Շատ ալ-Արաբ
գետ Իրաքում, Եփրատի ու Տիգրիսի միախառնումից
Շատ ալ-Արաբ[1] (արաբ․՝ شط العرب), գետ Իրաքում։ Ստորին հոսանքում սահմանային է Իրաքի և Իրանի միջև։ Երկարությունը 195 կմ է, ավազանը՝ ավելի քան 1 միլիոն կմ²։ Կազմվում է Տիգրիս և Եփրատ գետերի միախառնումից, հոսում Միջագետքի դաշտավայրով և, առաջացնելով դելտա, թափվում է Պարսից ծոց։ Վարարում է գարնանը։ Ձախից ընդունում է Քարուն գետը։ Ջրի ծախսը 1-2հզ. մ³/վրկ-ից (աշնանը) 6-8հզ. մ³/վրկ (գարնանը) է։ Նավարկելի է։ Ափերին են Բասրա և Աբադան քաղաքները։
Շատ ալ-Արաբ | |
---|---|
Բասրա քաղաքը Շատտ ալ-Արաբի մոտ | |
Բնութագիր | |
Երկարություն | 195 |
Ավազանի մակերես | 884 000 կմ² |
Ջրի ծախս | 1500 մ³/վ |
Ջրահոսք | |
Ակունք | Էլ-Քուրնա քաղաք |
Ակունքի տեղակայում | Տիգրիս և Եփրատ |
Գետաբերան | Էլ-Քիշլա քաղաք |
Գետաբերանի տեղակայում | Պարսից ծոց |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Եփրատ, Տիգրիս և Քարուն (գետ) |
Երկիր | Իրաք Իրան |
Երկրամաս | Բասրա և Խուզեսթան |
Ջրահավաք | Պարսից ծոցի ավազան |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբ Ղ. Գրգեարյան, Նորա Մ. Հարությունյան (1987—1989). Աշխարհագրական անունների բառարան. Vol. II. Երևան: Լույս. էջ II, 169.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շատ ալ-Արաբ» հոդվածին։ |