Շտիպ
Շտիպ (մակեդոներեն՝ Штип, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության Արևմտյան տարածաշրջանի ամենամեծ քաղաքը։ Հանդիսանում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ 2007 թվականի մարտի 27-ին քաղաքում բացվել է Գոցե Դալչև պետական համալսարանը։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Շտիպ | |||||
մակեդոներեն՝ Штип բուլղար․՝ Щип | |||||
| |||||
Երկիր | Հյուսիսային Մակեդոնիա | ||||
Շրջան | Արևելյան շրջան | ||||
Համայնք | Շտիպի համայնք | ||||
Հիմնադրված է | 1920 թ. | ||||
Մակերես | 13,5 կմ² | ||||
ԲԾՄ | 300 մ | ||||
Խոսվող լեզուներ | մակեդոներեն | ||||
Բնակչություն | 43 652 մարդ (2002) | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | (+389) 032 | ||||
Փոստային ինդեքս | 2000 | ||||
Փոստային դասիչ | 2000 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ŠT | ||||
Պաշտոնական կայք | stip.gov.mk | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելՇտիպը Մակեդոնիայի հնագույն քաղաքներից մեկն է։ Առաջին անգամ հիշատակվել է մ.թ.ա. I դարում Աստիբո անվամբ։ Ավելի ուշ բուլղարացիները տվել են նրան Շտիպ անունը։ IX դարից ընդգրկված է բուլղարական պետության կազմում։ Հետագա դարերի ընթացքում քաղաքի տիրապետությունն անցել է բյուզանդացիներին ու սերբերին (1330 թվականից հետո), իսկ 1382 թվականին նվաճվել է Օսմանյան կայսրության կաղմից, որի տիրապետության տակ քաղաքը մնացել է մինչև 1912 թվականը։ Թուրքերը քաղաքի տվել են Իստիպ (Իշտիպ) անունը։ XIX դարում Շտիպը դարձել է Օսմանյան կայսրության վարչական միավորներից մեկի՝ կազայի, վարչական կենտրոնը։ ХІХ դարում քաղաքը եղել է բուլղարական վերծննդի կենտրոններից մեկը[1]։ ХІХ դարի 40-ական թվականներին ռուս սլավոնագետ Վիկտոր Գրիգորովիչը նշել է, որ տեղի բուլղարացիները պահպանել են ոչ թե հունական, այլ սլավոնական դպրոցները[2]։
Բուլղարացի ժողովրդագիր Վասիլ Կինչովի հաղորդած տվյալների համաձայն՝ XIX դարի վերջում Շտիպի բնակչությունը կազմում էր 20 900 մարդ, որոնցից 10 900-ը բուլղարացիներ էին, 8 700-ը՝ թուրքեր, 800-ը՝ հրեաներ, 500-ը՝ գնչուներ[3]։
1912 թվականին՝ Բալկանյան պատերազմի ժամանակ, Շտիպն ազատագրվել է բուլղարական զորքերի կողմից, իսկ Բալկանյան երկրորդ պատերազմից հետո՝ 1913 թվականին, քաղաքն անցնում է Սերբիային։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Սուրբ Յակիմ Օսոգովսկու եկեղեցի
- Աստվածամոր տաճարը Նովո-Սոլոյում
Բնակչություն
խմբագրելՔաղաքի բնակչությունը կազմում է 43 652 մարդ։ 2002 թվականի մարդահամարի տվյալների համաձայն՝ Շտիպ համայնքի (կազմված է 44 բնակավայրերից) բնակչությունը կազմում է 47796 մարդ[4]։
Շտիպ համայնք | Թվաքանակ | Մակեդոնացիներ | թուրքեր | Գնչուներ | Առումիններ | Սերբեր | Ալբանացիներ | Բոսնիացիներ | Այլ |
Ընդհանուր | 47796 | 41670 | 1272 | 2195 | 2074 | 294 | 12 | 11 | 265 |
Կանայք | 23876 | 20935 | 612 | 1039 | 981 | 153 | 4 | 6 | 146 |
Տղամարդիկ | 23920 | 20735 | 660 | 1156 | 1093 | 144 | 8 | 5 | 119 |
Հայտնի բնակիչներ
խմբագրել- Լյուբիմոր Միլետիչ (1863—1937), բուլղարացի սլավոնագետ,
- Ալեքսանդր Բալաբանով (1879—1955), բուլղարացի գրաքննադատ և թարգմանիչ,
- Թոդոր Ալեքսանդրով (1881—1924), բոիլղարացի հեղափոխական,
- Թոդոր Պավլով (1890—1977), բուլղարացի փիլիսոփա,
- Վանչե Միխայլով (1896—1990), բուլղարացի հեղափոխական,
- Կիրո Գլիգորով (1917), Մակեդոնիայի առաջին նախագահը (1991—1999),
- Նիկոլա Կլյուսև (1927), Մակեդոնիայի առաջին վարչապետը (1992),
- Միխայիլ (1912—1999) — Օխրիդի ու Մակեդոնիայի նախկին արքեպիսկոպոս,
- Միխայլո Ապոստոլսկի (1906—1987), պարտիզանական ջոկատների հրամանատար,
- Լյուբչո Գեորգիևսկի (1966), Մակեդոնիայի վարչապետ 1998-2002 թվականներին,
- Լյուբչո Յորդանովսկի (1953), Ազատ դեմոկրատների կուսակցության նախագահ, Մակեդոնիայի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ,
- Սաշկո Կեդև (1962), մակեդոնացի քաղաքական գործիչ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Костенцев, Арсени. Спомени, София 1984, бел.3,Завоев, Петър. Град Щип, София 1943, с. 50-52
- ↑ Григорович, В. Очеркъ путешествія по Европейской Турціи, Москва, 1877
- ↑ Кынчов, Васил. Македония. Этнография и статистика, София 1900, с. 231(բուլղ.)
- ↑ Результаты переписи населения 2002 года (մակեդ.), (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շտիպ» հոդվածին։ |