Յալովա
Յալովա (թուրքերեն՝ Yalova), քաղաք և շրջան Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Յալովայի մարզկենտրոն։ Բնակչությունը կազմում է 70 858 մարդ, իսկ շրջանում բնակվում է ընդհանուր առմամբ մոտ 190 000 մարդ։ Քաղաքը գտնվում է Մարմարա ծովի ափին։
Քաղաք | ||
---|---|---|
Յալովա | ||
թուրքերեն՝ Yalova | ||
Երկիր | Թուրքիա | |
Մարզ | Յալովայի մարզ | |
Համայնք | Յալովայի մարզ | |
Մակերես | 167 կմ² | |
ԲԾՄ | 30 մետր | |
Խոսվող լեզուներ | թուրքերեն | |
Բնակչություն | 91.048 մարդ (2008) | |
Ագլոմերացիա | 107.609 | |
Ժամային գոտի | UTC+2 | |
Հեռախոսային կոդ | 226 | |
Փոստային ինդեքս | 77000 | |
Փոստային դասիչ | 77000 | |
Ավտոմոբիլային կոդ | 77 | |
Պաշտոնական կայք | yalova.bel.tr | |
| ||
Պատմություն
խմբագրելՅալովայի շրջանում առաջին բնակավայրը եղել է դեռևս մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակում։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակում տարածքը անցել է խեթերի վերահսկողության ներքո, այնուհետև գրավվել է փռյուգիացիների կողմից։ Հույները այստեղ հիմնադրել են Պիֆիա քաղաքը (հուն․՝ Πυθια): Մ.թ.ա. 74 թվականին Պիֆիան և նրա շրջակայքը անցել է Հռոմեական կայսրության կազմը։
395 թվականին Հռոմեական կայսրության բաժանումից հետո, Յալովայի տարածքը անցել է Բյուզանդական կայսրության կազմը և շարունակել պահպանել Պիֆիա անվանումը։ Պիֆիայի տաք աղբյուրներ հաճախ այցելել են բյուզանդացի կայսրերը։ Ուշ միջնադարում Պիֆիա անվանումը դուրս է գալիս գործածությունից և ի սկսվում է օգտագործվել «Յալովա» անվանումը, որը հավանաբար առաջացել է հունարեն «Յալոս»՝ «ծովափ» բառից։ 1070- 1097 թվականներին քաղաքը եղել է Սելջուկների վերահսկողության ներքո։ 1302 թվականին Յալովան վերջնականապես անցել է Օսմանյան կայսրության կազմը։ Ի դեպ այն առաջին խոշոր բնակավայրերից մեկն էր, որ թուրքերը գրավել էին բյուզանդացիներից։
1912 թվականին Յալովայում բնակվել են 14894 հույներ, 5000 թուրքեր և 1000 հայեր[1]։
Պատկերասրահ
խմբագրել-
Հուշարձան Յալովայում 1999 թվական
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ George Sotiriadis, An Ethnological Map Illustrating Hellenism in the Balkan Peninsula and Asia Minor, 1918
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յալովա» հոդվածին։ |