Շանթիդևա
Շանթիդևա (սանսկրիտ՝ śāntideva «անդորրի աստվածություն», տիբեթերեն՝ ཞི་བ་ལྷ་ zhi ba lha, չինարեն՝ 寂天), VIII դարի նշանավոր հնդիկ մտածող, բուդդայական Նալանդա մենաստանի վանական։ Պատկանում է 84 բուդդայական մահասիթհերի թվին։ Նշանակալի ներդրում է ունեցել բուդդայական Մադհյամակա դպրոցի զարգացման մեջ։ Հեղինակ է «Բոթխիչարյա ավատարա» (Բոթհիսաթվայի ուղի) աշխատության, որտեղ մանրամասն ներկայացվում են բուդդայական ուսմունքի բազմաթիվ ասպեկտները` փիլիսոփայությունը, էթիկան, նպատակները, մեդիտացիայի եղանակները, արժեքները, ուխտը, վարքը և այլն։
Շանթիդևա | |
---|---|
Ծնվել է | մոտ 685[1] |
Մահացել է | մոտ 763[1] |
Մահվան վայր | Հնդկաստան |
Կրոն | բուդդայականություն |
Երկեր | Bodhisattvacaryāvatāra? |
Մասնագիտություն | փիլիսոփա, բհիկու, գրող, թարգմանիչ և բանաստեղծ |
Shantideva Վիքիպահեստում |
Ըստ ավանդության ծնունդով արքայազն էր, սակայն թագադրության նախօրեին երազում տեսել է Մանջուրշի բոթխիսաթվային, որը նստել էր իր գահի վրա։ Այս երազից հետո հրաժարվել է գահից և գնացել է մենաստան` առանց բացահայտելու սեփական ծագումը։
Շանթիդևայի անձի և «Բոթխիչարյա ավատարայի» ստեղծման մասին ավանդվում է հետևյալ պատմությունը([2]):
Նալանդայի վանականների մոտ սովորություն կար ժամանակ առ ժամանակ հավաքվել և որևէ փիլիսոփակայան աշխատություն ընթերցել ու քննարկել։ Շանթիդևան վանականների շրջանում ուներ հիմար և անընդունակ մարդու համբավ։ Ահա հասավ երկասիրություն ընտրելու և ընթերցելու նրա հերթը։ Շանթիդևան հարցրեց, ինչ պետք է կարդա` սեփակա՞ն գրվածք, թե՞ մեկ այլ մարդու աշխատություն։ Վանականները որոշեցին կատակ խաղալ պարզամիտի վրա և առաջարկեցին նրան կարդալ իր հորինած երկը։ Եվ Շանթիդևան սկսեց կարդալ «Բոթխիչարյա ավատարան» որը դարձավ Մախայանայի ճանապարհի և Բոթհիսաթվայի իդեալի մասին մախայանա ուսմունքի համար նորմատիվային երկասիրություն։ Տեքստը կարդալու ընթացքում Շանթիդևան մտավ սամաթհի վիճակի մեջ, իսկ այնուհետև բարձրացավ օդ` հանկարծակի եկած և ափշած վանական եղբայրների առջև։ Այս դեպքից հտո այլևս ոչ ոք նրան ապուշ չէր համարում։
«Բոթխիչարյա ավատարա» գիրքն ընդգրկված է բուդդայական համալսարանների սկզբնական դասընթացների ծրագրերում։
Շանթիդևան ճանաչվել է բոթհիսաթվա։
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Ե. Տորչինով. Բուդդայականության ներածություն (ռուսերեն) ISBN 5-93597-019-8
- Բոթհիսաթվայի ճանապարհը (Բոթխիչարյա ավատարա) (ռուսերեն)
- Հաչաբ Դորջե. Շանթիդևայի կյանքը (ռուսերեն) Արխիվացված 2010-04-15 Wayback Machine
- Bodhicaryavatara (սանսկրիտ)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շանթիդևա» հոդվածին։ |