Մուրադ II Խոջա կամ Ամուրաթես II (օսմ․` مراد ثانى Murād-ı sānī, թուրքերեն՝ II. Murat, հունիս 1404[1][2], Ամասիա, Թուրքիա - փետրվարի 3, 1451, Ադրիանապոլիս, Օսմանյան կայսրություն), եղել է Օսմանյան կայսրության Սուլթան 1421 թ.-ից 1451 թվականները (բացառությամբ 1444 թ.-ից 1446 թվականները, երբ կառավարել է նրա որդին` Մեհմեդ II-ը)։

Մուրադ II
Ծնվել է՝հունիս 1404[1][2]
ԾննդավայրԱմասիա, Թուրքիա
Մահացել է՝փետրվարի 3, 1451 (46 տարեկան)
Վախճանի վայրԱդրիանապոլիս, Օսմանյան կայսրություն
Muradiye Complex
ՏոհմՕսմանյան
կառավարիչ
ՀայրՄուհամմեդ I
ՄայրԷմինե Խաթուն
ԵրեխաներՄուհամմեդ II և Fatma Sultan?
Հավատքիսլամ
ՍտորագրությունИзображение автографа

Մուրադ II-ի կառավարումը նշանավորվել է երկարատև պատերազմներով քրիստոնյա ֆեոդալական լորդերի դեմ Բալկաններում և Թուրքական Բեյլիկ ցեղերի դեմ Անատոլիայում, որը տևեց մոտ 25 տարի։ Նա մեծացել է Ամասիայում և սուլթան է դարձել իր հոր` Մեհմեդ I-ի մահից հետո։ Նրա մայրը եղել է Էմինե Խաթունը (Սուլեյման բեյի աղջիկը, ով Դուլկադիրիդսի կառավարիչն էր), իր հոր երրորդ կինը։ Նրա հոր և մոր ամուսնությունը դաշնության բերեց Օսմանյան կայսրության և այս կիսանկախ տարածքի հետ։

Կատակով ասում են, որ Մուրադի ամենամեծ հաջողությունը նրա որդու ծնունդն է, նրա որդին էր Մեհմեդ II, ով հաջողությամբ նվաճեց Բյուզանդական կայսրության մայրաքաղաք Կոստանդինոպոլիսը և վերջ դրեց Հռոմին։

Վաղ կյանք

խմբագրել

Մուրադը ծնվել է 1404 թվականի հունիսին սուլթան Մեհմեդ I-ի և նրա կին Էմինե Խաթունի ընտանիքում և ամբողջ մանկությունը անցկացրել է Ամասիայում։ 1410 թվականին Մուրադը տեղափոխվեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Ադրիանապոլիս։ Երբ նրա հայրը գահ բարձրացավմ Մուրադը դարձավ Ամասիայի նահանգապետ։ Մուրադը մնաց Ամասիայում մինչև հոր մահը 1421 թվականին։ Նա դարձավ Օսմանյան կայսրության սուլթան 16 տարեկանում։

Սուլթան

խմբագրել
 
Սուլթան Մուրադ II-ը նետաձգության դասընթացին (1584 թվականի կտավ)

Մուրադի կառավարումը հենց սկզբից անհանգիստ էր։ The Բյուզանդիայի կայսր, Մանուել II-ը, ճանաչեց[3] Մուստաֆա Չելեբիին, որպես Բայազիդ I-ի (1389–1402) ժառանգ և սուլթանության իրական հավակնորդ։ Բյուզանդիայի առաջնորդը Մուստաֆայից խոստովանություն էր կորզել, որ գահին տիրանալու դեպքում Բյուզանդիային կանցնեն մեծ թվով քաղաքներ։ Մուստաֆան Բյուզանդական նավերով իջևանեց Օսմանյան կայսրության եվրոպական տարածներում և որոշ ժամանակ հաջողություններ ունեցավ։ Շատ թուրք զինվորներ միացան նրան և սպանեցին վետերան Բեյազիդ փաշային, ում ուղարկել էր Մուրադը։ Մուստաֆան հաղթեց Մուրադի բանակին և հռչակեց իրեն Ադրիանապոլսի տիրակալ։ Նա այնուհետև անցավ Դարդանելի նեղուցը դեպի Ասիա մեծ բանակով, սակայն երիտասարդ սուլթանը ցույց տվեց որ լավագույնս է տիրապետում ռազմական արվեստին ինչպես իր նախնիները։ Մուստաֆան չկարողացավ օգտվել հակառակորդի սխալներից և արդյունքում կորցրեց վստահությունը իր զորքի մոտ, որի մեծ մասը անցավ Մուրադի կողմը։ Մուստաֆան ապաստան գտավ Գալիպոլի քաղաքում, սակայն սուլթանը Գենոացի հրամանատար Ադորնոյի օգնությամբ գրավեց քաղաքը և սպանեց Մուստաֆային։ Այս հակամարտությունը օսմանցիները որպես զենք օգտագործեցին Բյուզանդիայի դեմ, որի արդյունքում թշնամությունը երկու կայսրությունների միջև աճեց։

 
Մուրադ II-ը և Ջոն Հունյադին

Այնուհետև 1421 թվականին Մուրադ II-ը հիմնեց նոր բանակ, որը կոչեց Ազեբ և արշավեց Բյուզանդական կայսրության դեմ և պաշարեց Կոստանդնուպոլիսը։ Մինչ Մուրադը փորձում էր նվաճել քաղաքը, Բյուզանդիան որոշ անկախ Թուրքական երկրների Անատոլիայից սուլթանի կրտսեր եղբայր Կուչուկ Մուստաֆայի գլխավորությամբ (ով ընդամենը 13 տարեկան էր) հրահրեց սուլթանի դեմ և նրանք պաշարեցին Բուրսան։ Մուրադը ստիպված թողեց Կոնստանդնուպոլիսի պաշարումը և որոշեց ճնշել եղբոր ապստամբությունը։ Նա բռնեց Մուստաֆային և մահապատժի ենթարկեց նրան։ Անատոլիական երկրները, որոնք նրա դեմ էին դուրս եկել, միացվեցին Օսմանյան կայսրությանը։

Մուրադ II-ը այնուհետև պատերազմ հայտարարեց Վենետիկի, Կարամանիդ Էմիրաթի, Սերբիայի և Հունգարիայի դեմ։ Կարամանիդները պարտվեցին 1428 թվականին, իսկ Վենետիկը` 1432 թվականին։ 1430-ականներին Մուրադը մեծ տարածներ նվաճեց Բալկաններում և կայսրությանը միացրեց Սերբիան 1439 թվականին։ 1441 թվականին Սրբազան Հռոմեական կայսրությունը և Լեհաստանը միացան սերբ-հունգարական դաշնությանը։ Մուրադը հաղթեց Վառնայի ճակատամարտում 1444 թվականին։

Մուրադը 1444 թվականին գահը զիջեց իր որդուն` Մեհմեդ II-ին, սակայն Ենիչարների ապստամբությունից հետո[4] նա նորից բազմեց գահին։

1448 թվականին Մուրադը պարտության մատնեց քրիստոնյա դաշնակիցներին Կոսովոյի երկրորդ ճակատամարտում։ Բալկանյան ճակատում հաղթանակի հասնելուց հետո Մուրադը տեղափոխվեց արևելք, պարտության մատնելու Լենկ Թեմուրի որդուն` Շահ Ռոխին և Կարամանիդ ու Չորում-Ամասիա Էմիրատներին։ 1450 թվականին Մուրադը Ալբանիայում անհաջող պաշարեց Կրուժը և պարտություն կրեց Սկանդերբերգից։ 1450-1451 թվականների ձմռանը Մուրադը հիվանդացավ և մահացավ Ադրիանապոլսում։ Նրա գահը ժառագեց Մեհմեդ II-ը (1451–81):

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 https://snl.no/Murat_2
  2. 2,0 2,1 https://www.britannica.com/biography/Murad-II
  3. Finkel, C., Osman's Dream:The History of the Ottoman Empire, Osman 2005, pp.43, Basic Books
  4. Kafadar, Cemal, Between Two Worlds, University of California Press, 1996, p xix. ISBN 0-520-20600-2
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուրադ II» հոդվածին։
  NODES
os 3