Յոհան Ջորջ Գմելին (օգոստոսի 10, 1709(1709-08-10)[1], օգոստոսի 12, 1709(1709-08-12)[2] կամ օգոստոսի 12 (23), 1709[3], Տյուբինգեն, Վյուրթեմբերգի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - մայիսի 20, 1755(1755-05-20)[1][5][2] կամ մայիսի 20 (31), 1775[3], Տյուբինգեն, Վյուրթեմբերգի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]), գերմանացի բնագետ, բուսաբան և աշխարհագրագետ։

Յոհան Գմելին
գերմ.՝ Johann Georg Gmelin
Ծնվել էօգոստոսի 10, 1709(1709-08-10)[1], օգոստոսի 12, 1709(1709-08-12)[2] կամ օգոստոսի 12 (23), 1709[3]
Տյուբինգեն, Վյուրթեմբերգի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Մահացել էմայիսի 20, 1755(1755-05-20)[1][5][2] (45 տարեկան) կամ մայիսի 20 (31), 1775[3] (65 տարեկան)
Տյուբինգեն, Վյուրթեմբերգի դքսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4]
Քաղաքացիություն Վյուրթեմբերգի դքսություն
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, քիմիկոս, աշխարհագրագետ, բուսաբան, համալսարանի դասախոս, բժիշկ և botanical collector
Հաստատություն(ներ)Թյուբինգենի համալսարան
Գործունեության ոլորտբուսաբանություն, ազգագրություն, քիմիա և բժշկություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԹյուբինգենի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][6]
Եղել է գիտական ղեկավարՍտեփան Կրաշենիննիկով և Սամուել Գոթլիբ Գմելին
Հայտնի աշակերտներՍամուել Գոթլիբ Գմելին և Յոհան Ֆրիդրիխ Գմելին
Երեխա(ներ)Eberhard Gmelin? և Christian von Gmelin?
ՀայրJohann Georg Gmelin?
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն)J.G.Gmel.
 Johann Georg Gmelin Վիքիպահեստում

Վաղ կյանք և կրթություն

խմբագրել

Գմելինը՝ Թյուբինհենի համալսարանի[7] պրոֆեսորի որդին, ծնվել է Թյուբինհենում։ Նա շնորհալի երեխա էր և 14 տարեկանից սկսել է հաճախել համալսարանի դասախոսություններին։ 1727 թվականին՝ 18 տարեկանում, նա ավարտել է համալսարանը բժշկի կոչումով։ Հետո ճանապարհորդել է դեպի Սանկտ Պետերբուրգ և 1728-ին դարձել Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ։ 1730 թվականից ի վեր դասախոսել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում և հաջորդ տարի դասախոսել է որպես բնագիտոթյան և քիմիայի պրոֆեսոր[7]։

Նրա առաջարկությամբ Յոհան Ամանը Լոնդոնում լքեց Հանս Սլոունին, որպեսզի Սանկտ Պետերբուրգում պաշտոն զբաղեցնի։ Յոհան Քրիստիան Բուքսբաումի վերջին 2 գրքերը՝ «Centuria»-ն, հետմահու հրատարկվել են Գմելինի կողմից[8]։

 
«Flora Sibirica»-ից խուսափող քաջվարդը

Կամչատկայի երկրորդ գիտարշավը

խմբագրել

Գմելինը այն 3 պրոֆեսորներից էր, որոնք մասնակցելու էին Վիտուս Բերինգի՝ Կամչատկայի երկրորդ գիտարշավին (1733–1743): Գիտարշավի սկզբնական շրջանում, երբ 1733 թվականին հեռանում էին Սանկտ Պետերբուրգից, նրան ուղեկցում էր երիտասարդ ուսանող Ստեփան Կրաշենիննիկովը։ Նրանք միասին ճամփորդել են Ուրալյան լեռներով և Արևմտյան Սիբիրիով դեպի Ենիսեյսկ։ Նա նկարագրել է Ենիսեյ գետի դիրքը՝ որպես սահման Եվրոպայի և Ասիայի միջև, և մասնակցել է Ենիսեյսկում գրանցված ամենացածր ջերմաստիճանի չափմանը։ Նա եղել է նաև առաջին մարդը, որը փաստել է, որ Կասպից ծովի մակարդակը ցածր էր Միջերկրական ծովի մակարդակից։ Վերջիվերջո 1736-ի սեպտեմբերին նա Յակուտսկում հասավ Բերինգի շտաբ։ Դժբախտաբար նոյեմբերի 8-ին այրվում է Գմելինի բնակավայրը՝ ոչնչացնելով իր՝ բնագիտության բոլոր հավաքածուները և նշումները՝ գումարած իր գրադարանի մի մասը։ Հաջորդ ամռանը նա նմուշների այնքան հավաքածուներ վերակազմեց, որքան հնարավոր էր, որպեսզի լրացնի կորցրածը։ Նրա «Flora Sibirica» գիրքը (1747–1769)[9] հիմնված էր իր հավաքածուների և դիտողությունների վրա։ Այն ներառում է 1178 տեսակների նկարագրություն, որոնցից 294-ը լուսաբանված և պատկերազարդված են։ Նրա եղբորորդի Սամուել Գոթլիբ Գմելինը օգնել է ավարտին հասցնել 2 գրքերը։ «Flora Sibirica»-ի 5-րդ հատորը՝ հիմնականում կրիպտոգամների մասին, գրել է Ստեփան Կրաշենիննիկովը, բայց երբեք չի հրատարակվել։ Գմելինը նաև նկարագրել է իր ճամփորդությունը իր «Reise durch Sibirien von dem Jahr 1733 bis 1743» գրքում (1751–1752).[10]:

Ուշ կյանքը

խմբագրել

Գմելինը 1747-ին վերադարձել է Թյուբինհենի համալսարան և դարձել բժշկության պրոֆեսոր, իսկ 1751 թվականին՝ համալսարանի բուսաբանական այգու տնօրեն։ Նրա ճանապարհորդության նկարագրությունն այստեղ է[10]։ Այն թարգմանվել է ֆրանսերեն և հոլանդերեն, սակայն ոչ ռւսերեն, «որովհետև այն պարունակում էր անհեթեթ դիտարկումներ և ռուսների նկատմամբ մեկնաբանություններ»[7]

Գմելինը 1749 թվականին ընտրվել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի օտարազգի անդամ։

«Գմելինի տափոլոռ» բույսը և մի քանի տասնյակ բույսերի և կենդանիների տեսակներ անվանակոչված են ի պատիվ նրա[11]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Историческая энциклопедия Сибири (ռուս.) / под ред. В. А. ЛаминНовосибирск: 2009. — ISBN 5-8402-0230-4
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.)Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #11903705X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 Base biographique (ֆր.)BIU Santé.
  6. CONOR.Sl
  7. 7,0 7,1 7,2 Egerton, Frank N. (2008). «A History of the Ecological Sciences, Part 27: Naturalists Explore Russia and the North Pacific During the 1700s». Bulletin of the Ecological Society of America. 89 (1): 39–60. doi:10.1890/0012-9623(2008)89[39:AHOTES]2.0.CO;2.
  8. AMMAN, Johannes, Stirpium rariorum in Imperio Rutheno sponte provenientium icones et descriptiones Արխիվացված 2008-05-16 Wayback Machine
  9. Gmelin, J. G.; S. G. Gmelin (1747–1769). Flora Sibirica sive Historia plantarum Sibiriae, 4 vols (լատիներեն). St Petersburg: Imperial Academy of Sciences.(չաշխատող հղում)
  10. 10,0 10,1 Gmelin, J. G. (1751–1752). Reise durch Sibirien von dem Jahr 1733 bis 1743, 4 vols (լատիներեն). Göttingen: Abram Bandenhoect.
  11. IPNI query

Ամբողջական մատենագրություն

խմբագրել
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Գմելին» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան Գմելին» հոդվածին։
  NODES
Story 1