Ուեսկա ՖԱ
«Ուեսկա» (իսպ.՝ SD Huesca), իսպանական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ համանուն քաղաքից, համանուն նահանգում, Արագոն ինքնավար համայնքում։ Ակումբը հիմնադրվել է 1960 թվականին, հյուրերին ընդունում է «Էլ Ալկորաս» արենայում։ 2017-18 մրցաշրջանում Սեգունդայում գրավելով երկրորդ տեղը ՝ ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ[1] Պրիմերա։
Ուեսկա | ||||
Ամբողջական անուն | Sociedad Deportiva Huesca, S.A.D. | |||
---|---|---|---|---|
Հիմնադրում | 23 Մարտ 1960 | |||
Երկիր | Իսպանիա | |||
Մարզադաշտ | Էլ Ալկորաս | |||
Նախագահ | Մանուել Տորրես | |||
Մարզիչ | Սիգանդա | |||
Կայք | ||||
Լիգա | Լա Լիգա | |||
|
Պատմություն
խմբագրելՈւեսկա քաղաքը Արագոնում ֆուտբոլի պիոներներից մեկն է։ 20-րդ դարի սկզբին (1903) քաղաքում արդեն գոյություն ուներ «Fútbol Oscense» սպորտային ընկերությունը։
«Huesca Fútbol Club»-ը հիմնադրվել է 1910 թվականին Խորխե Կախալի կողմից, ով դարձել է ակումբի առաջին նախագահը։ 1910 թվականի ապրիլի 10-ին Ուեսկա քաղաքում տեղի ունեցավ առաջին պաշտոնական հանդիպումը միջնակարգ դպրոցի աշակերտների կողմից ձևավորված «Սերտորիուս ակումբի» և «El ideal de Magisterio Oscense» թիմի միջև։ Հանդիպումը կազմակերպել էր «Ուեսկա»-ի մարզական ակումբը։
1913 թվականին Ուեսկայի սպորտային ակումբը դարձավ Ուեսկայի ֆուտբոլային ակումբը։ Այդ ժամանակ հայտնվեցին նաև այլ թիմեր, որոնց թվում էին «Ատլետիկո Օսկան» և «Մարզադաշտը», որոնք հետագայում միավորվեցին «Ուեսկայի» հետ։ Մարզադաշտում կային «Բարսելոնայի» կապույտ և կարմիր գույները, և թիմն այդ գույներն օգտագործում էր իր մարզաշապիկների համար։
16 տարի անց այն լուծարվեց՝ 1922 թվականին Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիային միանալուց հետո (նրա ստորաբաժանումը Իսպանիայի Արագոն ինքնավար համայնքում՝ Արագոնի ֆուտբոլի ֆեդերացիան, որը հիմնադրվել է 1922 թվականին)։ Բայց 1929 փվականին այն կրկին հայտնվեց որպես «CD Huesca»: 1943 թվականին «Unión Deportiva» վերանվանված ակումբը կրկին անհետացավ 1956 թվականին՝ ֆինանսական խնդիրների պատճառով։ Ուեսկա ֆուտբոլային ակումբի պաշտոնական գրանցումից հետո առաջին նախագահը Սանտոս Սոլանան էր։
Առաջին խաղերից մեկը, որի մասին հիշատակվեց, տեղական դերբին էր «ՖԱ Բոսկոյի» դեմ, որն ավարտվեց 3-5 հաշվով պարտությամբ։ 1920-ական թվականների կեսերին ակումբը դարձավ պրոֆեսիոնալ, իսկ 1926 թվականին «Իզաբել» վիլլայում տեղի ունեցավ «Բարսելոնայի» դեմ հանդիպումը 2-2 հաշվով։ 1927 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած լուրջ միջադեպերից հետո տարածաշրջանային առաջնությունում «Ռեալ» Սարագոսայի դեմ խաղում, երկրպագուների ներխուժմամբ խաղադաշտ՝ վատ արբիտրաժի և դրան հաջորդած տարածաշրջանային ֆեդերացիայի պատժամիջոցների պատճառով երեք ամսով ակումբը հեռացվեց առաջնությունից։ Մեծ պատերազմի ժամանակ Ուեսկան դեռ ֆուտբոլ էր խաղում, և 1939 թվականին «Ուեսկա ֆուտբոլ» ակումբը անմիջապես հայտնվեց։ 1943-44 մրցաշրջանում և փոփոխությունից հետո «Ունիոն Դեպորտիվո Ուեսկա» ակումբում յոթ մրցաշրջան է խաղում «Տերսերում»։ 1950 թվականին Ուեսկան առաջին անգամ հասավ Սեգունդա։ 1960-61 մրցաշրջանում «Ուեսկան» խաղացել է տարածաշրջանային կատեգորիայում և տեղափոխվել Տերսեր դիվիզիոն, որտեղ մնացել է 12 մրցաշրջան անընդմեջ։
1972-73 մրցաշրջանում ակումբը իջավ Primera Regional, տարածաշրջանային մակարդակի մրցույթ։ Բայց հաջորդ տարի նա վերադարձավ Տերսեր։ Ակումբը 1989-90 մրցաշրջանում գրավեց 1-ին տեղը և իրավունք ստացավ խաղալ Սեգունդա B-ում։
2005-06 մրցաշրջանում «Ուեսկան» տեղափոխվել է Տերսեր դիվիզիոն։ 2006 թվականին նա հազիվ խուսափեց «Կաստիլյոյի» հետ փլեյ-օֆֆից հետո «Տերսեր դիվիզիոն» մեկնելուց։
2006-07 մրցաշրջանում ակումբը դուրս եկավ փլեյ-օֆֆ՝ երկրորդ մակարդակ տեղափոխվելու համար՝ երկխաղյա եզրափակչում պարտվելով «Կորդովային»։ Հաջորդ մրցաշրջանում նա վերադարձավ «արծաթե կատեգորիա»։ Դա տեղի է ունեցել 2008 թվականի սեպտեմբերի 15-ին՝ փլեյ-օֆֆում «Էսիխայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո
2008-09 մրցաշրջանը մարզիչ Անտոնիո Կալդերոնի գլխավորությամբ Ուեսկան մրցաշրջանն ավարտեց 11-րդ հորիզոնականում։ «Դեպորտիվո Լա Կորունյայից» վարձակալված Ռուբեն Կաստրոն ամենակարևոր խաղացողներից մեկն էր՝ 14 անգամ գոլ խփելով՝ զբաղեցնելով լիգայի իններորդ հորիզոնականը։ Սեգունդայի երկրորդ սեզոնում թիմը պայքարում էր այնտեղ մնալու համար։ «Ուեսկան» զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը՝ ընդամենը 2 միավորով հեռանալուց հետո։ Այս մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկուն եղել է Հուանհո Կամաչոն, ով 8 գոլ է խփել մրցավեճում։
2010-11 մրցաշրջանում «Ուեսկան» պահպանել է իր տեղը Սեգուդայում։ 1930-ական թվականների սկզբին հայտնվեց Ուեսկայի «Club Deportivo Huesca» մարզական ակումբը, որը 1930-31 մրցաշրջանում նվաճեց երկրպագուների տարածաշրջանային առաջնությունը (Campeonato Regional de Aficionados)՝ հասնելով ազգային առաջնության եզրափակիչ, որտեղ Մադրիդի «Չիոսվին» մարզադաշտում պարտվեց «Չամարտին» թիմին՝ զբաղեցնելով 14-րդ տեղը։ Արդյունքը եղավ պաշտպանությունում լավ խաղի շնորհիվ։ Դարպասապահ Անդրես Ֆերնանդեսը պարգևատրվել է «Սամորայի գավաթով»՝ դիվիզիոնում «գոլերի և խաղերի քանակի» ամենացածր հարաբերակցության համար։
Իջեցումը հաջորդեց 2012-13 մրցաշրջանի ավարտին, բայց ակումբը 2015-ին վերադարձավ Սեգունդա՝ առաջին տեղի ավարտից հետո և, ի վերջո, փլեյ-օֆֆի երկու խաղերում «Ուրական Վալենսիայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո։
2016-17 մրցաշրջանից հետո «Ուեսկան» պատմության մեջ առաջին անգամ որակավորվեց Լա Լիգայի փլեյ-օֆֆում, սակայն դուրս մնաց կիսաեզրափակիչից՝ պարտվելով ««Խետաֆեին»։ «Ազուլգրանասին» հաջողվեց տանը Խաղալ 2:2, բայց հետո արտագնա խաղում պարտվեց 0:3 հաշվով։ 2017-18 մրցաշրջանում «Ուեսկան» իր պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Լա Լիգա՝ 2018 թվականի մայիսի 21-ին «Անխո Կարո» մարզադաշտում «Լուգոյի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո։ 2019 թվականի մայիսի 4-ին «Ուեսկան» Լա Լիգայում ընդամենը մեկ մրցաշրջանից հետո վերադարձավ Սեգունդա դիվիզիոն։
«Ուեսկան» Լա Լիգա վերադարձավ 2020 թվականի հուլիսի 17-ին՝ «Նումանսիայի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակից հետո և խաղի վերջին օրը ապահովեց չեմպիոնական տիտղոսը։
Ելույթների պատմություն
խմբագրելՄինչև 2018 թվականը ակումբը երբեք չի բարձրացել Պրիմիերայում, և թիմի լավագույն արդյունքը Սեգունդայի 6-րդ տեղն էր 2016-17 մրցաշրջանում, բայց Ռուբիի գլխավորությամբ 2017-18 խաղարկությունում «Ուեսկան» ուղղակիորեն մտավ Իսպանիայի բարձրագույն դիվիզիոն։
2018 թվականի մայիսի 29-ին ակումբը պաշտոնապես հայտարարեց թիմի նախկին դարպասապահ Լեո Ֆրանկոյին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին[2]։ Նույն թվականի հոկտեմբերի 9-ին Լեո Ֆրանկոն լքեց զբաղեցրած պաշտոնը, քանի որ ութ տուրից հետո թիմը ընթանում էր Պրիմերայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում՝ տանելով ընդամենը մեկ հաղթանակ։ Այս հրաժարականն այս մրցաշրջանում առաջինն էր Պրիմերայում։
2019-20 մրցաշրջանում գրավելով առաջին տեղը՝ ակումբը կրկին իրավունք ստացավ խաղալու Իսպանիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում։
2021 թվականի հուլիսի 1-ին Հուեսկիի գլխավոր մարզիչ նշանակվեց մեքսիկացի մասնագետ Իգնասիո Ամբրիսը, ով նախորդ մրցաշրջանում Մեքսիկական «Լեոն» հասցրեց երկրի Չեմպիոնների ութերորդ տիտղոսին (տարվա միակ առաջնությունում, քանի որ Covid-19 համավարակի պատճառով Կլաուսուրա-2020-ը ժամկետից շուտ ավարտվեց առանց չեմպիոնության որոշման[3]): Շուտով՝ նույն թվականի հոկտեմբերի 25-ին, անցկացրած 12 խաղերից հետո, նա պաշտոնանկ արվեց (վիճակագրությունը՝ 1,25 միավոր մեկ խաղում)[4]
2021 թվականի հոկտեմբերի 27-ին գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է համեմատաբար երիտասարդ իսպանացի մասնագետ Խիսկո Մունյոսը[5][6], առաջին անգամ գլխավորել է իսպանական ակումբը (արագոնյան թիմից առաջ նա մարզել է Թբիլիսիի «Դինամոն», որի հետ հաղթել Է Վրաստանի առաջնությունում, ինչպես նաև անգլիական «Ուոթֆորդը», որն առաջին անգամ դուրս է բերել ԱՊԼ Չեմպիոնշիփից՝ զուգահեռ ռեկորդ սահմանելով Անգլիայի երկրորդ դիվիզիոնի մարզիչների շրջանում մրցումներում հաղթանակների տոկոսով[7]).
Մրցաշրջան | Դիվիզիոն | Տեղ | Գավաթ |
---|---|---|---|
1960-61 | Տեղական | 1-ին | |
1961-62 | 3ª | 11-րդ | |
1962-63 | 3ª | 2-րդ | |
1963-64 | 3ª | 4-րդ | |
1964-65 | 3ª | 2-րդ | |
1965-66 | 3ª | 3-րդ | |
1966-67 | 3ª | 1-ին | |
1967-68 | 3ª | 1-ին | |
1968-69 | 3ª | 9-րդ | |
1969-70 | 3ª | 5-րդ | |
1970-71 | 3ª | 13-րդ | |
1971-72 | 3ª | 12-րդ | |
1972-73 | 3ª | 13-րդ | |
1973-74 | Տեղական | 1-ին | |
1974-75 | 3ª | 16-րդ | |
1975-76 | 3ª | 2-րդ | |
1976-77 | 3ª | 8-րդ | |
1977-78 | 2ªB | 12-րդ | |
1978-79 | 2ªB | 13-րդ | |
1979-80 | 2ªB | 14-րդ | |
1980-81 | 2ªB | 17-րդ | |
1981-82 | 2ªB | 16-րդ | |
1982-83 | 2ªB | 12-րդ | |
1983-84 | 2ªB | 19-րդ | |
1984-85 | 3ª | 1-ին | |
1985-86 | 3ª | 2-րդ | |
1986-87 | 3ª | 7-րդ | |
1987-88 | 3ª | 7-րդ | |
1988-89 | 3ª | 4-րդ | |
1989-90 | 3ª | 1-ին | |
1990-91 | 2ªB | 13-րդ | |
1991-92 | 2ªB | 18-րդ | |
1992-93 | 3ª | 1-ին | |
1993-94 | 3ª | 1-ին | |
1994-95 | 3ª | 2-րդ | |
1995-96 | 2ªB | 15-րդ | |
1996-97 | 2ªB | 16-րդ | |
1997-98 | 3ª | 17-րդ | |
1998-99 | 3ª | 5-րդ | |
1999-00 | 3ª | 2-րդ | |
2000-01 | 3ª | 4-րդ | |
2001-02 | 2ªB | 19-րդ | |
2002-03 | 3ª | 2-րդ | |
2003-04 | 3ª | 4-րդ | |
2004-05 | 2ªB | 10-րդ | |
2005-06 | 2ªB | 16-րդ | |
2006-07 | 2ªB | 2-րդ | |
2007-08 | 2ªB | 2-րդ | |
2008-09 | 2ª | 11-րդ | |
2009-10 | 2ª | 13-րդ | 3-րդ փուլ |
2010-11 | 2ª | 14-րդ | 3-րդ փուլ |
2011-12 | 2ª | 13-րդ | 3-րդ փուլ |
2012-13 | 2ª | 19-րդ | 3-րդ փուլ |
2013-14 | 2ªB | 7-րդ | 2-րդ փուլ |
2014-15 | 2ªB | 1-րդ | 1/16 եզրափակիչ |
2015-16 | 2ª | 12-րդ | 1/16 եզրափակիչ |
2016-17 | 2ª | 6-րդ | 1/16 եզրափակիչ |
2017-18 | 2ª | 2-րդ | 2-րդ փուլ |
2018-19 | 1ª | 19-րդ | 2-րդ փուլ |
2019-20 | 2ª | 1-ին | 3-րդ փուլ |
2020-21 | 1ª | 18-րդ | 3-րդ փուլ |
- 2 մրցաշրջան Պրիմերայում։
- 8 մրցաշրջան Սեգունդայում։
- 16 մրցաշրջան Սեգունդա Բ-ում։
- 30 մրցաշրջան չորրորդ դիվիզիոնում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Футбольный клуб «Уэска» впервые в истории вышел в Примеру». rsport.ria.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ ««Уэску» возглавил экс-вратарь команды». 2018 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Tom Marshall (2020 թ․ դեկտեմբերի 14). «Ambriz wants Euro shot after Liga MX title». ESPN.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Ignacio Ambriz - Профиль тренера». www.transfermarkt.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Футбол. Экс-тренер «Уотфорда» Хиско возглавил испанский клуб». news.sportbox.ru (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Бывший тренер Уотфорда возглавил Уэску». Soccer.ru (ռուսերեն). 2021 թ․ հոկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ ««Уэску» в Примеру возвращает Хиско Муньос. Он тренировал в Грузии и сходу выводил «Уотфорд» в АПЛ». Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.