամենամեծ առաջատար կինոստուդիան Ռուսաստանում, Եվրոպայի ամենախոշոր կինոստուդիաներից մեկը՝ հագեցած ժամանակակից բարձր տեխնոլոգիաներով, ինչը հնարավորություն է տալիս լիարժեք իրականացնել կինոարտադրությունը։ Մոսֆիլմում են ստեղծվում բոլոր հայրենական արտադրության ֆիլմերը, հեռուստասերիալները։
Մոսֆիլմ | |
---|---|
Տեսակ | կինոստուդիա և կինոֆիլմերի արտադրության ընկերություն |
Հիմնադրված է | հունվարի 30, 1920 |
Վայր | Մոսկվա, Ramenki District և Ramenki District, Արևմտյան վարչական շրջան, Մոսկվա, Ռուսաստան |
Երկիր | Ռուսաստան |
Տնօրեն | Կարեն Շահնազարով |
Արդյունաբերություն | ֆիլմարտադրություն, կինոարդյունաբերություն և Կինեմատոգրաֆիա |
Ընդհանուր ակտիվներ | 3,69 մլրդ ₽ (2017)[1] |
Հասույթ | 1,17 մլրդ ₽ (2017)[1] |
Աշխատողների թիվ | 1020 մարդ (2002)[2] |
Կայք | mosfilm.ru(ռուս.)(անգլ.) |
Mosfilm Վիքիպահեստում |
Կինոստուդիայի հիմնադրման ամսաթիվ են դիտարկում 1924 թվականի սեպտեմբերի 30-ը, երբ կայացել է առաջին լիամետրաժ ֆիլմի՝ ռեժիսոր Բորիս Միխինի «Բարձունքի թևերով» պրեմիերան[3]։
Կինոստուդիայի մասին
խմբագրելՄոսֆիլմ կինոկոնցեռնը ֆեդերալ պետական ունիտար ձեռնարկություն է, որտեղ աշխատում են 1000-2000 մարդիկ։ Տարեկան թողարկում է շուրջ 100 ֆիլմ։ 1990-ականների ճգնաժամը հաղթահարելուց հետո, վերջին 10 տարիների ընթացքում ձեռնարկության շահութաբերությունը մեծացել է 10 անգամ։ 90-ամյա գործունեության ընթացքում Մոսֆիլմում ստեղծվել են ավելի քան 2500 լիամետրաժ ֆիլմեր։ Տարբեր տարիների այստեղ աշխատել են հայտնի ռեժիսորներ, որոնց գործերն ընդգրկվել են «Հայրենական և համաշխարհային կինոարվեստի ոսկե ֆոնդում»։
- Ալեքսանդր Դովժենկո
- Սերգեյ Էյզենշտեյն
- Վսեվոլոդ Պուդովկին
- Իվան Պիրև
- Գրիգորի Ալեքսանդրով
- Միխայիլ Ռոմ
- Գրիգորի Չուխրայ
- Միխայիլ Կալատոզով
- Սերգեյ Բոնդարչուկ
- Անդրեյ Տարկովսկի
- Լեոնիդ Գայդայ
- Էլդար Ռյազանով
- Ալեքսանդր Պտուշկո
1998 թվականի ապրիլի 20-ից Մոսֆիլմ կինոստուդիայի գլխավոր տնօրենն է Կարեն Շահնազարովը[4]։
Ֆիլմեր
խմբագրել- Ալեքսանդր Նևսկի (1938)
- Իվան Ահեղ (1944)
- Իվան Ահեղ։ Մաս 2։ Բոյարական դավադրություն (1945)
- Թռչում են կռունկները (1957)
- Սովորական ֆաշիզմ (1965)
- Բալլադ զինվորի մասին (1959)
- Գլանիվն ու ջութակը (1960)
- Աղմկոտ օր (1960)
- Սերյոժա (1960)
- Իվանի մանկությունը (1962)
- 49 օր (1962)
- Ես Կուբան եմ (1964)
- Պատրանք (1965)
- Օպերացիա Ы և Շուրիկի մյուս արկածները (1965)
- Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները (1966)
- Ադամանդե ձեռքը (1968)
- Հաջողության ջենտլմենները (1971)
- Մեծ դասամիջոց (մինի սերիալ, 1972 թվական)
- Իվան Վասիլևիչը փոխում է մասնագիտությունը (1973)
- Թանկարժեք տղա (1974)
- Նրանք կռվում էին Հայրենիքի համար (1975)
- Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ (1975)
- Դերսու Ուզալա (1975)
- Չի կարող պատահել (1975)
- Երկու կապիտան (մինի սերիալ, 1976)
- Թափառախումբը հեռանում է երկինք (1976)
- Подранки (1976)
- Միմինո (1977)
- Մոսկվան արցունքներին չի հավատում (1979)
- Փոքրիկ ողբերգություններ (մինի սերիալ, 1979 թվական)
- Թեհրան-43 (1981)
- Արձակուրդ ծովափին (1986)
- Օրենք (1989)
- Սև վարդը՝ տխրության խորհրդանիշ (1989)
- Իմ մեծ հայկական հարսանիքը (2004)
- Հիվանդասենյակ համար վեց (2009)
- Ադամանդներ որոնողները
Ստուդիաներ
խմբագրել- Арк-фильм
- ВЕРТИКАЛЬ
- Жанр
- Синема Лайн
- Курьер
- РИТМ
- Киностудия «Слово»
- Союз Навона
- Телефильм
Տեսարժան վայրեր
խմբագրել- «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի թանգարան
- Վասիլի Շուկշինի հուշարձան
- Սերգեյ Բոնդարչուկի հուշարձան[5]
- «Աղջիկը ճանճասպանով» քանդակ
- «Անհայտ օպերատորի» քանդակ
- Մեծ հայրենական պատերազմի ժամանակ զոհված կինոստուդիայի աշխատակիցներին նվիրված հուշարձան
- Հայտնի խորհրդային կինեմատոգրաֆիստներին նվիրված հուշատախտակներ կինոստուդիայի տարբեր մասնաշենքերում
- Լեոնիդ Գայդային նվիրված հրապարակ
Պատկերասրահ
խմբագրել-
Տարբերանշան կինոստուդիայի մուտքի մոտ
-
Կինոստուդիայի մուտքը
-
Լճակ կինոստուդիայի տարածքում
-
Զբոսայգի կինոստուդիայի տարածքում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Бухгалтерская отчётность
- ↑ https://www.list-org.com/company/6229
- ↑ Год "МОСФИЛЬМА"
- ↑ Карен Георгиевич Шахназаров. Генеральный директор Киноконцерна «Мосфильм», кинорежиссёр. Արխիվացված 2015-08-21 Wayback Machine // mosfilm.ru
- ↑ «Открытие памятника Сергею Бондарчуку на «Мосфильме»» (ռուսերեն). mosfilm.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Mosfilm official site Արխիվացված 2014-12-21 Wayback Machine
- Mosfilm official YouTube Channel - Mosfilm’s film collection with English subtitles
- Mosfilm's online cinema Արխիվացված 2019-10-16 Wayback Machine - over 500 films available for online watching
- Mosfilm Studios - 360 Panoramas Արխիվացված 2011-10-23 Wayback Machine
- Humus Project - Mosfilm: History and fantastic trailers of the most famous and funny movies Արխիվացված 2007-03-26 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսֆիլմ» հոդվածին։ |