Նիացին

քիմիական միացություն

Նիկոտինաթթու, նիացին, վիտամին PP (հակապելագրային գործոն), 3-պիրիդինկարբոնաթթու։

Nicotinic acid

В խմբի, ջրում լուծվող վիտամին։ Անգույն բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը 234–237°С։ Նիկոտինաթթվով հարուստ են խմորասնկերը, ցորենի թեփը, միսը (հատկապես լյարդն ու երիկամները)։ Վիտամինային ակտիվությամբ օժտված է նաև նիկոտինաթթի ամիդը (նիկոտինամիդ), որը պարունակվում է օքսիդավերականգնման պրոցեսներին մասնակցող կարևոր կոֆերմենտներում։ Հասուն մարդու օրական պահանջը 15–20 մգ է։ Նիկոտինաթթվի անբավարարությունից առաջանում է պելագրա։ Նիկոտինաթթուն օգտագործում են լյարդի, սրտի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության, դանդաղ ապաքինվող խոցերի և վերքերի բուժման համար, որպես անոթալայնիչ՝ վերջույթների, երիկամների, գլխուղեղի արյան անոթների սպազմի դեպքում։ Նիկոտինաթթուն ստանում են նիկոտինի օքսիդացմամբ։ Տրվում է ներքին ընդունման և ներերակային ճանապարհով։

Նիացինը կարգավորում է նյութափոխանակման գործընթացը (ճարպի, սպիտակուցի, ածխաջրերի յուրացում)։

Այս վիտամինի սակավությունը բերում է պելագրա հիվանդության առաջացմանը՝ երբ նկատվում է.

  • մաշկի չորություն, թեփոտում, կարմրատակում, քոր, այտուց,
  • չորության զգացում բերանում, վերքեր լեզվի և աղիների լորձաթաղանթի վրա, ստամոքսի խանգարումներ,
  • անքնություն, թուլություն, նյարդային վիճակ,
  • Սթրեսային վիճակը օրգանիզմի հակազդեցությունն է ինչ-որ վտանգների հանդեպ։ Սուր սթրեսն ուղեկցվում է ադրենալինի արտազատումով և կարճատև է։ Ապա կորտիզոլի արտազատումը մակերիկամներից կարող է ունենալ կարճատև (ժամեր) կամ երկարատև՝ քրոնիկ բնույթ։ Այս իրավիճակում խորհուրդ է տրվում.
  • Հնդկացորենի սերմը չորս ժամ պահեք ջրի մեջ, տաքացրեք 2-3 րոպե, կումերով խմեք թուրմը և դանդաղ ծամեք սերմերը։

Նիացինը նպաստում է հաճույքի հորմոնի ակտիվացմանը, սթրեսը հետզհետե հաղթահարվում է, բարձրանում է շարժողական ակտիվությունը, առաջանում է հետաքրքրություն կյանքի հանդեպ։

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիացին» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 301  


  NODES