Շեղանկյուն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Շեղանկյուն է կոչվում այն զուգահեռագիծը (հարթության մեջ), որի բոլոր կողմերը իրար հավասար են։ Շեղանկյան անկյունագծերը փոխուղղահայաց են, և կիսում են անկյունները։ Շեղանկյունը նույնպես օժտված է զուգահեռագծի հատկություններով։ Այն շեղանկյունը, որի անկյուններն ուղիղ են, կոչվում է քառակուսի։
Ստուգաբանություն
խմբագրել"Շեղանկյուն" բառը առաջացել է հունարեն ῥόμβος (rhombos) բառից, ինչը նշանակում է, մի բան, որ պտտվում է, որը բխում է ῥέμβω (rhembō) շրջադարձել բայից։ Այս բառն օգտագործվել է թե՛ Էվկլիդեսի, թե՛ Արքիմեդեսի կողմից, ովքեր օգտագործել են «պինդ շեղանկյուն» տերմինը երկու ընդհանուր հիմքով կոների համար։
Բնութագիր
խմբագրել- Պարզ քառանկյունը շեղանկյուն է, միայն այն դեպքում, եթե դա նշվածներից որևէ մեկն է.
- Զուգահեռագիծ, որի նրա անկյունագիծը ներքին անկյունը կիսում է
- Զուգահեռագիծ, որի առնվազն երկու հաջորդական կողմերը երկարությամբ հավասար են
- Զուգահեռագիծ, որի անկյունագծերը ուղղահայաց են միմյանց (orthodiagonal parallelogram)
- Քառանկյուն, որն ունի չորս հավասար երկարությամբ կողմեր (ըստ սահմանման)
- Քառանկյուն, որի անկյունագծերը ուղղահայաց են և հատման կետով կիսվում են
- Քառանկյուն, որի յուրաքանչյուր անկյունագիծը հանդիպակաց անկյունները կիսում է 2 հավասար մասերի
- Քառանկյուն ABCD, որի վրա գտնվում է P կետ, այնպես որ ABP, BCP, CDP և DAP չորս եռանկյունները համընկնում են
- Քառանկյուն ABCD, որտեղ ABC, BCD, CDA և DAB եռանկյունների ներգծյալ շրջանագծերը ունեն ընդհանուր կետ
Քառակուսին, որպես շեղանկյան մասնավոր դեպք
խմբագրելՈրոշ դեպքերում քառակուսին սահմանում են որպես շեղանկյուն, որի բոլոր անկյունները հավասար են։
Շեղանկյան մակերեսը
խմբագրել- Շեղանկյան մակերեսը հավասար է անկյունագծերի արտադրյալի կեսին։
- Շեղանկյան մակերեսը հավասար է կողմի և բարձրության արտադրյալին։
- Շեղանկյան մակերեսը կարելի է հաշվել նաև։
- ,
որտեղ — երկու հարակից կողմերի միջև,
կամ՝
Ներգծված շրջանագծի շառավիղը
խմբագրելՆերգծված շրջանագծի r շառավիղը կարելի է արտահայտել նաև q և p անկյունագծերով