Նաուրու (նաուրուերեն՝ Naoero), պաշտոնապես Նաուրուի Հանրապետություն և նախկինում ճանաչված որպես Հաճելի կղզի, կղզի պետություն է Միկրոնեզիայում՝ Խաղաղ օվկիանոսում։ Նրա ամենամոտ հարևանը Բանաբա կղզին է Կիրիբատիում 300 կմ արևելքում։ Նաուրուն աշխարհի ամենափոքր կղզի պետությունն է՝ ունենալով 21 կմ² մակերես[1]։

Նաուրուերեն՝ Ripublik Naoero
անգլ.՝ Republic of Nauru
Նաուրույի հանրապետություն
Նաուրու դրոշ
Դրոշ
Նաուրու զինանշանը
Զինանշան
Նշանաբան՝
"Աստուծո կամքը առաջինն է"
Ազգային օրհներգ՝ Նաուրու Բվիեմա
Նաուրու դիրքը
Նաուրու դիրքը
ՄայրաքաղաքՅարեն
Պետական լեզուներ անգլերեն, նաուրուերեն
Կառավարում
 -  Նախագահ Մարկս Ստիվն
Անկախ պետություն
 -  Ավստրալիական, Նոր զելանդիական և բրիտանական կառավարված ՄԱԿ խնամակալությունից։ հունվարի 31, 1968 
 -  Ջրային (%) 0.01
Բնակչություն
 -  մարտի 2009 նախահաշիվը 11.320  (216-րդ)
 -  դեկտեմբերի 2006 մարդահամարը 9.275 
ՀՆԱ (ԳՀ) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $36.9 միլիոն (192-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $2.500 ('06 գնահատում) - $5000 ('05 գնահատում)[1] (135-րդ - 141-րդ)
ՄՆԶԻ (2003) n/a (չդասված) (n/a)
Արժույթ Ավստրալիական դոլար (AUD)
Ժամային գոտի (ՀԿԺ+12)
Ազգային դոմեն .nr
Հեռախոսային կոդ +674

Բրիտանական համագործակցության «հատուկ անդամ» է (չի մասնակցում Համագործակցության երկրների կառավարությունների ղեկավարների մակարդակով անցկացվող խորհրդակցություններին)։

Դեկտեմբերի 15 և 16, 2009 թվականներին, Նաուրուն դարձել է չորրորդ երկիրը, որ ճանաչել է Աբխազիան[2] և Հարավային Օսիան[3]՝ որպես Վրաստանից անկախ պետություններ։

Կղզին հայտնաբերել են անգլիացիները 1798 թ.-ին։ 19-րդ դարում այստեղ բնակություն են հաստատել առևտրականներ, մարգարիտ որոնողներ։ Կղզին բազմիցս նվաճել են Գերմանիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Ճապոնիան։ Հանուն անկախության շարժումն սկսվել է 1950-ական թվականներին։ Անկախություն է ձեռք բերել 1968 թ.-ի հունվարի 31-ին։

Բնակչության կեսից ավելին նաուրուցիներն են, բնակվում են նաև չինացիներ, Եվրոպայից և Խաղաղօվկիանոսյան կղզիներից ներգաղթածներ։

Մակերևույթը

խմբագրել

Մակերևույթը մինչև 65 մետր բարձրության սարահարթ է, ափերը շրջապատված են բուստային խութերով։ Հարավ-արևմուտքում Բուադա լճակն է։ Կլիման հասարակածային է։ Խմելու ջուրը ներմուծվում է։ Ծովափնյա ցածրադիր դարավանդները պատված են կոկոսյան արմավենու տնկարկներով։ Շատ են ծովային թռչունները։ Նաուրուի հարստությունը ֆոսֆորիտների հանքավայրերն են, որոնց անխնա շահագործման հետևանքով երկրի տարածքի 1/3-ը վերածվել է համատարած բացահանքի։

Տնտեսություն

խմբագրել

Տնտեսության հիմքը ֆոսֆորիտների հանույթն է։ Մշակում են կղզու հողատարածքի միայն 1%-ը (արևադարձային մշակաբույսեր, հիմնականում` կոկոսյան արմավենի

Զարգացած են նաև ձկնորսությունը և տնայնագործությունը։

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաուրու» հոդվածին։
Վիքիճամփորդն ունի Նաուրուին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 210  
  NODES
mac 3
os 4