Մ4 (M4, զորային ինդեքս և անվանում՝ Carbine, 5.56 mm, M4, արտադրողի գործարանային ինդեքս՝ Colt Model 920), ինքնաձիգ կարաբին, որ ստեղծվել է Միացյալ Նահանգներում М16А2 հրացանի հիման վրա և սկզբում նախատեսված է եղել մարտական մեքենաների անձնակազմերի և ռազմական տեխնիկայի հաշվարկների սպառազինման համար։

Մ4
Տեսակհրազենային մոդել
ԵնթատեսակԿարաբին, ինքնաձիգ և AR-15 style rifle?
Երկիր ԱՄՆ
Ծառայության ընդունման տարի1994
ՊատերազմներԱֆղանական պատերազմ
ԱրտադրողColt's Manufacturing Company, Lewis Machine and Tool Company?, Bushmaster Firearms International, U.S. Ordnance?, Remington Arms?, SME Ordnance? և FN Herstal
Փամփուշտի տեսակ5.56×45 մմ ՆԱՏՕ

Չնայած դրան՝ ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը Մ4 կարաբինն ընդունել է որպես միասնական ամերիկյան հատուկ գործողությունների բոլոր ուժերի համար։ Ներկայում դրան է անցել նաև ԱՄՆ ամբողջ բանակը, քանի որ կարճացված կարաբինն ավելի հարմար է ժամանակակից պայմաններում, երբ բանակի մեծ մասը կազում են մոտոհետևակազորը, մարտական մեքենաների անձնակազմերն ու օժանդակ զորքերը, և այդ հարմար լինելը ավելի քան փոխհատուցում է նրա բնութագրիչ առանձնահատկությունների չնչին պակասությունները հրացանի համեմատ։

Մ4-ի հիմնական տարբերությունները М16А2-ից ավելի կարճ փողն ու հանովի հեռադիտակային հավելվածն են։ Colt Model 921 (M4A1) զենքը Մ4-ից տարբերվում է կրակոցի ռեժիմով՝ SAFE/SEMI/AUTO, իսկ մյուս բոլոր չափանիշներով լիովին համընկնում է Մ4-ի հետ։

Բնութագիր

խմբագրել

Հրաձգության արդյունավետ հեռավորությունը՝

  • Միայնակ նպատակակետին՝ 500 մ,
  • Խմբին՝ 600 մ։

Դա ավելի քիչ է, քան М16А2-ինը (50 մ և 200 մ համապատասխանաբար[1])։ Հրաձգության տեմպը գրեթե չի փոխվել. М16А2-ը՝ 700-900 կրակոց րոպեում, M4/M4A1-ը՝ 700-970 կրակոց րոպեում[1]։

Աշխատանքի հուսալիության և խտության պահանջները նույնն են, ինչ Մ16-ի դեպքում[2]։ 91,4 մ (100 յարդ) հեռավորության վրա 10-ական կրակոցներով խմբերի համար ցրման տրամագիծը չի 12,7 սմ-ը[3]։

Ռազմամթերք

խմբագրել

Կարաբինի լրացուցիչ ռազմամթերքը ներառում է.

  • Ենթափողային 40-միլիմետրանոց նռնականետ М203,
  • Թիրախի լազերային լուսավորման և նպատականշման AN/PEQ-2 սարքավորում,
  • ACOG տիպի օպտիկական նշանոց (կամ ցանկացած այլ նշանոց 20-միլիմետրանոց Պիկատինի ձողիկի վրա ամրացան համար),
  • Aimpoint CompM2 տիպի կոլիմատորային նշանոց,
  • Խլացուցիչ, տակտիկական լապտեր և այլ սարքավորումներ ու հարմարանքներ։
Զենքը խոշոր պլանով, նշանառության գործընթացը, սառը նշանափորձման գործընթացը և զենքը նորմալ մարտական վիճակին բերելը։

Քննադատություն

խմբագրել

Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ Մ4-ը քննադատության է արժանացել համակարգի ոչ բավարար հուսալիության համար. եղել են կարաբինի չաշխատելու դեպքեր։ Այսպես, համաձայն ԱՄՆ բանակի ռազմական մշակումների հետազոտական ինստիտուտի (անգլ.՝ United States Army Combined Arms Center) անցկացրած անկախ ուսումնասիրության, Մ4-ի չաշխատելը դարձել է բանակի անձնակազմի կորուստների (9 մարդ սպանված և 27 վիրավոր) պատճառներից մեկն 2008 թվականի հուլիսի 13-ին Աֆղանստանի Վենատ գյուղի շրջանում տեղի ունեցած ռազմական բախման ժամանակ[4]։

2008 թվականի մայիսին թեթև և հրաձգային զենքերին նվիրված միջազգային սիմպոզիումում ԱՄՆ Կոնգրեսի, Պենտագոնի և մի շարք պաշտպանական ընկերությունների ներկայացուցիչներ տարածել են հայտարարություն, որում նշվել է ինքնաձիգի գնումը դադարեցնելու անհրաժեշտության մասին։ Փաստարկներից մեկը եղել է անցկացված փորձարկումների արդյունքը. ըստ այդ ուսումնասիրությունների՝ Մ4-ի չաշխատելու դեպքերի քանակը գերազանցել է փորձարկումներին մասնակցած զենքերի մյուս տեսակների չաշխատելու դեպքերի ընդհանուր թվին, որոնց թվում եղել են՝ HK XM8, HK 416 և FN SCAR-L։ Բանակային հրամանատարության պատասխանը եղել է հայտարարությունն այն մասին, որ կարաբինը լավ է դրսևորել իրեն մարտական պայմաններում, և որ արտաքին ազդեցության հետևանքով դրա չաշխատելու դեպքերի քանակը պետք է դիտարկել որպես աննշան[5]։

2006 թվականին Իրաքում և Աֆղանստանում ամերիկացի զինծառայողներից հարցմանը մասնակցածների 88 %-ը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ գոհ է Մ4 ինքնաձիգից[6]։ 2010 թվականին «Նյու Յորք Թայմս» թերթի երկու լրագրողներ երեք ամիս անցկացրել են Աֆղանստանում՝ լուսաբանելով ռազմական գործողությունների ընթացքը։ Նրանք ներկա են եղել բազմաթիվ հրաձգությունների (որոնցից մի քանիսը շարունակվել են մի քանի ժամ) և հարցումներ անցկացրել շուրջ 100 զինվորների շրջանում՝ այդ թվում նաև հարցնելով նրանց օգտագործած Մ4 և Մ16 ինքնաձիգների հուսալիության մասին։ Նշված ժամանակի ընթացքում նրանք հանդիպել են Մ16 ինքնաձիգի խափանման մեկ դեպքի։ Լրագրողները հանգել են այն եզրակացության, որ այդ ինքնաձիգների հուսալիության հետ կապված ոչ մի խնդիր չկա[7]։

Տարբերակներ

խմբագրել
  • М4 – բազային տարբերակ,
  • М4А1 – 1994 թվականին[3] մշակված տարբերակ, որը տարբերվում է М16А2E3-ի նման անընդհատ կրակահերթերով կրակելու հնարավորությամբ,
  • Մ4 ինքնալից տարբերակներ քաղաքացիական շուկայի համար։ Արտադրվում են այնպիսի ընկերությունների կողմից, ինչպիսիք են՝ Colt, Vulcan Armament, Bushmaster[8] և այլն,
  • SOPMOD M4 Accessory Kit (անգլ.՝ Special Operations Peculiar Modification) – ժբաղադրիչների հավաքածու, որ մշակել է ԱՄՆ ռազմածովային նավատորմի ցամաքային գործողությունների կենտրոնը M4A1 ինքնաձիգի ֆունկցիոնալության ընդլայնման համար[9]։
 
M4A1 և CQBR
 
SOPMOD Block I

Շահագործող երկրներ

խմբագրել
  •   Ալբանիա – Ալբանիայի զինված ուժեր[10]
  •   Անտիգուա և Բարբուդա[11]
  •   Ավստրալիա – օգտագործում են Ավստրալիայի հատուկ նշանակության զորաբաժանումները[12][13]։
  •   Արգենտինա – օգտագործում են Արգենտինայի բանակը, նավատորմը և ազգային ժանդարմերիան[11]։
  •   Աֆղանստան – օգտագործում է միայն ANA հատուկ նշանակության զորքերի գումարտակը[14][15]։ Մ4 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2006[16] և 2008 թվականներին[17]։
  •   Բանգլադեշ – օգտագործում են պարաշյուտա-դեսանտային, ոստիկանության և ռազմական լողորդների հատուկ ստորաբաժանումները[18][19][20]։
  •   Բահրեյն – M4A1 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2008 թվականին[11][17]։
  •   Բելիզ – M4/M4A1 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2006 թվականին[16]։
  •   Բոլիվիա – M4A1s ինքնաձիգներն օգտագործել է Բոլիվիայի բանակը[21]
  •   Բոսնիա և Հերցեգովինա – M4A1s ինքնաձիգներն օգտագործել է բանակն ու օդային պաշտանության զորամասերը[17]
  •   Բրազիլիա[22][23]
  •   Բուրունդի – բուրունդացի ապստամբներ[24]
  •   Կանադա – օգտագործում է Diemaco C8[25].
  •   Կոլումբիա – M4A1 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2008 թվականին[17]։
  •   Եգիպտոս[26]
  •   Էկվադոր – M4 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2008 թվականին[17]։
  •   Սալվադոր – M4 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2007[27] և 2008 թվականներին[17]։
  •   Վրաստան – M4A1[28][29] և M4A3 ինքնաձիգներն օգտագործում են ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումներն ու զինված ուժերը։
  •   Հունաստան – օգտագործում են EKAM հատուկ ստորաբաժանումները[30]։
  •   Հնդկաստան – M4A1 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2008 թվականին[17][31][32]։
  •   Ինդոնեզիա – օգտագործում են Detachment 88[33], KOPASKA և Kopassus հատուկ ստորաբաժանումները[34]։
  •   Իրաք – օգտագործում է Իրաքի բանակը[35]։ Իրաքի զինված ուժերի հիմնական հրաձգային զենքն է ահաբեկչության դեմ պայքարում[36]։
  •   Իտալիա – օգտագործում են միայն հատուկ նշանակության զորաբաժանումները[37]։
  •   Իսրայել – ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2001 թվականին[38]։
  •   Ճամայկա – M4 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2007 թվականին[27]։
  •   Ճապոնիա – M4A1 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2008 թվականին[17]։ M4A1 SOPMOD օգտագործում են հատուկ ստորաբաժանումները[39]։
  •   Հորդանան – M4 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2007[27] և 2008 թվականներին[17]։
  •   Լիբանան – M4/M4A1 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2008 թվականին[17]։
  •   Հյուսիսային Մակեդոնիա – M4 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2008 թվականին[17]։
  •   Մալայզիա – թողարկվում է արտոնագրով SME Ordnance Sdn Bhd ընկերության կողմից[40]։ Օգտագործում են զինված ուժերն ու ոստիկանությունը[41]։
  •   Նեպալ – 1,070 M4s ինքնաձիգ[42] գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2005 թվականին[43][44]։
  •   Նոր Զելանդիա – օգտագործում է Նոր Զելանդիայի Հատուկ օդային ծառայությունը (NZ SAS)[45][46][47]։
  •   Պանամա – M4A1 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2008 թվականին[17]։
  •   Ֆիլիպիններ – M4/M4A1 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2008 թվականին[17]։
  •   Լեհաստան – օգտագործում է GROM հատուկ ստորաբաժանումը[48].
  •   Պորտուգալիա – օգտագործում է ծովային հետևակի DAE (Destacamento de Acções Especiais) ստորաբաժանումը[49].
  •   Չիլի – Չիլիի ծովային հետևակը Colt ընկերությունից պատվիրել է 2000 Մ4 ինքնաձիգների խմբաքանակ[50]։
  •   Սերբիա – օգտագործում են ոստիկանության ստորաբաժանումները[51].
  •   Սինգապուր – օգտագործում են հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումները[52]։
  •   Թաիլանդ – M4A1 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2006 թվականին[16]։
  •   Տոնգա – M4/M4A1 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2008 թվականին[17]։
  •   Արաբական Միացյալ Էմիրություններ – գնել է 2 500 հատ Մ4 ինքնաձիգ 1993 թվականին[53]։
  •   Մեծ Բրիտանիա – Մեծ Բրիտանիայի հատուկ նշանակության զորքեր[54]
  •   ԱՄՆ[25]
  •   Եմեն – M4 ինքնաձիգները գնվել են ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 2006 թվականին։
  •   Ղազախստան – M4 ինքնաձիգներն ընդգրկվել են РК հատուկ ստորաբաժանումների սպառազինության մեջ։
  •   Ուկրաինա – «Укроборонпром»-ը և ամերիկյան Aeroscraft ընկերությունը համատեղ ստեղծել են М4 Wac հրացանը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։ Առաջին խմբաքանակը փորձարկման է դրվել Ուկրաինայում։
  •   Քենիա[55]
  •   Քուվեյթ[56]
  •   Խորվաթիա[57]
  •   Չեխիա[58]
  •   Չինաստան[59]
  •   Դոմինիկյան Հանրապետություն[60]
  •   Հունգարիա[61]
  •   Ռուսաստան – սահմանափակ քանակությամբ օգտագործում է «Ալֆա» հատուկ ստորաբաժանումը[62]։
  •   Սենեգալ – M4/M4A1 ինքնաձիգներ գնվել են 2017 թվականին[11]։ 2 200 ինքնաձիգ գնվել է 2019 թվականին[63]։

Զանգվածային մշակույթում

խմբագրել

Մ4 ավտոմատ կարաբինն ու նրա ձևափոխված տարբերակները հաճախ են հանդիպում զանգվածային մշակույթի ու արվեստի ստեղծագործություններում, այդ թվում՝ գրական-գեղարվեստական ստեղծագործություններում, ֆիլմերում և համակարգչային խաղերում։

Համակարգչային խաղերում

խմբագրել
Պատկեր:Black Mesa old teleport.jpg
M16A2 (Model 727) M203-ով Half-Life: Blue Shift խաղում
  • Half-Life խաղերի շարք – Colt Model 727 (ստեղծվել է ավելի վաղ, քան M16A2-ի ձևափոխված տարբերակ Մ4-ը, բայց նրան նման է արտաքին տեսքով) Մ203 նռնականետի հետ առկա է High Definition Pack հավելյալ մոդուլում Half-Life-ի, Half-Life: Opposing Force-ի և Half-Life: Blue Shift-ի համար (փոխարինում է HK MP5 ատրճանակ-գնդացիրը)։ Որպես լիարժեք զենք՝ ինքնաձիգը հայտնվել է Half-Life: Decay խաղում, որտեղ օգտագործվել են զենքերի մոդելներ HD Pack-ից։
  • Counter-Strike խաղերի շարք,
  • Call of Duty 4: Modern Warfare և Call of Duty: Modern Warfare 2 – առկա են Մ16 և Մ4 ինքնաձիգները, ինչպես նաև նրանց ձևափոխված տարբերակները,
  • Battlefield խաղերի շարք – առկա են М16А2 և М4А1,
  • Բրիգադա Е5: Նոր ալյանց և նրա շարունակությունը՝ 7.62 – առկա են М16 և М4 ինքնաձիգները, ինչպես նաև նրանց ձևափոխված տարբերակները,
  • World of Guns: Gun Disassembly սիմուլյատոր-խաղում կարելի է ծանոթանալ M4 Carbine 3D-մոդելլի հետ,
  • ArmA 3 և DayZ Standalone խաղերում կա Մ4 հնարավոր բոլոր մոդուլներով,
  • Grand Theft Auto խաղերի շարք (բացի GTA III և GTA Vice City Stories)
  • Insurgency – առկա են M16A4 և M4A1,
  • Escape from Tarkov – առկա է M4A1 հրացանը,
  • Tom Clancy's Rainbow Six: Siege – առկա է Մ4 ձևափոխված հրացանը, որն օգտագործում է Maverick օպերատիվ աշխատողը,
  • Medal of Honor խաղերի շարք – առկա են ձևափոխված տարբերակներ,
  • Squad – ԱՄՆ բանակի սպառազինության հիմնական ձևը,
  • PlayerUnknown's Battlegrounds – առկա է M16A4,
  • Warface – առկա է M4A1։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 TM 9-1005-319-23&P
  2. MIL-R-71135(AR) AMENDMENT 2, MIL-C-71186(AR)
  3. 3,0 3,1 MIL-C-71186(AR)
  4. Гибель девяти солдат в Афганистане объяснили ненадежностью американского оружия. Lenta.ru
  5. Армию США призвали отказаться от карабина М4. Lenta.ru
  6. Gordon L. Rottman. The M16. — Osprey Publishing, 2011. — P. 67.
  7. C.J. Chivers. Examining the Complaints About American Rifle Reliability (Ստուգված է 29 Հուլիսի 2013)
  8. «Bushmaster Home Defense & Recreation Models» (անգլերեն). Bushmaster Firearms. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
  9. Описание M4 на сайте weapon.at.ua
  10. «FOTOT/ Ushtria shqiptare tregon "dhëmbët"». Gazeta Tema. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Colt Capitalizes on Foreign Military Sales Program - The Firearm Blog». 2017 թ․ ապրիլի 27. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
  12. Victor Epand. «Bull Pup Guns Configuration». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 24-ին.
  13. «Clearance Divers, Maritime Tactical Operations». Australian Defence Jobs. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  14. Petty Officer First Class David Votroubek (July-August 2008). «New Gear for Afghan Commandos». United States Army Logistics Management College. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 24-ին.
  15. Soraya Sarhaddi Nelson (2007 թ․ հուլիսի 23). «New Afghan Commandos Take to the Frontlines». National Public Radio. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 24-ին.
  16. 16,0 16,1 16,2 Daniel Watters. «The 5.56 X 45mm: 2006». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  17. 17,00 17,01 17,02 17,03 17,04 17,05 17,06 17,07 17,08 17,09 17,10 17,11 17,12 17,13 Daniel Watters. «The 5.56 X 45mm: 2008». The Gun Zone. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 27-ին.
  18. «M4 Carbine». Asia Pacific Defence Solutions Group. Վերցված է 2009 թ․ հունվարի 20-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)(չաշխատող հղում)
  19. «Dhaka Metropolitan Police SWAT - Overview». bdmilitary. Վերցված է 2009 թ․ փետրվարի 22-ին.(չաշխատող հղում)
  20. «Bangladesh Military Forces - BDMilitary.com». Bangladesh Military Forces - BDMilitary.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.(չաշխատող հղում)
  21. «Bolivia Land Forces military equipment». Army Recognition. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
  22. «PMERJ». Polícia Militar do Estado do Rio de Janeiro. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին.
  23. «DOU 05/07/2012 - Pg. 28 - Seção 3 - Diário Oficial da União - Diários JusBrasil». JusBrasil. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  24. Small Arms Survey (2007). «Armed Violence in Burundi: Conflict and Post-Conflict Bujumbura» (PDF). The Small Arms Survey 2007: Guns and the City. Cambridge University Press. էջ 204. ISBN 978-0-521-88039-8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 29-ին.
  25. 25,0 25,1 Hogg, Ian (2002). Jane’s Guns Recognition Guide. Jane’s Information Group. ISBN 0-00-712760-X.
  26. «World Infantry Weapons: Egypt». World Inventory. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.
  27. 27,0 27,1 27,2 Daniel Watters. «The 5.56 X 45mm: 2007». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  28. Daniel Watters. «The 5.56 X 45mm: 2008». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 11-ին.
  29. http://lenta.ru/articles/2008/01/28/georgia/ Вооружённые силы Грузии приняли решение о замене АК-74 на американские карабины М4
  30. «Greece Ministry of Public Order Press Office: Special Anti-Terrorist Unit» (PDF). Official Website of the Hellenic Police. July 2004. Արխիվացված (PDF) օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 13-ին.
  31. «Mizo cops to get foreign weapons». Meghalaya Times. 2010 թ․ հունիսի 13. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 27-ին.
  32. «Mizoram Armed Police». Վերցված է 2011 թ․ ապրիլի 8-ին. (չաշխատող հղում)
  33. Bill Guerin (2007 թ․ հունիսի 16). «Another success for Detachment 88». Asia Times Online. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 20-ին.
  34. «Kopassus & Kopaska - Specijalne Postrojbe Republike Indonezije» (Croatian). Hrvatski Vojnik Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. Joseph Giordono (2007 թ․ մայիսի 16). «Iraqi soldiers switching over to M-16s and M-4s». Stars & Stripes. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  36. CJSOTF-AP Public Affairs. «U.S. Special Forces, Iraqi army ops: Raids result in 102 detainees, large weapons cache, no losses» (PDF). էջ 8. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  37. colmoschin.it Արխիվացված 2011-07-22 Wayback Machine (չաշխատող հղում — պատմությունկրկնօրինակ)(իտալ.)
  38. Daniel Watters. «The 5.56 X 45mm: 2000-2001». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  39. «全文掲載:飯柴大尉の声明文» (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 12-ին.
  40. «Malaysia has licence to make M4 assault rifles». The Star. 2007 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 22-ին.
  41. Thompson, Leroy (December 2008). «Malaysian Special Forces». Special Weapons. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 17-ին.
  42. «Legacies of War in the Company of Peace: Firearms in Nepal» (PDF). Nepal Issue Brief. Small Arms Survey (2): 5. 2013 թ․ մայիս. Արխիվացված (PDF) օրիգինալից 2014 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 8-ին.
  43. Daniel Watters. «The 5.56 X 45mm: 2005». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  44. Watters, David. «The 5.56 X 45mm: 2005». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 10-ին.
  45. «Unofficial New Zealand Special Air Service page». Արխիվացված օրիգինալից 2004 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  46. «Split second decisions: police rules of engagement». The Sunday Star-Times. 2009 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 15-ին.
  47. «Replacement due for police rifles». New Zealand Police. 19 May 2005. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 8-ին.
  48. «//- Strona poświęcona Wojskowej Formacji Specjalnej GROM -//». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  49. «Portugal — Destacamento de Ações Especiais (DAE)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  50. Чилийцы заказали 2000 карабинов Colt M4
  51. «Kalibar | Tekst». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 20-ին.
  52. «Singapurske Specijalne Postrojbe» (Croatian). Hrvatski Vojnik Magazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  53. Daniel Watters. «The 5.56 X 45mm: 1990-1994». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
  54. Urban, Mark, Task Force Black: The Explosive True Story of the Secret Special Forces War in Iraq , St. Martin's Griffin, 2012, ISBN 978-1250006967, p.145-p.146
  55. Binnie, Jeremy; de Cherisey, Erwan (2017). «New-model African armies» (PDF). Jane's. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ հունիսի 22-ին.
  56. US Directorate of Defense Trade Controls. Notifications to the 108th Congress (November 2004)
  57. «Croatian special forces with M4s». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 17-ին.
  58. RUČNÍ ZBRANĚ AČR (PDF) (չեխերեն). Ministerstvo obrany České republiky AVIS. 2007 թ․ ապրիլի 18. ISBN 978-80-7278-388-5. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ փետրվարի 29-ին.
  59. «Chinese Special Forces Competing With AR-15 Rifles». TheFirearmBlog.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  60. «Soldiers from the Dominican Republic Special Forces fire the M4 Carbine rifle at _targets down range at the shooting house in Sierra Piedras, Dominican Republic». nara.getarchive.net. 2004 թ․ ապրիլի 20. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
  61. «34. Bercsény László Különleges Műveleti Zászlóalj» [Bercsény László 34th Special Operations Battalion]. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  62. «Спецподразделение "Группа "Альфа" ФСБ РФ. История, с иллюстрациями» (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  63. «Senegal received 2 200 M4 carbines from the US». defenceWeb. 2019 թ․ հուլիսի 26.

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES
INTERN 1