Շահերի խմբեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ուշադրություն, այս հոդվածը կամ հոդվածի բաժինը փաստերի և տեղեկությունների ճշտման կարիք ունի։ Քննարկման էջում պետք է լրացուցիչ բացատրություններ լինեն |
Շահերի կամ ճնշման խմբեր, հասարակական-քաղաքական բնույթի կազմակերպություններ, որոնք նպատակ են հետապնդում ճնշում գործադրել պետական իշխանության մարմինների վրա, որպեսզի վերջիններս ընդունեն իրենց շահերին համապատասխան որոշումներ։ Ճնշման խմբերը ուղղակիորեն չեն մասնակցում ընտրություններին, այլ աջակցում են այս կամ այն քաղաքական ուժին կամ քաղաքական գործչի՝ հետագայում ակնկալելով փոխադարձ աջակցություն Տարբեր երկրներում գոյություն ունի ճնշման խմբերի գործունեության իրավական կարգավորման տարբեր փորձեր։ Այսպիսի կառույցներ առավել մեծ չափով ձևավորված և ակտիվ են ԱՄՆ-ում։
Ընդհանուր հասկացությունը
խմբագրելՇահերի կամ ճնշման խմբերի հասկացություննրի տարբերակման համար անհրաժեշտ է տարբերակել նրանց ստեղծման նպատակը և հիմնական գործառույթները։ Շահերի կամ ճնշման խմբերն այս տեսանկյունից կարելի է դասակարգել 3 խմբի՝
- Ունեն սեփական շահերի վերաբերյալ հստակ գիտակցում, սակայն որպես կանոն չեն իրականացնում ճնշման գործողություններ, այդ շահերի պաշտպանության համար։
- Գոյություն ունի շահերի դիտարկում, ճնշման գործողությունը իրականացվում է միայն այն դեպքում, երբ պետական քաղաքականությունը հակասում է իրենց պատկերացմամբ իրենց շահերին։
- Որոնք ստեղծված են ճնշման գործողությունների իրականացման համար։
Օրինակ՝ կարուձևի խմբակներ, ֆիլատելիստներ, իրավաբաններ, տնտեսագետներ և այլ միություններ, արհեստակցական միություններ, գործատուների միություններ։
Ճնշման խմբերի կառուցվածքը
խմբագրելՀամապատասխան հասարակության կառուցվածքին ֆրանսիացի քաղաքագետ Իվ Մենին տարբերակում է 3 տիպի կառուցվածք՝
- Օլիգարխիկ
- Կորպորատիվ (նեոկորպորատիվ)
- Պլուրալիստական
Օլիգարխիկ կառուցվածք
խմբագրելՄի շարք խոշոր ճնշման խմբեր տարանջատվում են հասարակական ոչ կառավարական կառույցների մեծ մասից, մոնոպոլիզացնում են որոշումների ընդուման և պետական իշխանության մարմիների գործըթնացը՝ կտրվելով հասարակության հիմնական զանգվածին։
Նեոկորպորատիվ կառուցվածք
խմբագրելՇահերի կամ ճնշման խմբերը ձևավորվում են ըստ ոլորտների միավորվելով նմանատիպ գործունեության իրականացնող կամ միևնույն սոցիալական խմբերին պատկանող մարդկանց, այս կորպորատիվ միավորի ղեկավարները ներկայացնում և պաշտպանում են բոլորի շահերը պետական իշխանության մարիմների մոտ, ըստ բազմաթիվ մասանագետների վերջին ժամանակահատվածում նեոկորպորատիվ կառուցվածքը առավել մոծ տարածում է ստանում եվրոպական երկրներում։
Պլուրալիստական կամ բազմախոհական
խմբագրելՃնշման խմբերը լինում են բազմաբնույթ, բազմազան և միմյանցից անկախ, իրականացնում են ճշման գործողություններ, որպես կանոն ժամանակակից հասարակություններում այս ձևը լիարժ եք «մաքուր» կերպով հանդես չեն գալիս, հանդիպում են դրանց տարբեր համադրություններ։
Ճնշման խմբերի տեսակները
խմբագրելՇահերի կամ Ճնշման խմբերը ըստ տեսակների կարելի է դասակարգել՝
- Արհետակցական միություններ, գործատուների միություններ, գյուղացիական միություններ,
- Կանանց կազմակերպությւններ, իրավապաշտպան, բնապահպանական կազմակերպություններ
- Ազգային, կրոնական խմբեր
- Հետազոտական կառույցներ, ԶԼՄ-ներ և մասնավոր լոբիստական գրասենյակներ
Ճնշման խմբերի աշխատանքի մեթոդները
խմբագրելՃնշման խմբերը աշխատում են որպես կանոն հետևյալ մեթոդներով՝
- Համապատասխան և պահանջված տեղեկատվության տրամադրում իշխանության մարիմիներին, կուսակցություներին, քաղաքական գործիչներին։
- Նեղ մասնագիտացված վերլուծության տրամադրում
- Կազմակերպչական, նշանակում է զանգվածային միջոցառումների կազմակերպում, նամակների հոսքերի, մասսայական հեռախոսազանգերի կազմակերպում
- Ֆինանսավորման տրամադրում, որպես կանոն իրականացվում է ընտրությնների ընթացքում, դրամահավաքների համար արևմտյան տեսանկյունից ձևավորում են 2 հիմնական մեխանիզմներ՝ հասարակական գործողության կոմիտեներ, որոնք աշխատում են, հասարակական դաշտում այս կամ այն գաղափարի աջակցության համար և քաղաքական գործողության կոմիտեներ, որոնք աշխատում են ընտրություննների ժամանակ
- Անմիջական աշխատանք ԶԼՄ-ների հետ
- Անձնական կապեր