Յուլ Բրիններ
Յուլ Բրիններ (անգլ.՝ Yul Brynner, ի ծնե՝ Յուլի Բորիսովիչ Բրիներ (ռուս.՝ Юлий Борисович Бринер), հուլիսի 11, 1920, Վլադիվոստոկ, Հեռավորարևելյան Հանրապետություն - հոկտեմբերի 10, 1985, Նյու Յորք, ԱՄՆ), ծագումով ռուս, թատրոնի և կինոյի ամերիկացի դերասան։
Յուլ Բրիններ անգլ.՝ Yul Brynner | |
---|---|
Հասակը | 1,78 մ |
Ծնվել է | հուլիսի 11, 1920[1][2][3][…] |
Ծննդավայր | Վլադիվոստոկ, Հեռավոր Արևելքի հանրապետություն[4] |
Մահացել է | հոկտեմբերի 10, 1985[5][6][7][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8][9] |
Գերեզման | Abbaye royale Saint-Michel de Bois-Aubry[10] |
Կրթություն | Երիտասարդ Մարդկանց Քրիստոնեական Ասոցիացիա |
Քաղաքացիություն | Հեռավոր Արևելքի հանրապետություն, ԱՄՆ և Շվեյցարիա |
Կրոն | ուղղափառություն |
Մասնագիտություն | կինոդերասան, հեռուստառեժիսոր, լուսանկարիչ, գրող, երաժիշտ, թատրոնի դերասան, դերասան, հեռուստատեսային դերասան, acrobat և մոդել |
Ամուսին(ներ) | Վիրջինի Գիլմոր (1944-1960) |
Համատեղ ապրող(ներ) | Մառլեն Դիտրիխ |
Երեխա(ներ) | Victoria Brynner? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն
խմբագրելՅուլ Բրինները ծնվել է Սախալին կղզում։ Աշխատել է Ձմեռային կրկեսում (Ֆրանսիա) որպես կիթառահար և ապա լարախաղաց։ 1935 թվականից մինչև 1939 թվականը հանդես է եկել անվանի արվեստագետ Սաշա Պիտոևի թատերախմբում։ 1940 թվականին մեկնում է Միացյալ Նահանգներ և իննը տարի անց առաջին անգամ նկարահանվում է ռեժիսոր Լասլո Բենեդեկի «Թմրեցնողների ջոկատը» կինոժապավենում։ Նկարահանվել է նաև ռեժիսորներ Ուոլտեր Լանգի «Արքան և ես» (1956), Անատոլ Լիտվակի «Անաստասիա» (1957), Սեսիլ դը Միլի «Տասը պատվիրանները» (1957), Ռիչարդ Բրուկսի «Կարամազով եղբայրները» (1958), Քինգ Վիդորի «Սողոմոնը և Շաբայի թագուհին» (1960), Ժան Կոկտոյի «Օրփեոսի կտակը» (1960), Վինսենթ Շերմանի «Սերվանտես» (1966) և այլ կինոնկարներ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հնդիկների ու գաղութարար անգլիացիների արյունալի կռիվների մասին է պատմում ռեժիսոր Կեն Անակինի «Կարմիր չալմաներ» կինոնկարը (1968): 1970 թվականին Բրինները նկարահանվել է հարավսլավացի ռեժիսոր Վելկո Բուլայիչի «Ճակատամարտ Ներետվայի վրա» ժապավենում, ուր հանդես էին գալիս Սերգեյ Բոնդարչուկը և Օլեգ Վիդովը։ Բրինները նկարահանվել է նաև ռեժիսորներ Բրայան Ֆորբսի «Շայոյի խելագար կինը» (1970), Սիլվիո Նարիձանիի «Գանձերի կղզին» (1971), Հանրի Վերնոյի «Օձը» (1973), Մայքլ Կրայտոնի «Ռոբոտի աշխարհը» (1974): Ռեժիսոր Ուոլտեր լանգի «Արքան և ես» կինոնկարում յավագույն դերակատարման համար Բրինները 1956 թվականին արժանացել է ամերիկյան կինոարվեստի և գիտությունների ակադեմիայի «Օսկար» մրցանակին։
Խաղացել է մոտ 65 ֆիլմում, 8 հեռուստատեսային ֆիլմի պրոդյուսեր է, առավել հայտնի է «Հրաշալի յոթնյակը», «Տասը պատվիրաններ» և «Արքան և ես» ֆիլմերից։ Ստացել է 1 Օսկար լավագույն դերասան անվանակարգում։
Մահացել է 1985 թվականին՝ թոքերի քաղցկեղից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://web.archive.org/web/20200712005724/http://www.tvrage.com/person/id-12152/Yul+Brynner/
- ↑ Internet Broadway Database — 2000.
- ↑ Շվեյցարական թատրոնի բառարան (գերմ.) / Hrsg.: A. Kotte
- ↑ http://www.tvrage.com/person/id-12152/Yul+Brynner
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=11833&Extra=Y
- ↑ http://www.aveleyman.com/FilmCredit.aspx?FilmID=16418&Extra=Y
- ↑ http://www.biography.com/people/yul-brynner-9542628
- ↑ http://www.playbillvault.com/Person/Detail/31476/Yul-Brynner
- ↑ https://www.loirevalley-france.co.uk/organise-your-stay/visits/other-monuments-and-heritage/abbaye-royale-saint-michel-de-bois-aubry
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլ Բրիններ» հոդվածին։ |