Նաբի Կեյտա
Նաբի Կեյտա (ֆր.՝ Naby Keïta, փետրվարի 10, 1995[1][2][3], Կոնակրի, Գվինեա), գվինեացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիվերպուլի և Գվինեայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]։
Կեյտան ՌԲ Լայպցիգի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Naby Laye Keïta | ||
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 10, 1995[1][2][3] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոնակրի, Գվինեա | ||
Հասակ | 172 սմ | ||
Քաշ | 68 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Լիվերպուլ | ||
Համար | 8 | ||
Պատանեկան կարիերա | |||
2004-2012 | Հորոյա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2014 | Իստր | 23 | (4) |
2014-2016 | Ռեդ Բուլ Զալցբուրգ | 59 | (17) |
2016-2018 | ՌԲ Լայպցիգ | 58 | (14) |
2018-ներկա | Լիվերպուլ | 26 | (2) |
Ազգային հավաքական‡ | |||
2013-ներկա | Գվինեա | 34 | (5) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա
խմբագրելԻստր
խմբագրելԿեյտան գվինեական Հորոյայի ակադեմիայի սան է[5][6][7]։ 2013 թվականին նա տեղափոխվեց Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Իստր[8]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց նոյեմբերի 22-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Նիմ Օլիմպիկի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի ու գոլային փոխանցման հեղինակ[9]։ 2014 թվականի հունվարի 31-ին Կեյտան 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կրետեյի դեմ խաղում[10]։ Փետրվարի 14-ին գվինեացին խփեց Տուրի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[11]։ Ապրիլի 7-ին Կեյտան հեռացվեց խաղադաշտից Մեցի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 58-րդ րոպեին[12]։ Մայիսի 9-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Դիժոնի դեմ խաղում[13]։ Իստրի կազմում Կեյտան անցկացրեց 23 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
ՌԲ Զալցբուրգ
խմբագրել2014 թվականի ամռանը Կեյտան տեղափոխվեց Ռեդ Բուլ Զալցբուրգ[14]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 26-ին՝ փոխարինելով Ալան Կարվալյոյին Վիներ Նոյշտադտի դեմ խաղում[15]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 30-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլի Ղարաբաղ Աղդամի դեմ խաղում[16][17]։ Իր առաջին գոլը Զալցբուրգի կազմում Կեյտան խփեց նոյեմբերի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Սելտիկի դեմ խաղում[18][19]։ Ավստրիայի առաջնությունում առաջին գոլը խփեց 2015 թվականի փետրվարի 22-ին՝ Ռիդի դեմ խաղում[20]։ Ապրիլի 25-ին գվինեացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ռիդի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[21]։ Հունիսի 3-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Ավստրիայի գավաթի Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[22]՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[23][24]։ Իր առաջին մրցաշրջանում Կեյտան անցկացրեց 44 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[25], իսկ Ռեդ Բուլ Զալցբուրգը հաղթեց նաև Ավստրիայի առաջնությունը[26]։
2015 թվականի հոկտեմբերի 17-ին Կեյտան գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ադմիրա Վակերի դեմ խաղում[27]։ Հոկտեմբերի 24-ին նա գոլ խփեց Ռիդի դեմ խաղում՝ օգնելով Զալցբուրգին հաղթել 2-1 հաշվով[28][29]։ Նոյեմբերի 22-ին գվինեացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Շտուրմ Գրացի դեմ խաղում[30]։ Դեկտեմբերի 13-ին՝ Ռապիդ Վիեննայի դեմ խաղում Կեյտան դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ, իսկ հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով[31]։ 2016 թվականի փետրվարի 28-ին գվինեացին դուբլ ձևակերպեց Աուստրիա Վիեննայի դեմ խաղում[32]։ Մարտի 3-ին Կեյտան երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2021 թվականը[33]։ Մայիսի 19-ին նա գոլ խփեց Ավստրիայի գավաթի Ադմիրա Վակերի դեմ խաղում[34]՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով և նվաճել գավաթը[35][36]։ 2015-16 մրցաշրջանում Ռեդ Բուլ Զալցբուրգը երկրորդ տարին անընդմեջ հաղթեց Ավստրիայի առաջնությունը[37][38], իսկ Կեյտան ճանաչվեց առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ[39][40]։ Ակումբի կազմում նա անցկացրեց 81 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
ՌԲ Լայպցիգ
խմբագրել2016 թվականի հունիսի 20-ին Կեյտան միացավ Ռեդ Բուլ Զալցբուրգի քույր-ակումբ ՌԲ Լայպցիգին[41][42]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 20-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Գերմանիայի գավաթի Դինամո Դրեզդենի դեմ խաղում[43]։ Առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց սեպտեմբերի 10-ին՝ փոխարինման մտնելով Բորուսիա Դորտմունդի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով այս հանդիպման 89-րդ րոպեին[44][45]։ Հոկտեմբերի 23-ին Կեյտան դուբլ ձևակերպեց Վերդեր Բրեմենի դեմ խաղում[46]։ 2017 թվականի հունվարի 28-ին՝ Հոֆենհայմի դեմ խաղում գվինեացին դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[47]։ Փետրվարի 25-ին Կեյտան 2 գոլային փոխանցում տվեց Քյոլնի դեմ խաղում[48]։ Ապրիլի 1-ին նա դուբլ ձևակերպեց Դարմշտադտի դեմ խաղում[49]։ Իր առաջին մրցաշրջանում Կեյտան դարձավ 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 32 հանդիպումներում[50] և ընդգրկվելով Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքականում[51], իսկ Լայպցիգը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը առաջնությունում[52][53]։
2017 թվականի սեպտեմբերի 16-ին Կեյտան գոլային փոխանցում տվեց Ժան-Քևին Օգյուստենին Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 83-րդ րոպեին[54]։ Հոկտեմբերի 25-ին նա երկու դեղին քարտ ստացավ Գերմանիայի գավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում՝ հեռացվելով խաղադաշտից 54-րդ րոպեին[55]։ Իր առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում Կեյտան խփեց նոյեմբերի 21-ին՝ խմբային փուլի Մոնակոյի դեմ խաղում[56][57]։ 2018 թվականի մարտի 18-ին գվինեացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բավարիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[58][59]։ 2017-18 մրցաշրջանում նա ընդգրկվեց Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[60][61]։ ՌԲ Լայպցիգի կազմում Կեյտան անցկացրեց 71 հանդիպում՝ դառնալով 17 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ[62]։
Լիվերպուլ
խմբագրել2017 թվականի օգոստոսի 28-ին Լիվերպուլը պաշտոնապես հայտարարեց Կեյտայի տրանսֆերը 48 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց գնելու մասին[63][64]։ 2017-18 մրցաշրջանից հետո ՌԲ Լայպցիգը ստացավ ևս 12 միլիոն եվրո գվինեացու տրանսֆերի համար[65][66]։ Կեյտան միացավ Լիվերպուլին 2018 թվականի հուլիսի 1-ին[67]` ստանալով 8 համարի մարզաշապիկը[68][69]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց օգոստոսի 12-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վեստ Հեմ Յունայթեդի դեմ խաղում[70][71]։ Իր առաջին գոլը խփեց 2019 թվականի ապրիլի 5-ին՝ Սաութհեմպտոնի դեմ խաղում[72][73]։ Ապրիլի 9-ին Կեյտան գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի Պորտուի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[74][75]։ Ապրիլի 26-ին գվինեացին գոլի հեղինակ դարձավ Հադերսֆիլդ Թաունի դեմ հանդիպման 15-րդ վայրկյանին[76]՝ խփելով Լիվերպուլի պատմության ամենաարագ գոլը Պրեմիեր Լիգայում[77][78]։ 2018-19 մրցաշրջանում Կեյտան անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[79], իսկ Լիվերպուլը հաղթեց Չեմպիոնների Լիգան[80][81]։
2019 թվականի օգոստոսի 4-ին Կեյտան փոխարինեց Ֆաբինյոյին Անգլիայի սուպերգավաթի Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում[82], սակայն Լիվերպուլը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[83][84]։ Օգոստոսի 13-ին նա ստացավ մկանային վնասվածք մարզման ժամանակ՝ բաց թողելով ավելի քան 1 ամիս[85][86][87]։
Միջազգային կարիերա
խմբագրելԳվինեայի ազգային հավաքականում իր դեբյուտը Կեյտան նշեց 2013 թվականի հուլիսի 28-ին՝ փոխարինման մտնելով Մալիի դեմ խաղում[88][89]։ 2015 թվականի ձմռանը նա մասնակցեց Աֆրիկայի ազգերի գավաթին[90], որտեղ Գվինեան հասավ քառորդ եզրափակիչ՝ 3-0 հաշվով պարտվելով Գանային[91][92]։ Իր առաջին գոլը հավաքականի կազմում խփեց նոյեմբերի 12-ին՝ Նամիբիայի դեմ խաղում[93]։ Նոյեմբերի 15-ին Կեյտան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նամիբիայի դեմ պատասխան խաղում[94]։ Իր առաջին հանդիպումը Գվինեայի ավագի թևկապով անցկացրեց 2017 թվականի հոկտեմբերի 7-ին՝ Թունիսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ, ապա հեռացվելով խաղադաշտից հանդիպման 90-րդ րոպեին[95]։
2019 թվականի հունիսի 12-ին Դիավարան ընդգրկվեց Աֆրիկայի ազգերի գավաթի համար վերջնական կազմում[96][97]՝ անցկացնելով 2 հանդիպում, իսկ Գվինեան դուրս մնաց գավաթի 1/8 եզրափակչից՝ 3-0 հաշվով պարտվելով Ալժիրին[98][99]։
Կարիերայի վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ[100]
Ակուբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Իստր | 2013–14 | Լիգա 2 | 23 | 4 | 0 | 0 | — | 23 | 4 | |||
Ռեդ Բուլ Զալցբուրգ | 2014–15 | Ավստրիայի Բունդեսլիգա | 30 | 5 | 4 | 0 | 10 | 1 | — | 44 | 6 | |
2015–16 | 29 | 12 | 5 | 2 | 3 | 0 | 37 | 14 | ||||
Ընդհանուր | 59 | 17 | 9 | 2 | 13 | 1 | 0 | 0 | 81 | 20 | ||
ՌԲ Լայպցիգ | 2016–17 | Գերմանիայի Բունդեսլիգա | 31 | 8 | 1 | 0 | — | — | 32 | 8 | ||
2017–18 | 27 | 6 | 2 | 1 | 10 | 2 | 39 | 9 | ||||
Ընդհանուր | 58 | 14 | 3 | 1 | 10 | 2 | 0 | 0 | 71 | 17 | ||
Լիվերպուլ | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 25 | 2 | 1 | 0 | 6 | 1 | 1 | 0 | 33 | 3 |
2019–20 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 4 | 0 | ||
Ընդհանուր | 26 | 2 | 1 | 0 | 7 | 1 | 3 | 0 | 37 | 3 | ||
Կարիերայի ընդհանուր | 166 | 37 | 13 | 3 | 30 | 4 | 3 | 0 | 212 | 44 |
Միջազգային վիճակագրություն
խմբագրել2019 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ[101]
Գվինեա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2013 | 1 | 0 |
2014 | 7 | 0 |
2015 | 11 | 2 |
2016 | 4 | 0 |
2017 | 5 | 3 |
2018 | 4 | 0 |
2019 | 2 | 0 |
Ընդհանուր | 34 | 5 |
Միջազգային գոլեր
խմբագրել# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Նոյեմբերի 12, 2015 | Սեմ Նույոմ մարզադաշտ, Վինդհուկ, Նամիբիա | Նամիբիա | 1–0 | 1–0 | ԱԱ 2018 Որակավորում |
2. | Նոյեմբերի 15, 2015 | Մոհամեդ V մարզադաշտ, Կասաբլանկա, Մարոկկո | Նամիբիա | 2–0 | 2–0 | |
3. | Հունիսի 10, 2017 | Բուակե մարզադաշտ, Բուակե, Կոտ դ'Իվուար | Կոտ դ'Իվուար | 3–2 | 3–2 | Աֆրիկայի գավաթ 2019 Որակավորում |
4. | Օգոստոսի 31, 2017 | Սեպտեմբերի 28 մարզադաշտ, Կոնակրի, Գվինեա | Լիբիա | 1–0 | 3–2 | ԱԱ 2018 Որակավորում |
5. | Հոկտեմբերի 7, 2017 | Սեպտեմբերի 28 մարզադաշտ, Կոնակրի, Գվինեա | Թունիս | 1–0 | 1–4 |
Նվաճումներ
խմբագրելԱկումբային
խմբագրելՌեդ Բուլ Զալցբուրգ
- Ավստրիայի առաջնություն. 2014–15[26], 2015–16[37]
- Ավստրիայի գավաթ. 2014–15[23], 2015–16[35]
Լիվերպուլ
Անհատական
խմբագրել- Ավստրիայի առաջնության տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2015–16[39]
- Բունդեսլիգայի խորհրդանշական հավաքական. 2016–17[51]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքական. 2017–18[60]
- Աֆրիկայի տարվա խորհրդանշական հավաքական. 2018[103]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 Salzburgwiki (գերմ.)
- ↑ «Guinea - N. Keïta - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Naby Keita: Liverpool's world-class midfielder, made in the Bundesliga». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «10 facts you may not know about Naby Keita». Bulinews.Com - Bundesliga news in English (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Neumeier, Benedikt (2017 թ․ օգոստոսի 30). «Who is Liverpool's record signing Naby Keita, what sort of player is he and what system does he suit?». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Ten things on RB Leipzig's African star Naby Keita | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019-08-11-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Istres Football Club - Nîmes Olympique, Nov 22, 2013 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Istres Football Club - US Créteil-Lusitanos, Jan 31, 2014 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Istres Football Club - Tours FC, Feb 14, 2014 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «FC Metz - Istres Football Club, Apr 7, 2014 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Istres Football Club - FCO Dijon, May 9, 2014 - Ligue 2 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Redaktion. «Naby Keita - Neuzugang für Red Bull Salzburg!». Bundesliga | ligaportal (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «SC Wiener Neustadt - Red Bull Salzburg, Jul 26, 2014 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Qarabağ Ağdam - Red Bull Salzburg, Jul 30, 2014 - UEFA Champions League Qualifying - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «LIVE Qarabag FK - Red Bull Salzburg - Champions League - 30 July 2014». Eurosport. 2014 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Celtic FC - Red Bull Salzburg, Nov 27, 2014 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Park, Graham Ruthven at Celtic (2014 թ․ նոյեմբերի 27). «Celtic 1-3 Red Bull Salzburg | Europa League match report». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «SV Ried - Red Bull Salzburg, Feb 22, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Red Bull Salzburg - SV Ried, Apr 25, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Austria Vienna - Red Bull Salzburg, Jun 3, 2015 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ 23,0 23,1 UEFA.com (2015 թ․ հունիսի 4). «Ten-man Salzburg complete Austrian double | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «2:0 gegen Austria: Bullen holen Double». sport.oe24.at. 2015 թ․ հունիսի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Naby Keita | Football Stats | Liverpool | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ 26,0 26,1 s.r.o, LiveSport. «Tipico Bundesliga 2014/2015 Standings, Soccer Austria League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Red Bull Salzburg - FC Admira Wacker Mödling, Oct 17, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Red Bull Salzburg - SV Ried, Oct 24, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «FC Red Bull Salzburg - Extra time| A hard-fought home win». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Red Bull Salzburg - SK Sturm Graz, Nov 22, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Red Bull Salzburg - Rapid Vienna, Dec 13, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Red Bull Salzburg - Austria Vienna, Feb 28, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «FC Red Bull Salzburg - Naby Keita extends contract». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «FC Admira Wacker Mödling - Red Bull Salzburg, May 19, 2016 - ÖFB-Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ 35,0 35,1 «FC Red Bull Salzburg - Red Bulls complete Triple Double». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ UEFA.com (2016 թ․ մայիսի 19). «Cup glory for Salzburg, six for Skënderbeu | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 37,0 37,1 FootballDatabase.com. «Austria Bundesliga 2015/16, Results and Standings - FootballDatabase». footballdatabase.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «FC Red Bull Salzburg - Salzburg celebrates its champions - the highlights». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 39,0 39,1 «FC Red Bull Salzburg - Austrian Player and Goalkeeper of 2015/16 from FC Red Bull Salzburg». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Naby Keita: RB Leipzig's Future African Player of the Year | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-09-25-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «FC Red Bull Salzburg - Naby Keita leaves FC Red Bull Salzburg». redbulls (գերմաներեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Scout Report: Naby Keïta | RB Leipzig's promising new midfielder». Outside of the Boot (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «SG Dynamo Dresden - RB Leipzig, Aug 20, 2016 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «RB Leipzig - Borussia Dortmund, Sep 10, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Press, Associated (2016 թ․ սեպտեմբերի 10). «Leipzig get first Bundesliga win with Keïta goal against Borussia Dortmund». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «RB Leipzig - SV Werder Bremen, Oct 23, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «RB Leipzig - TSG 1899 Hoffenheim, Jan 28, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «RB Leipzig - 1. FC Köln, Feb 25, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «RB Leipzig - SV Darmstadt 98, Apr 1, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Naby Keita | Football Stats | Liverpool | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 51,0 51,1 «Official Bundesliga Team of the Season for 2016/17 | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ «2016/17 season review: Leipzig mix it up at the top». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Bundesliga (Sky Sports)». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «RB Leipzig - Borussia Mönchengladbach, Sep 16, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «RB Leipzig - Bayern Munich, Oct 25, 2017 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «AS Monaco - RB Leipzig, Nov 21, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «RasenBallsport Leipzig - AS Monaco 1-4 RB Leipzig». redbulls (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «RB Leipzig - Bayern Munich, Mar 18, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «RasenBallsport Leipzig - Bayern Report». redbulls (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 60,0 60,1 UEFA.com. «UEFA Europa League Squad of the 2017/18 Season». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «UEFA releases Europa League squad of the season». BeSoccer (անգլերեն). 2018 թ․ մայիսի 17. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «RasenBallsport Leipzig - Keita farewell». redbulls (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Naby Keita: Liverpool agree club record deal for Leipzig midfielder for July 2018». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Liverpool agree deal to sign Naby Keita». Liverpool FC. Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «The full details behind Naby Keita's complex Liverpool transfer revealed». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Liverpool have saved millions on Naby Keita due to transfer technicality». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 12. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Liverpool officially unveil new signing Naby Keita». This Is Anfield (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 27. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ Pearce, James (2018 թ․ հունիսի 27). «Naby Keita Liverpool shirt number confirmed». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Steven Gerrard hands No 8 shirt to Liverpool new signing Naby Keita». Mail Online. Վերցված է 2018 թ․ հուլիսի 28-ին.
- ↑ «Liverpool FC - West Ham United, Aug 12, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Naby Keita impressed for Liverpool on his debut against West Ham». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Southampton FC - Liverpool FC, Apr 5, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Southampton 1-3 Liverpool: Reds return to the top of Premier League table» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 5. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Liverpool FC - FC Porto, Apr 9, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Anfield, Andy Hunter at (2019 թ․ ապրիլի 9). «Liverpool cruise to victory over Porto after Naby Keïta's flying start». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Liverpool FC - Huddersfield Town, Apr 26, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Naby Keita scores fastest Liverpool goal in the Premier League | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Liverpool 5-0 Huddersfield: Five talking points». Liverpool FC. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Naby Keita | Football Stats | Liverpool | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ 80,0 80,1 «Liverpool win Champions League after Salah and Origi sink Tottenham». The Observer (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. ISSN 0029-7712. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Liverpool beat Spurs 2-0 to win Champions League final in Madrid» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 15-ին.
- ↑ «Liverpool FC - Manchester City, Aug 4, 2019 - Community Shield - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Community Shield: Liverpool 1-1 Man City (City won 5-4 on penalties)» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Burt, Jason; Zeqiri, Daniel (2019 թ․ օգոստոսի 4). «Manchester City win Community Shield on penalties but Liverpool show signs of another strong challenge». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «Naby Keita injury: Liverpool midfielder's fitness struggles continue as muscle complaint keeps him out of Jurgen Klopp's plans | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.(չաշխատող հղում)
- ↑ Jones, Mark (2019 թ․ օգոստոսի 13). «Keita limps out of Liverpool training to hand Klopp fresh injury blow». mirror. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Naby Keita out of Liverpool trip to Southampton with hip injury | EPL News | Stadium Astro». www.stadiumastro.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ Strack-Zimmermann, Benjamin. «Guinea vs. Mali (1:0)». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «Guinea vs. Mali - 28 July 2013 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «2015 Nations Cup: Constant included in Guinea squad» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Ghana - Guinea, Feb 1, 2015 - Africa Cup of Nations 2015 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «AFCON 2015 Quarter-Final results: Talking Points - Ghana 3-0 Guinea». Just Football (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ փետրվարի 2. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Namibia - Guinea, Nov 12, 2015 - World Cup qualification Africa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Guinea - Namibia, Nov 15, 2015 - World Cup qualification Africa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Guinea - Tunisia, Oct 7, 2017 - World Cup qualification Africa - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Africa Cup of Nations: Liverpool's Keita named in Guinea squad» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 12. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ McBride, Luke (2019 թ․ հունիսի 13). «Guinea name their final squad for AFCON». KingFut (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Algeria - Guinea, Jul 7, 2019 - Africa Cup of Nations 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Harris, Daniel (2019 թ․ հուլիսի 7). «Algeria 3-0 Guinea: Africa Cup of Nations, round of 16 – at it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Naby Keïta». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Strack-Zimmermann, Benjamin. «Naby Keita». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Park, Daniel Taylor at Vodafone (2019 թ․ օգոստոսի 14). «Liverpool sink Chelsea to lift Super Cup thanks to Adrián shootout save». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Beaard, Raymond. «Salah and Mane picked in first Africa Best 11». FIFPro World Players' Union (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Արտաքին հղումներ
խմբագրել- Կեյտայի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Կեյտայի պաշտոնական Ինստագրամի էջը
- Կեյտան transfermarkt-ում
- Կեյտան soccerbase.com-ում
- Կեյտան WhoScored.com կայքում
- Կեյտան Լիվերպուլի պաշտոնական կայքում
- Կեյտան Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Կեյտան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաբի Կեյտա» հոդվածին։ |