Նուևո Լեոն, (իսպ.՝ Nuevo León, ((Իսպաներեն արտասանություն՝ [ˈnweβo leˈon] ( ))), պաշտոնական անվանումը՝ Նուևո Լեոնի ազատ և ինքնիշխան նահանգ ((իսպ.՝ Estado Libre y Soberano de Nuevo León)), Մեքսիկայի 31 նահանգներից մեկն է, Դաշնային օկրուգի հետ միասին համալրում են Մեքսիկայի վարչական կազմը։ Ունի 51 համայնք, մայրաքաղաքը՝ Մոնտեռեյ։

Նուևո Լեոն
իսպ.՝ Estado Nuevo León
flag of Nuevo León? Զինանշան


ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Մասն էՀյուսիսային Մեքսիկա
Կարգավիճակնահանգ
Մտնում էՄեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչկենտրոնՄոնտեռեյ
Ամենաբարձր կետCerro El Potosí (Nuevo León)?
ԲԾՄ243 մետր
Օրենսդրական մարմինCongress of Nuevo Leon?
Բնակչություն (2012)4․826․292[1]
Տարածք64156[2]
Բարձրություն ծովի մ-ից՝
 - Բարձրագույն կետ

 3710[3] մ
Հիմնադրված է1824 թ.
Սահմանակցում էՏեխաս, Տամաուլիպաս, Կոաուիլա, Սակատեկաս և Սան Լուիս
Ժամային գոտիUTC−6
DST = −5
ISO 3166-2 կոդMX-NLE
Փոստային ինդեքսներ64-67
Ինտերնետ-դոմեն.mx
Պաշտոնական կայքը

Տվյալներ

խմբագրել

Նահանգը գտնվում է Հյուսիս-արևելյան Մեքսիկայում։ Հյուսիսում և արևելքում սահմանակից ` Տամաուլիպասին, հարավում` Սան Լուիսին, արևմուտքում՝ Կոաուիլային։ ԱՄՆ-Մեքսիկա սահմանի հյուսային հատվածում 15 կմ-ով սահմանակից է Տեխասին։

Նահանգն անվանվել է ի պատիվ Լեոնի Նոր Թագավորության, վարչական տարածք Նոր Իսպանիայում, որն իր հերթին անվանվել է պատմական Լեոնի իսպանական թագավորության պատվին։

Կարևոր քաղաքներից են Գվադալուպեն, Սանտա Կատարինան, Սան Նիկոլաս դե լոս Գարսան, Սան Պեդրո Գարսան, որոնք Մոնթերեյ վարչական տարածքում են գտնվում։

Վարչական բաժանում

խմբագրել
 
Մեքսիկայի վարչական քարտեզը
 
Նուևո Լեոնի վարչական քարտեզը
INEGIկոս Համայնքներ (հայերեն) Համայնքներ (բնօրինակ)
001 Աբասոլո (Abasolo)
002 Ագվալեգվաս (Agualeguas)
003 Ալենդե (Allende)
004 Անաուակ (Anáhuac)
005 Ապոդակա (Apodaca)
006 Արամբերրի (Aramberri)
007 Բուստամանտե (Bustamante)
008 Կադերեյտա (Cadereyta Jiménez)
009 Էլ Կարմեն (El Carmen)
010 Կերալվո (Cerralvo)
011 Չինա (China)
012 Սենեգա դե Ֆլորես (Ciénega de Flores)
013 Դոկտոր Արոյո (Doctor Arroyo)
014 Դոկտոր Կոս (Doctor Coss)
015 Դոկտոր Գոնսալես (Doctor González)
016 Գալեանա (Galeana)
017 Գարսիա (García)
018 ԳեներալԲրավո (General Bravo)
019 Գեներալ Էսկոբեդո (General Escobedo)
020 Գեներալ Տերան (General Terán)
021 Գեներալ Տրևինո (General Treviño)
022 Գեներալ Սարագոսա (General Zaragoza)
023 Գեներալ Սուասուա (General Zuazua)
024 Գվադալուպե (Guadalupe)
025 Իդալգո (Նուևո Լեոն) (Hidalgo)
026 Իգուերաս (Higueras)
027 Ուալաուիսես (Hualahuises)
028 Իտուրբիդե (Iturbide)
029 Խուարես (Juárez)
030 Լամպասոս դե Նարանխո (Lampazos de Naranjo)
031 Լինարես (Linares)
032 Լոս Ալդամաս (Los Aldamas)
033 Լոս Էրերաս (Los Herreras)
034 Լոս Ռամոնես (Los Ramones)
035 Մարին (Marín)
036 Մելչոր Օկամպո (Melchor Ocampo)
037 Միեռ ի Նորիեգա (Mier y Noriega)
038 Մինա (Mina)
039 Մոնտեմորելոս (Montemorelos)
040 Մոնտեռեյ (Monterrey)
041 Պարաս (Parás)
042 Պեսկուերիա (Pesquería)
043 Ռայոնես (Rayones)
044 Սաբինաս Իդալգո (Sabinas Hidalgo)
045 Սալինաս Վիկտորիա (Salinas Victoria)
046 Սան Նիկոլաս դե լոս Գարսա (San Nicolás de los Garza)
047 Սան Պեդրո Գարսա Գարսիա (San Pedro Garza García)
048 Սանտա-Կատարինա (Santa Catarina)
049 Սանտիագո (Santiago)
050 Վալեսիլո (Vallecillo)
051 Վիլյալդամա (Villaldama)

Տնտեսություն

խմբագրել

2010 թվականին նահանգի ՀՄԱ կազմել է 165 միլիարդ դոլար (Մեքսիկայի ՀՄԱ-ի 11,4 %)։ Տնտեսությունը հիմնված է արդյունաբերական արտադրության վրա, մեծ է օտարերկրյա կապիտալի ազդեցությունը։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է 26,658 դոլար (ամենաբարձր ցուցանիշը բոլոր նահանգների համեմատ, բացառությամբ Դաշնային շրջանի)։

Զարգացած է նաև գյուղատնտեսությունը, որը հիմնված է հացահատիկային և ցիտրուսային կուլտուրաների վրա։

Կրթություն

խմբագրել
 
Instituto Tecnológico y de Estudios Superiores de Monterrey-ի բիոտեխնոլոգիական կենտրոնը

Բարձր կենսապայմաններն արտացոլվում են վիճակագրական տվյալներում, օրինակ կրթական բնագավառում, 100 բնակչից 13-ն ունի պրոֆեսիոնալ կրթություն[փա՞ստ]։ Միևնույն ժամանակ, գրագիտության մակարդակն ամենացածրն է նահանգում 2.8%։

Բարձրագույն կրթական հաստատություններ

  • Instituto Tecnológico y de Estudios Superiores de Monterrey (ITESM)
  • Universidad Autónoma de Nuevo León (UANL)
  • Centro de Estudios Universitarios (CEU)
  • Universidad Regiomontana (UR)
  • Universidad Metropolitana de Monterrey (UMM)
  • Universidad de Monterrey (UDEM)
  • Centro de Estudios Superiores de Diseño de Monterrey (CEDIM)
  • Facultad Libre de Derecho de Monterrey (FLDM)

Նուևո Լեոնի կենդանական և բուսական աշխարհ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ENOE». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  2. «Resumen». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  3. «Relieve». Cuentame INEGI. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նուևո Լեոն» հոդվածին։
  NODES