Շոն Հեյս
Շոն Պատրիկ Հեյս (անգլ.՝ Sean Patrick Hayes հունիսի 26, 1970[1], Չիկագո), ամերիկացի դերասան, կոմիկ, երգիչ և պրոդյուսեր։ Նրան առավել մեծ ճանաչում է բերել «Ուիլ և Գրեյս» սիթքոմում խաղացած Ջեք Մակֆարլենդի դերը։ Իր դերի համար նա շահել է «Էմմի» մրցանակ, չորս ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակ, ինչպես նաև ստացել է «Ոսկե գլոբուս»-ի վեց մրցանակ։
Շոն Հեյս | |
---|---|
Ծնվել է | հունիսի 26, 1970[1] (54 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրթություն | Իլինոյս նահանգի համալսարան |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, դերասան, հնչյունավորող, պրոդյուսեր, կինոպրոդյուսեր, կոմպոզիտոր, հեռուստատեսային պրոդյուսեր և պոդքաստեր |
Ամուսին | Սքոթ Էյզենոգլ[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
Sean Hayes (actor) Վիքիպահեստում |
Հեյսը նաև հայտնի է «Բիլլի հոլիվուդյան համբույրը» (1998 թվական), «Ժամադրություն աստղի հետ» (2004 թվական), «Դեռ չի խաղացել արկղում» (2007 թվական) և «Բլյուզմենները» (2008 թվական) ֆիմերում խաղացած դերերով և թատերաբեմում աշխատանքով։ Նա «Խոսատանալ, խոստանալ» բեմադրությունում խաղացած դերով առաջադրվել է «Թոնի» մրցանակի՝ մյուզիքլում լավագույն տղամարդու դերի համար։
Կենսագրություն
խմբագրելՀեյսը ծնվել է Իլինյոսում՝ իռլանդական ծագում ունեցող Մերի և Ռոնալդ Հեյսերի ընտանիքում[3][4]։ Նա դաստիարակվել է հռոմեական կաթոլիկ եկեղեցու ավանդույթներով[5]։ Ավարտելով Գլեն Էլենի (Իլինյոս նահանգ) Glenbard West High School -ը՝ Հեյսը ընդունվել է Իլինյոս նահանգի համալսարան[4]։
1995 թվականին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ սկզբից աշխատել է որպես կոմիկ։ Մեկ տարի անց նա դեր է ստացել «Մետաքսե ցանցեր» սերիալի առաջին էպիզոդում[6]։
1988 թվականին Հեյսը ստացել է «Բիլիի հոլիվուդյան համբույրը» ֆիլմում գլխավոր դեր, ինչպես նաև «Ուիլ և Գրեյս» սիթքոմում սկսել է կատարել Ջեք Մակֆարլենդի դերը։ Այս սերիալը սկսնակ դերասանին բերել է մեծ համբավ և բազմաթիվ մասնագիտական մրցանականեր, այդ թվում՝ նաև «Էմմի» մրցանակ[7]։
Այնուհետև Հեյսը ստացել է ավելի շատ դերեր․ Ջերի Լյուիս՝ «Մարտին և Լյուիս» հեռուստաֆիլմում (2002 թվական), Ուեյն՝ «Էյպրիլի տոները» (2003 թվական) և Ռիչարդ Լևին՝ «Ժամադրություն աստղի հետ» (2004 թվական) ֆիլմում, ինչպես նաև երկրորդ պլանի դեր «Առայժմ չի խաղացել արկղում» ֆիլմում[6], որտեղ Ջեք Նիկոլսոնը և Մորգան Ֆրիմանը դարձել են նրա նկարահանումների խաղընկերները։
2010 թվականի ապրիլին կայացել է Շոն Հեյսի առաջնաելույթը Բրոդվեյում՝ «Խոստանալ, խոստանալ» մյուզիքլում՝ Քրիստին Չենովետի հետ միասին։ Այդ դերի համար դերասանն առաջադրվել է «Թոնի» թատերական մրցանակի։ Նա նաև առաջատար է եղել 2010 թվականի հունիսի 13-ի CBS «Թոնի» մրցանակաբաշխությանը[8]։
2017 թվականին Շոն «Էմոջի ֆիլմ»-ում հնչյունավորել է Սթիվենի կերպարը։
Անձնական կյանք
խմբագրելՀեյսը տարիներ շարունակ հրաժարվել է քննարկել իր սեռական կողմնորոշումը, սակայն 2010 թվականին պատմել է իր համասեռականության մասին[9]։ 2014 թվականի նոյեմբերին 8 տարվա հարաբերություններից հետո նա ամուսնացել է իր գործընկեր, կոմպոզիտոր Սքոթ Այսենոգլի հետ[10]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1986 | ֆ | Լուկաս | Lucas | հանդիսատես |
1996 | ս | Մետաքսե ցանցեր | Silk Stalkings | Ռոջեր |
1998 | ֆ | Բիլիի հոլիվուդյան համբույրը | Billy's Hollywood Screen Kiss | Բիլլի Կոլիր |
1998-2006 | ֆ | Ուիլ և Գրեյս | Will & Grace | Ջեք Մակֆարլենդ |
2000 | մֆ | Բազ Լայթերը աստղային թիմից։ Արկածները սկսվում են | Buzz Lightyear of Star Command: The Adventure Begins | ուղեղի պատիճ #13 |
2001 | ֆ | Կատուներն ընդդեմ շների | Cats & Dogs | Թինկլես |
2001 | ս | Կլինիկա | Scrubs | Նիկ Մյորդոկ |
2002 | տֆ | Մարտին և Լյուիս | Martin and Lewis | Ջերի Լյուիս |
2003 | ֆ | Էյպրիլի տոները | Pieces of April | Ուեյն |
2004 | ֆ | Ժամադրություն աստղ հետ | Win a Date with Tad Hamilton! | Ռիչարդ Լևի |
2007 | ֆ | Առայժմ չի խաղացել արկղում | The Bucket List | Թոմաս |
2007 | ս | Ստուդիա 30 | 30 Rock | Ջեսի Պարսել |
2008 | ֆ | Բլյուզմնները | Soul Men | Դեննի Էփշթեյն |
2008 | մֆ | Իգոր | Igor | Բրեյն |
2010 | ֆ | Կատուներն ընդդեմ շների. Քիթի Գալորի վրեժը | Cats & Dogs: The Revenge of Kitty Galore | Թինկլես |
2011 | ս | Գեղեցկուհիները Քլիվլենդում | Hot in Cleveland | Չեդ |
2012 | ֆ | Երեք հիմարները | The Three Stooges | Լարի Ֆայն |
2013 | մֆ | Հրեշների համալսարանը | Monsters University | Թերի Փերրի |
2013 | ս | Սմեշ | Smash | Թերենս Ֆոլս |
2014 | ս | Վերադարձ | The Comeback | նա ինքը |
2017 | ս | Ուիլ և Գրեյս | Will & Grace | Ջեք Մակֆարլենդ |
Թատրոն
խմբագրելՏարի | Ներկայացում | Դեր | Ծանոթագրություն |
---|---|---|---|
2010 | Խոստանալ, խոստանալ[4] | Չակ | «Թոնի» մրցանակ «Լավագույն դերասան մյուզիքլում» անվանակարգում |
Ծանոթագրություն
խմբագրել- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ https://people.com/tv/sean-hayes-marriage-husband-scott-icenogle-continue-to-normalize-what-should-be-normal/
- ↑ «Sean Hayes Biography». filmreference. 2008. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 Biography for Sean Hayes — IMDb
- ↑ William Keck (27 декабря 2000). «It's Not Easy Being Jack». The Los Angeles Times. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
- ↑ 6,0 6,1 Sean Hayes — IMDb
- ↑ «Awards for Sean Hayes». IMDb (անգլերեն) — Весь перечень наград и номинаций Шона Хейса. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 26 декабря 2011-ին.
- ↑ Gina DiNunno (2010 թ․ մայիսի 24). «Sean Hayes to Host the Tonys». TVGuide. Վերցված է 2010 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Karpel, Ari (Апрель 2010). «Sean Hayes: I Am Who I Am». The Advocate (անգլերեն). Վերցված է 11 июня 2010-ին.
- ↑ Sieczkowski, Cavan (20 ноября 2014). «Sean Hayes Marries Longtime Partner Scott Icenogle». The Huffington Post (անգլերեն).
Արտաքին հղումներ
խմբագրել- Шон Хейс Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Հեյս» հոդվածին։ |