Նեկտարին
Նեկտարին | ||
---|---|---|
Գիտական դասակարգում | ||
|
||
Լատիներեն անվանում | ||
Prunus persica
| ||
|
Նեկտարին, դեղձի տարատեսակ, որի պտուղներն առանձնանում են կճեպի հարթությամբ, ինչպես սալորինը։ Սա բողբոջային մուտացիայի դասական օրինակ է։ Նրանք հայտնվել են, երբ դեղձենիների մոտ տեղի է ունեցել ինքնափոշոտում։ Դեղձենիների վրա երբեմն հայտնվում են նեկտարիններ և հակառակը, նեկտարինենու վրա` դեղձեր։
Անգլիական աղբյուրներում «նեկտարին» բառը հայտնի է 1616 թվականից։ Ֆրանսերենում նույնպես անվանում են «նեկտարին» (Nectarine)[1][2]: 20-րդ դարի վերջին նեկտարինները շատ հայտնի դարձան։
Պտուղներն ուտում են թարմ վիճակում. օգտագործում են աղանդերների, ջեմերի, կոմպոտների պատրաստման ժամանակ։ Թարմ վիճակում երկար չեն պահպանվում։ Հարուստ են А և С վիտամիններով։
Նեկտարինի հայրենիքը միջերկրածովյան երկրներն են` Հարավսլավիան, Իտալիան, Կիպրոսը, Հունաստանը, Թունիսը։
Նեկտարինը ավելի կայուն է հիվանդությունների ու թունավորումների հանդեպ, քան սովորական դեղձը։ Առանձնացվել են ցրտադիմացկուն տեսակներ, որոնք կարելի է աճեցնել Հյուսիսային Կովկասում և նույնիսկ Վոլգոգրադի շրջանում։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ботанический словарь (Анненков)/Persica laevis/ДО|Persica laevis
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեկտարին» հոդվածին։ |