Նեկտոն (հունարեն՝ nektós - լողացող), ակտիվ լողացող պելագիկ կենդանիների խումբ, որոնք ընդունակ են դիմակայել հոսանքի ուժին և տեղաշարժվել զգալի տարածություններ։

Արապաիմա (Arapaima gigas)

Նեկտոններին են պատկանում ձկները, կաղամարները, կետանմանները, թիոտանիները, կրիաները, պինգվինները

Նեկտոնային կենդանիներին բնորոշ են մարմնի շրջահոսուն ձևը և շարժման լավ զարգացած օրգանները։ Նեկտոնները հակադրվում է պլանկտոնին, միջանկյալ դիրք է գրավում միկրոնեկտոնը։ Վերջինս ներկայացված է սահմանափակ ակտիվ տեղափոխությունների ընդունակ կենդանիներով՝ նորածին մանրաձկներով, ձկների և կաղամարների մանր տեսակներով, խոշոր ծովախեցգետիններով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 215
  NODES
Done 1