Շտաբ (գերմ.՝ Stab), զորքերը կառավարելու հիմնական մարմին։ Լինում են՝

Շտաբի խնդիրները

խմբագրել

Շտաբի կարևոր խնդիրներն են՝

  1. զորքերի և ղեկավարող մարմինների մշտական մարտական պատրաստության ապահովումը,
  2. իրադրության վերաբերյալ տվյալների հավաքումը, ուսումնասիրումը, մշակումն ու գնահատումը,
  3. օպերատիվ-տակտիկական հաշվարկների և առաջարկությունների զեկույցը հրամանատարին (մարտական գործողության պլանավորման ու ռազմական, գործողությունների ժամանակ որոշումներ կայացնելու համար),
  4. մարտական գործողության (ճակատամարտի) պլանավորումը,
  5. զորքերի կառավարման, փոխհամագործակցության ու բազմակողմանի ապահովվածության կազմակերպումը,
  6. զորքերի անձնակազմի առօրյա կյանքի, կենցաղի, ուսուցման և դաստիարակության կանոնարկումը, ամուր կարգապահության, զինակարգի և կազմակերպվածության ապահովումը։

Շտաբի աշխատանքը

խմբագրել

Շտաբը իր աշխատանքը կատարում է գլխավոր հրամանատարի (հրամանատարի) որոշումների և վերադաս շտաբի կարգադրությունների հիման վրա։ Շտաբի աշխատանքը ղեկավարում է շտաբի պետը, որը հրամանատարի 1-ին տեղակալն է և նրա անունից իրավունք ունի կարգադրություններ անել ենթակա զորքերին։

Շտաբի ստեղծումը
խմբագրել

19-րդ դարի սկզբին Ռուսաստանում ստեղծվեցին Գլխավոր շտաբ, բանակների և կորպուսների, հետագայում՝ նաև դիվիզիաների շտաբներ։ 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին շատ երկրների բանակներում շտաբները ունեցել են մշտական հաստիքներ, հստակորեն որոշվել են դրանց անձնակազմի ֆունկցիաները։ Զորքերը կառավարելու համար օգտագործվել են տեխնիկական միջոցներ (հեռախոս, հեռագիր, ռադիոԱռաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) ռուս, բանակում ստեղծվեցին ռազմաճակատների շտաբներ, իսկ Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի բանակներում՝ բանակային խմբերի շտաբներ։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանում ձևավորվել են ժամանակակից շտաբների կառուցվածքի հիմքերը։ Շտաբների գործունեությունը հետագա զարգացում է ապրել երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-1945) տարիներին։ Կարմիր բանակում զորամիավորումների շտաբները կազմված էին օպերատիվ, հետախուզական և այլ վարչություններից (բաժիններից)։ Կային նաև զորատեսակների շտաբներ։

Շտաբի կառուցվածք

խմբագրել

Պատերազմից հետո ԽՍՀՄ Զինված ուժերում կազմավորվել է շտաբների հետևյալ ընդհանուր կառուցվածքը՝

  • ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբ,
  • զինված ուժերի տեսակների գլխավոր շտաբներ,
  • զինված ուժերի թիկունքի շտաբ, քաղաքացիական պաշտպանության շտաբ,
  • զորատեսակների և հատուկ զորքերի հրամանատարների շտաբներ։

Շտաբներ կան նաև զորամիավորումներում, զորամասերում և այլն։ Նմանօրինակ շտաբներ կան նաև օտարերկրյա պետությունների զինված ուժերում։ ՆԱՏՕ-ի Միացյալ զինված ուժերում ստեղծվել է միացյալ շտաբ, իսկ Վարշավայի պայմանագրի մասնակից երկրների Միացյալ զինված ուժերում՝ այդ պետությունների Միացյալ զինված ուժերի շտաբ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 576  
  NODES