Շագանակենի
Շագանակենի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Castanea
| ||||||||
|
Շագանակենի, իսկական (լատին․՝ Castanea), հաճարազգիների ընտանիքի ծառանման բույսերի ցեղ։
Կենսաբանական նկարագիր
խմբագրելԵրկարակյաց (500 տարի և ավելի), խոշոր ծառ է, մինչև 35 մ բարձրությամբ և 2 մ տրամագծով։ Սաղարթը՝ գմբեթաձև, խիտ, ուժեղ ճյուղապատված։ Արմատային համակարգը հզոր է և խոր։ Ծաղիկները մանր են, միասեռ կամ երկսեռ, խաչաձև փոշոտվող, ծաղկաբույլը՝ կատվիկ։
Տերևները՝ խոշոր, հերթադիր, երկար, սրածայր։ Պտուղը ընկույզ է, կլոր, տափակավուն՝ պատված գորշավուն պտղապատյանով, պտղամաշկի՝ հաստ, շագանակագույն, մուգ դարչնագույն երանգով։ Պտղամիսը՝ սպիտակ, կիսահյութալի, քաղցր, համեղ, սննդարար։
Քիմիական կազմ
խմբագրելՊարունակում է օսլա՝ 60%, շաքարներ՝ մինչև 17%, ազոտային նյութեր՝ 8-11%, ճարպեր՝ 2% և ավելի, օրգանական թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու)։
Կիրառում
խմբագրելՊտուղներն օգտագործվում են թարմ և եփած վիճակում, հրուշակեղենի արտադրությունում՝ որպես սուրճի սուրոգատ, բնափայտը՝ ատաղձագործության, կահույքի և խառատային արտադրությունում, շինարարության մեջ։ Բնափայտը, կեղևը և ծաղկակալները հարուստ են դաբաղանյութերով և ներկանյութերով։ Խոնավասեր բույս է։
Մշակում
խմբագրելԲազմանում է պատվաստով, մացառներով և սերմերով։ Պատվաստված բույսերը բերք են տալիս 5-10-րդ, իսկ սերմնաբույսերը՝ 10-15-րդ տարում։ 50 տարեկանում բերքատվությունը՝ մինչև 1 տ/հա։ Լավ է աճում թթու, գորշ և միջին խոնավության հողերում։
Տեսակներ
խմբագրելԴասակարգում | Երկիր | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|
1 | Չինաստան | 1,550,000 | 1,620,000 | 1,700,000 |
2 | Թուրքիա | 61,697 | 59,171 | 60,270 |
3 | Իտալիա | 50,872 | 48,810 | 57,493 |
4 | Հարավային Կորեա | 75,911 | 68,630 | 55,780 |
5 | Բոլիվիա | 53,577 | 53,577 | 53,577 |
6 | Հունաստան | 14,000 | 20,900 | 21,500 |
7 | Ճապոնիա | 21,700 | 23,500 | 19,100 |
8 | Պորտուգալիա | 24,305 | 22,350 | 18,271 |
9 | Հյուսիսային Կորեա | 10,201 | 9,628 | 11,000 |
10 | Իսպանիա | 10,000 | 10,000 | 10,000 |
— | World | 1,890,179 | 1,954,623 | 2,022,831 |
Հայտնի է 14 տեսակ, որոնք աճում են Հյուսիսային Ամերիկայում, Ճապոնիայում, Չինաստանում, Միջերկրածովյան երկրներում։
Դասակարգում
խմբագրելՏաքսոնոմիա
խմբագրելՇագանակենի դասը մտնում է հաճարազգիների ընտանիքի մեջ։
ավելի քան 7 ընտանիք (համաձայն APG II Համակարգի) | Ավելի քան 3 տեսակ (համաձայն APG II Համակարգի) | |||||||||||||||
կարգ Հաճարազգիներ | Castaneoideae ենթաընտանիք | f1 | ||||||||||||||
բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր |
Հաճարազգիների Հաճարազգիներ ընտանիքի | դաս Շագանակենի | ||||||||||||||
ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր (համաձայնAPG II Համակարգի) |
ևս 1 ենթաընտանիք Fagoideae | f2 | ||||||||||||||
Պատկերասրահ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Production of Chestnut by countries». UN Food & Agriculture Organization. 2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 21–ին-ին.
Գրականություն
խմբագրել- Род 366. Каштан — Castanea Mill // Флора СССР. В 30 т. / Гл. ред. и ред. тома акад. В. Л. Комаров. — М.—Л.: Изд-во АН СССР, 1936. — Т. V. — С. 320—322. — 762 + XXVI с. — 5175 экз.
- Соколов С. Я. Род 3. Каштан — Castanea L. // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов. — М.—Л.: Изд-во АН СССР, 1951. — Т. II. Покрытосеменные. — С. 405—419. — 612 с. — 2500 экз.
- Philips, Roger (1979). Trees of North America and Europe. New York: Random House. ISBN 0-394-50259-0
Արտաքին հղումներ
խմբագրել- Каштан в энцилопедии декоративных садовых растений
- Nutritional overview of Chestnuts
- Eichhorn, Markus (2012 թ․ մայիս). «Chestnut Tree». Test Tube. Brady Haran for the University of Nottingham.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 411)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շագանակենի» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շագանակենի» հոդվածին։ |