Ուդայպուր
Ուդայպուր[1], քաղաք Հնդկաստանի Ռաջաստան նահանգում՝ համանուն շրջանի կենտրոն։ Նախկին Ռաջպուտյան իշխանության կազմում Մևարի թագավորության պատմական մայրաքաղաքն է, որը հայտնի է VIII դարից ի վեր։ Նախկինում Մևարի պատմական մայրաքաղաքը Չիտորգարխն էր։ Տեղական կառավարիչը համարվում էր Ռաջպուտի բոլոր իշխանների ավագը։ Երբ Աքբարի ղեկավարությամբ մոնղոլական զորքերը ավերեցին Չիտորգարխը, ռաջան ընտրեց բարձրադիր վայր և 1570 թվականին սկսեց նոր ամրացված նստավայրի կառուցումը։
Բնակավայր | ||
---|---|---|
Ուդայպուր | ||
անգլ.՝ Udaipur | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Udaipur district? | |
Մակերես | 37 կմ² | |
ԲԾՄ | 578 մետր | |
Բնակչություն | 451 100 մարդ | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 0294 | |
Փոստային դասիչ | 313001 | |
Ավտոմոբիլային կոդ | RJ-27 | |
Պաշտոնական կայք | udaipurmc.org(անգլ.) | |
| ||
Ուդայպուրը ներկայումս մրցում է Ջայպուրի և Ջոթպուրի հետ, Արևմտյան Հնդկաստանի հիմնական զբոսաշրջային գլխավոր կենտրոն համարվելու համար։ Քաղաքը լիքն է լճերի ափերին տեղակայված գեղատեսիլ պալատներով, որոնցով Ուդայպուրը վաղուց էր հայտնի։
Ուդայպուրի ամենահայտնի հուշարձաններից են ռաջաների պալատի համալիրը (XVI-XVIII դարեր), Սպիտակ մարմարով կառուցված լճային պալատը և Ջագ Մանդիր պալատը, որտեղ Շահ Ջահանը թաքնվել է իր հոր՝ Ջահանգիրի բարկությունից։
Կլիմա
խմբագրելՈւդայպուր քաղաքն ունի տաք և չափավոր ցամաքային կլիմա։ Լինելով Ռաջաստանի անապատային տարածքներում՝ Ուդայպուրի կլիման և եղանակը սովորաբար տաք են։ Ամառային սեզոնը տևում է մարտի կեսերից մինչև հունիս և ջերմաստիճանը բարձրանում է 23 °C (73 °F) մինչև 44 °C (111 °F): Մուսոնային անձրևները սկսվում են հուլիս ամսին, որոնք ուղեկցվում են ամպրոպներով[2]։ Իր կանաչ տարածքներով և լճերով քաղաքը երկրի տեսարժան վայրերից մեկն է[3]։ Ձմեռը տևում է հոկտեմբերից մինչև մարտ ամիսը։ Խոնավությունը, որը գերակշռում է մուսոնների ժամանակ, ձմռան գալուն պես նվազում է։ Քաղաքում նկատվում են հաճելի արևոտ օրեր և հաճելի զով գիշերներ՝ ջերմաստիճանը տատանվում է 5 °C-ից (41 °F)-30 °C (86 °F) միջև[4]։
Ուդայպուրի մուսոնային ձմեռային եղանակն առավել գրավիչ ժամանակաշրջանն է զբոսաշրջության համար։ Զբոսաշրջիկներն այցելում են սեպտեմբերի կեսից մինչև մարտի վերջ կամ ապրիլի սկիզբ։ Նույնիսկ հունվարին՝ ամենացուրտ ամսին, օրերը պայծառ են, արևոտ և տաք, առավելագույն ջերմաստիճանը՝ շուրջ 28.3 °C (82.9 °F):
Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ուդայպուր | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | տարին |
միջին առավելագույնը (°C) | 24,3 | 27,0 | 32,6 | 37,3 | 39,7 | 37,3 | 32,0 | 30,2 | 32,3 | 33,4 | 29,4 | 25,5 | 31,7 |
միջին ջերմաստիճանը (°C) | 24,2 | 26,9 | 32,8 | 37,4 | 39,8 | 37,3 | 33,9 | 30,3 | 32,6 | 33,3 | 29,3 | 25,5 | 31,8 |
միջին նվազագույնը (°C) | 7,0 | 9,3 | 14,6 | 20,2 | 25,0 | 26,1 | 24,5 | 23,2 | 21,4 | 16,9 | 11,8 | 7,8 | 17,3 |
տեղումների քանակը (մմ) | 3,5 | 2,0 | 1,2 | 6,6 | 18,2 | 92,7 | 188,8 | 205,1 | 96,2 | 19,1 | 17,2 | 3,6 | 654,3 |
Աղբյուր՝ [1] |
Մշակութային արտացոլում
խմբագրել- Ուդայպուրը հիշատակվում է Կիպլինգի «Ջունգլիների գիրք» ստեղծագործության մեջ, որպես պանտերա Բագիրայի ծննդավայր։
- «Հնդկական գերեզման» (1938) գերմանական ֆիլմի և «Բենգալյան վագր» (1959) ֆիլմի նկարահանումներն ու գործողությունները տեղի են ունեցել Ուդայպուր քաղաքում։
- Ուդայպուրում նկարահանվել է Ջեյմս Բոնդ սերիալի «Ութոտնուկ» ֆիլմի սյուժեի հնդկական մասը. Խանի պալատի տեսարանները նկարահանվել են Մոնսոնյան պալատում, Լճային պալատը նկարահանվել է որպես «Ութոտնուկ»-ի տուն։
Տեսարժան վայրեր
խմբագրելՆկար | Տեսարժան վայր | Ժամանակաշրջան | Նկարագրություն |
---|---|---|---|
Քաղաքային պալատ, Ուդայպուր | 1559 | Պիչոլա լճի արևելյան ափին կանգնած տարբեր ժամանակներում կառուցված պալատների հսկայական շարք։ Նրա հիմնական մուտքը եռանկյուն դարպասով է անցնում՝ Տրիպոլիա, որը կառուցվել է 1725 թվականին։ Այս դարպասից բացվում են մի շարք բակեր, կտուրներ, միջանցքներ և պարտեզներ։ Պալատում այժմ տեղակայված է թանգարան, թագավորական դարաշրջանից բազմաթիվ հնաոճ իրեր, նկարներ, կահույք և այլ պարագաներ։ | |
Լճային պալատ | 1743–1746 | Պիչոլա լճի կղզիներից մեկի վրա գտնվող լճային պալատը ծառայել է որպես թագավորական ամառային պալատ։ Այն կառուցվել է սպիտակ մարմարից։ Պալատը այժմ շքեղ հինգ աստղանի հյուրանոց է, որը պատկանում է «Taj Hotels Resorts and Palaces» ընկերությանը։ | |
Ջագ Մանդիր | 1551–1652 | Ջագ Մանդիրը պալատ է, որը կառուցված է Պիչոլա լճի կղզիներից մեկի վրա։ Նաև հայտնի է որպես «Լճային պարտեզների պալատ», այն կառուցվել է Մևարի թագավորության երեք մահարանաների կողմից։ Շինարարությունը սկսվել է 1551 թվականին և ավարտվել մինչև 1652 թվականը։ Թագավորական ընտանիքը պալատը օգտագործել է որպես ամառային հանգստավայր և հաճույքների պալատ։ | |
Կեսարայաջի տաճար | 9-րդ դար |
Տաճարը նվիրված է լորդ Ռիշաբին։ Տաճարի հիսուներկու գագաթները երևում են մեծ հեռավորությունից։ Տաճարի գլխավոր կուռքը Տիրթանկարան Ռիշաբհան է, որը փորագրված է սև քարի վրա լոտոսի դիրքով, մոտ 3,5 ոտնաչափ (1,1 մ բարձրությամբ)։ | |
Ջագդիշի տաճար | 1651 | Ջագդիշի տաճարը Ուդայպուրի կենտրոնում գտնվող հինդուական մեծ տաճար է, որը կառուցվել է Մահարանի Ջագատ Սինխ I-ի կողմից։ Տաճարը քաղաքի զբոսաշրջային վայրերից մեկն է։ | |
Ֆատեհ Սագար լիճ | 1678 | Արհեստական լիճ է, որը գտնվում է Ուդայպուրի հյուսիսարևմուտքում։ Ի սկզբանե լիճը կառուցվել է Մահարանա Ջայ Սինխի կողմից, այնուհետև վերակառուցվել է Մահարանա Ֆատեհ Սինխի կողմից։ Այնտեղ է գտնվում նաև 2017 թվականին բացված «Արևի տակ» անունով ակվարիումը։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 380.
- ↑ «Udaipur weather». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Udaipur-Top monsoon destinations in India». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ «Udaipur climate». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |