Նադին Լաբակի
Նադին Լաբակի (արաբ․՝ نادين لبكي, փետրվարի 18, 1974[1], Baabdat, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), լիբանանցի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և կինոդերասանուհի։
Նադին Լաբակի արաբ․՝ نادين لبكي | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 18, 1974[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Baabdat, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան |
Կրթություն | Սուրբ Ժոզեֆի համալսարան |
Քաղաքացիություն | Լիբանան |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և կինոդերասանուհի |
Ամուսին(ներ) | Քալիդ Մուզանար |
Պարգևներ և մրցանակներ | |
nadinelabaki.com | |
Կենսագրություն
խմբագրելՆադին Լաբակին իր կյանքի առաջին տասնյոթ տարիներն անցկացրել է պատերազմական միջավայրում, մինչև որ 1991 թվականին Լիբանանում քաղաքացիական պատերազմը ավարտվեց[3]։ Իր կարիերան սկսել է 1990 թվականի Studio El Fan շոուում։ Շոուն սկսվել էր 1970-ական թվականներից և շարունակվել էր մինչև 2000-ական թվականները։ Տաղանդների շոուում տարբեր երաժշտական տեսահոլովակների նկարահանման համար արժանացել է մրցանակի[4]։
Լաբակին Բեյրութի Սուրբ Հովսեփի համալսարանում աուդիովիզուալ ուսումնասիրությունների աստիճան է ստացել։ 1997 թվականին նա թողարկել է իր 11 Rue Pasteur ֆիլմը, որը Փարիզի Արաբական Համաշխարհային ինստիտուտում արժանացել է Արաբական կինոյի բիենալեում լավագույն կարճամետրաժ ֆիլմերի մրցանակին։ Լաբակին եզակի է նրանով, որ ի տարբերություն լիբանանցի և արաբ կինոռեժիսորների, նա արտասահմանում կրթություն չի ստացել[3]։
1998 թվականին նա մասնակցել է Փարիզի Կորս Ֆլորանում դերասանական խաղի վերաբերյալ սեմինարին։ Նա շարունակել է գովազդներ և երաժշտական տեսահոլովակներ նկարահնել հայտնի արևելյան երգիչների համար, որոնց համար նա մի քանի անգամ մրցանակների է արժանացել։
Նադին Լաբակի սկսել է իր դերասանուհու կարիերան 2000-ական թվականներին՝ նկարահանվելով կարճամետրաժ ֆիլմերում[5]։ 2010 թվականին նկարահանվել է ռեժիսոր Ջորջ Հաքեմի «Stray Bullet» ֆիլում։
Անձնական կյանք
խմբագրելԼաբակին մի քանի լեզու գիտի, որոնցից են արաբերենը, ֆրանսերենը, անգլերենը և իտալերեն։ 2007 թվականին ամուսնացել է երաժիշտ և կոմպոզիտոր Քալիդ Մուզաների հետ։ 2009 թվականին զույգն ունեցել է տղա՝ Վալիդը։ 2016 թվականին ծնվել է նրանց դուստրը։
2016 թվականին Լաբակին Բեյրութի ամերիկյան համալսարանից պատվավոր աստիճան է ստացել և համալսարանի 150-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ ելույթ է ունեցել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ https://filmfrancophone.fr/fr/festival/palmares
- ↑ 3,0 3,1 Armes, Roy (2015 թ․ հունվարի 29). New Voices in Arab Cinema (անգլերեն). Indiana University Press. էջ 232. ISBN 9780253015280. (link)
- ↑ Frishkopf, Michael Aaron (2010). Music and Media in the Arab World (անգլերեն). American Univ in Cairo Press. էջեր 103 and 104. ISBN 9789774162930.
- ↑ Stafford, Roy (2014 թ․ հունվարի 10). The Global Film Book (անգլերեն). Routledge. ISBN 9781136474583.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադին Լաբակի» հոդվածին։ |