Նյալա

Սուդանի հարավ-արևմուտքում գտնվող Հարավային Դարֆուրի վարչկենտրոնը

Նյալա (Դաջու լեզվով՝ «զրույց անելու վայր»), Սուդանի հարավ-արևմուտքում գտնվող Հարավային Դարֆուր նահանգի վարչկենտրոնը[2]։

Քաղաք
Նյալա
արաբ․՝ نيالا‎‎
ԵրկիրՍուդան Սուդան
ՀամայնքՀարավային Դարֆուր
ԲԾՄ673 մետր
Բնակչություն492 984 մարդ (ապրիլի 22, 2008)[1]
Նյալա (Սուդան)##
Նյալա (Սուդան)

Պատմություն

խմբագրել

Նյալան Դաջու կայսրության մայրաքաղաքն էր, որը հիմնադրվել էր Ջեբել Ում-Քուրդոսի շրջակայքում։ Այնուամենայնիվ, հնությունների շատ վայրեր, խեցեգործություն, ճակատամարտերի փորագրված նկարներ, ձիեր, կենդանիներ և որսեր դեռ կարիք ունեն հետագա գիտական հնագիտական աշխատանքի Ջեբել Դաջուում[3]։ Դեռ չբացահայտված ամենակարևոր հնագիտական վայրերն են Նարին, Քեդինգնիրը, Դոբոն, Սիմիաթ Հիլզը, Ջեբել Քեիման, Կալոկիթինգը, Ջեբել Ուարան և Ջեբել Մարրան։

Երբ Միացյալ Թագավորությունը նվաճել է ներկայիս Սուդանը, բրիտանացի գլխավոր հրամանատարը հանդիպել է սուլթան Ադամ Սուլեյմանին 1932 թվականին՝ իմանալու ջրի աղբյուրների և հողի տեղագրության հասանելիության ամենահարմար վայրերը, որպեսզի Դարֆուրում հիմնի Բրիտանական վարչության շտաբը։ Սուլթան Ադամ Սուլեյմանն այդ նպատակի համար ընտրել է Նյալան[4]։

Դարֆուրի հակամարտություն

խմբագրել

Դարֆուրի հակամարտության ընթացքում հազարավոր տեղահանված մարդիկ էին հավաքվել քաղաքի մոտ՝ պաշտպանություն ստանալու հույսով։ Նյալայի հարավային հատվածում գտնվող փախստականների ճամբարը Կալման էր։ Շուրջ 90․000 մարդ բնակվում էր այդ ճամբարում[5][6]։

Սուդանի պատերազմ

խմբագրել

2023 թվականի ապրիլին Արագ աջակցության ուժերը գրավել են քաղաքի արևմտյան հատվածը և օդանավակայանը 2023 թվականի Սուդանի հակամարտության ընթացքում[7]։ Քաղաքի գրավումից հետո արբանյակի նկարները ֆիքսել են զինյալների ավերած կողքի գյուղերը, ինչպես նաև Նյալայի որոշ հատվածներ։ Ըստ տեղի ակտիվիստների, շուրջ 600․000 մարդ տեղահանվել է շրջանից և կռվի ընթացքում չի կարողացել ստանալ մարդասիրական օգնություն[8]։ Մինչդեռ հրադադար էր հայտարարվել, երբեմն տեղ-տեղ մարտեր էին ընթանում քաղաքում մայիս ամսին։ Այդ տարի ավելի ուշ հոկտեմբերի 26-ին հաղորդվում է, որ Արագ աջակցության ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Նյալան, քանի որ հակամարտությունը ստիպել է ավելի քան 670․000 մարդու փախչել իրենց տներից[9]։

Տնտեսություն

խմբագրել

Տեղի արդյունաբերություններն արտադրում են տեքստիլ, ինչպես նաև վերամշակված սնունդ և կաշվե իրեր։ Նյալան և՛ ճանապարհի, և՛ երկաթուղու համար վերջնակետեր ունի, և նաև քաղաքի ներսում թռիչքներ իրականացնող օդանավակայան, Նյալայի օդանավակայանը։ Նյալան առևտրային վայր է ծառայում արաբական խեժի համար և Սուդանի Գյուղատնտեսական բանկի և Մարդկանց Համագործակցության բանկի մասնաճյուղեր ունի[10]։ Նյալայում է գտնվում նաև Նյալայի պետական համալսարանը։

Ջրային ենթակառուցվածք

խմբագրել

Նյալան ունի ջրային ենթակառուցվածքի լուրջ խնդիրներ, որոնք առաջացել են երաշտներից և ջրի թույլ կառավարումից, ներառյալ ջրի աղբյուրների վատ վարվեցողությունը և մատակարարման մեթոդները։ Նյալայի տարածքում և դրանից դուրս օգտագործված ջրերի մեծ մասը ստորգետնյա ջրեր են․ սրանք մեծապես աղտոտված են մարդկային գործունեության պատճառով և կրում են թափոնների ոչ բավարար կառավարման և պատշաճ սանիտարական մաքրման պակասի հետևանքները։ Քաղաքում ջրի պաշարները պարունակում են բակտերիայի ավելի բարձր մակարդակներ, քան թույլատրելի չափերն են, որն էլ իր հերթին առողջական խնդիրներ է առաջացնում։ Շատ դեպքերում տեղաբաշխման համար հավաքված ջուրը ինչպես հարկն է քլորացված չէ, ինչն էլ նպաստում է բակտերիայի մակարդակների հետագա բարձրացմանը[11]։

Կրթություն

խմբագրել

Երկրում կրթական հաստատությունները գրեթե կրկնապատկվել են 2000-2010 թվականների ընթացքում։ 2000 թվականին կային 135 հիմնական և 58 միջնակարգ դպրոցներ, իսկ 2010-ին արդեն կային 308 հիմնական և 106 միջնակարգ դպրոցներ։ Քաղաքում կրթական համակարգի հետ կապված հիմնական մտահոգությունը կրթության որակն է։ Դպրոցների աձնակազմը որակավորված չէ և քիչ է վարձատրվում այս հաստատություններում որակյակ դասավանդման համար։ Կառավարությունը հաճախ չի կատարում իր ֆինանսական պարտավորությունը դպրոցի նկատմամբ։ Սա ազդում է դպրոցների գործունեության վրա և ծանրաբեռնում է դրանց, որ ներդնեն իրենց սեփական ռեսուրսներից։ Նաև շատ երեխաներ չեն հաճախում դպրոց և կարող են աշխատել ու ավելացնել իրենց ընտանիքի եկամուտը[12]։

Չնայած տարեկան գրեթե 400 միլիմետր կամ 16 դյույմ տեղումներին, Նյալան ունի սահմանային տաք անապատային կլիմա (Կյոպպենի կլիմաների դասակարգում), անմիջապես ներքևում տաք կիսաանապատային կլիմա՝ շնորհիվ չափազանց բարձր գոլորշունակության[13]։

Նյալա (1961-1990, ռեկորդային ցուցանիշներ 1920-2013)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 39.4
(102.9)
40.9
(105.6)
45.6
(114.1)
43.5
(110.3)
45.5
(113.9)
42.4
(108.3)
40.6
(105.1)
39.3
(102.7)
39.6
(103.3)
39.6
(103.3)
40.2
(104.4)
40.2
(104.4)
45.6
(114.1)
Միջին բարձր °C (°F) 30.7
(87.3)
32.8
(91)
36.2
(97.2)
37.1
(98.8)
38.7
(101.7)
35.3
(95.5)
33.0
(91.4)
32.2
(90)
32.8
(91)
34.4
(93.9)
33.6
(92.5)
31.0
(87.8)
34.0
(93.2)
Միջին օրական °C (°F) 23.1
(73.6)
25.1
(77.2)
28.3
(82.9)
29.4
(84.9)
31.3
(88.3)
29.1
(84.4)
27.7
(81.9)
27.1
(80.8)
26.9
(80.4)
27.7
(81.9)
26.5
(79.7)
23.7
(74.7)
27.2
(81)
Միջին ցածր °C (°F) 15.4
(59.7)
17.3
(63.1)
20.5
(68.9)
21.7
(71.1)
23.9
(75)
22.9
(73.2)
22.3
(72.1)
21.9
(71.4)
21.1
(70)
21.1
(70)
19.4
(66.9)
16.5
(61.7)
20.3
(68.5)
Ռեկորդային ցածր °C (°F) 8.0
(46.4)
9.0
(48.2)
11.0
(51.8)
14.9
(58.8)
15.5
(59.9)
14.2
(57.6)
16.0
(60.8)
15.9
(60.6)
17.5
(63.5)
14.3
(57.7)
10.3
(50.5)
7.7
(45.9)
7.7
(45.9)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 0.0
(0)
0.0
(0)
0.6
(0.024)
2.3
(0.091)
18.4
(0.724)
49.3
(1.941)
119.4
(4.701)
118.3
(4.657)
71.1
(2.799)
18.9
(0.744)
0.0
(0)
0.0
(0)
398.3
(15.681)
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.1 mm) 0.0 0.1 0.3 0.5 2.5 5.2 9.1 11.1 3.3 1.8 0.0 0.0 33.9
% խոնավություն 18 15 13 13 26 40 61 65 56 31 17 19 31
Աղբյուր #1: NOAA[14]
Աղբյուր #2: Meteo Climat (ռեկորդային բարձր և ցածր ցուցանիշներ)[15]

Ամել կենտրոն

խմբագրել

Ամել կենտրոնը, որը ղեկավարում է Մոսսադ Մոհամեդ Ալի Մոսսադը և Միավորված ազգերի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Կոֆի Աննանը, բժշկական վերականգնողական կենտրոն է Նյալայում խոշտանգումներից տուժածների համար։ Կենտրոնը Մոսսադին և Աննանին արժանացրել է Օլօֆ Պալմեի մրցանակով[16]։ Մինչև 2007 թվականը կենտրոնի տնօրենը եղել է Մոհամեդ Ահմեդ Աբդալահը, որն իր աշխատանքի համար պարգևատրվել է Ռոբերտ Քենեդու մարդու իրավունքներ մրցանակով[17]։

 
Նյալան Արևմտյան Սուդանում (ձախից ներքև)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.citypopulation.de/en/sudan/
  2. street, NyalaCinema; DarfurElevation2, NyalaNyalaLocation in SudanCoordinates: 12°2′11″N 24°52′37″ECountry SudanStateSouth; Metro1, 208 ftPopulation•; 057; 000. «Wikiwand - Nyala, South Darfur». Wikiwand. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին. {{cite web}}: |last4= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  3. Arkell, A. J. (1951 թ․ հունիս). «The History of Darfur 1200-1700 A.D.». Sudan Notes and Records. University of Khartoum. 32 (1): 37–70. JSTOR 41724725.
  4. O'Fahey, R. S. (2016). Darfur and the British: a sourcebook. London: Hurst & company. ISBN 978-1-85065-948-8.
  5. Steele, Jonathan (2007 թ․ հոկտեմբերի 27). «Violence flares in Darfur's Kalma refugee camp as a new cycle of persecution begins». The Guardian. London. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  6. «Sudan 'kills refugees in Darfur'». BBC News Online. 2008 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  7. «Sudan fighting rages for second day despite UN-proposed ceasefire | Sudan | The Guardian». TheGuardian.com. 2023 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 19-ին.
  8. Plett-Usher, Barbara (2023 թ․ մայիսի 29). «Sudan Darfur crisis: 'Everything civilians can use has been burned or destroyed'». BBC News (բրիտանական անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 29-ին.
  9. «Sudan conflict: RSF takes control of Nyala in Darfur». BBC News. 2023 թ․ հոկտեմբերի 26.
  10. Chauhan, Yamini (2013 թ․ մարտի 15). «Nyala (Sudan)». Encyclopædia Britannica. Վերցված է 2014 թ․ հունվարի 31-ին.
  11. Lisa (2023 թ․ դեկտեմբերի 22). «No clean drinking water in South Darfur capital; Nyala Stock Exchange reopened». Dabanga Radio TV Online (բրիտանական անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
  12. Reid, Katherine. «Right to education in South Darfur» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024-02-21-ին. Վերցված է 2024-01-22-ին.
  13. «Hot semi-arid climate (BSh) | SKYbrary Aviation Safety». skybrary.aero. Վերցված է 2024 թ․ հունվարի 22-ին.
  14. «Nyala Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ հունվարի 16-ին.
  15. «Station Nyala» (ֆրանսերեն). Meteo Climat. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.
  16. Savage, James (2007 թ․ հունվարի 30). «Annan honoured with Olof Palme Prize». The Local. Stockholm. Վերցված է 2014 թ․ փետրվարի 2-ին.
  17. «Mohammed Ahmed Abdallah, Sudan». Robert F. Kennedy Center for Justice and Human Rights. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 2-ին.

Գրականություն

խմբագրել
  • Arckell, A.J., History of Darfur 1200-1700 A.D. SNR.
  • UNESCO General History of Africa, Vol. IV, Abridged Edition: Africa from the Twelfth to the Sixteenth Century (UNESCO General History of Africa) by Joseph Ki-Zerbo and DjiBril Tamsir Niane (Paperback - May 10, 1998) – Abridged
  • Buchanan-Smith, M. (2011, January). City limits: Urbanisation and vulnerability in Suda [Pdf]. ODI.
  • Abdelrahman, A. A., & Eltahir, Y. M. (2010). Bacteriological quality of drinking water in Nyala, South Darfur, Sudan. Environmental Monitoring and Assessment, 175(1-4), 37- 43. doi:10.1007/s10661-010-1491-7

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիճամփորդն ունի Nyalaին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։
  NODES
Note 1
os 3
web 1