Շախ (շախմատ)
Շախ, իրավիճակ շախմատում, երբ խաղաքարերից մեկը հարձակվում է հակառակորդի արքայի վրա։ Եթե արքային հնարավոր չէ շախից ազատել հայտարարվում է մատ։ Շախմատի կանոնների համաձայն խաղացողին արգելվում է շախի ժամանակ այնպիսի քայլ կատարել, որից հետո արքան կմնա շախի տակ[1]։
Առաջին գծապատկերում սպիտակների թագուհին շախ է հայտարարել սևերի արքային։
Շախ կարող են հայտարարել ֆիգուրներն ու զինվորները։
Շախից ազատվելու տեսակներն են՝ փախչել ազատ վանդակ, փակել շախի ուղղությունը, վերցնել մրցակցի խաղաքարը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Just, Tim; Burg, Daniel B. (2003), U.S. Chess Federation's Official Rules of Chess (5th ed.), McKay, ISBN 0-8129-3559-4