Հյուսիսային Նորվեգիա կամ Նուր-Նորգե (նորվ.՝ Nord-Norge), ոչ պաշտոնական վարչատարածքային միավոր Նորվեգիայում[1]։

Հյուսիսային Նորվեգիա
նորվ.՝ Nord-Norge
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
Կարգավիճակոչ պաշտոնական տարածաշրջան
Մտնում էՆորվեգիա
Ներառում է3 կոմսություն
ՎարչկենտրոնԹրոմսյո
Հիմնական լեզուՆորվեգերեն
Բուկմոլ
Բնակչություն (2013)
474 563 (9,39 %, 3-րդ տեղ)
Խտություն4,2 ( 5-րդ տեղ)
Կրոնական կազմՔրիստոնեություն
Տարածք112 976  (34,89 %, 1-ին տեղ)
Ժամային գոտի+1

Գտնվում է թագավորության հյուսիսային հատվածում։ Վարչականորեն ներառում է երեք կոմսություն։

Աշխարհագրություն

խմբագրել

Հուր-Նորգեն գտնվում է Նորվեգիայի հյուսիսում՝ Սկանդինավյան թերակղզու վրա։ Ափերը ողողում է Նորվեգական ծովի ջրերը։

Հյուսիսային Նորվեգիայի երկրամասը բացի միջմարզային սահմաններից, ունի նաև միջպետական սահմաններ։ Սահմանակցում է հյուսիս-արևելքում Ֆինլանդիային, իսկ արևելքում՝ Շվեդիային։

Ներառում է երեք կոմսություն` Նուռլան, Թրոմս և Ֆինմարք։ Գտնվում է UTC+1 ժամային գոտում։ Զբաղեցնում է 112 976 կմ² տարածք և Նորվեգիայի ամենախոշոր վարչատարածքային միավորն է։ Այն կազմում է ամվողջ երկրի 34,89 %-ը։

Այս երկրամասում է գտնվում Նորվեգիայի թագավորության խոշոր նավահանգստներից մեկը՝ Նարվիքը։

Բնակչություն

խմբագրել

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ Հյուսիսային Նորվեգիան ունի 474 563 բնակիչ, որոնք հիմնականում տեղաբնիկ նորվեգացիներն են։ Խոսում են տարբեր լեզուներով, մասնավորապես նորվեգերեն լեզվի երկու բարբառներով։

Ըստ բնակչության թվի՝ Նուր-Նորգեն երրորդն է Նորվեգիայում։ Այն կազմում է ամբողջ Նորվեգիայի բնակչության 9,39 %-ը։ Պաշտոնական կրոնը քրիստոնեությունն է։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Բատվինա, Իրինա. «Նորվեգիայի վարչական բաժանում». www.best-country.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  NODES