Ուսսուրի (ռուս.՝ Уссури, չինարեն՝ 乌苏里江), գետ Ռուսաստանի Պրիմորիեի երկրամասում։ Հոսում է նաև Պրիմորիեի և Խաբարովսկի երկրամասերի ու ՉԺՀ–ի սահմանով։ Ամուրի աջ վտակն է։ Երկարությունը՝ 897 կմ, ավազանը՝ 193 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Սիխոտե Ալին լեռներից։ Մեծ մասամբ (բացի միջին հոսանքից) հարթավայրային գետ է, գալարներով, գետաբազուկներով, հունի մեջ՝ կղզիների խմբերով։ Սնումը առավելապես անձրևային է։ Ջրի միջին ծախսը վերին հոսանքում 143 մ³/վրկ է, միջին հոսանքում՝ 230 մ³/վրկ, առավելագույնը ստորին հոսանքում՝ մինչև 10520 մ³/վրկ։ Սառցակալում է նոյեմբերից ապրիլ։ Հաճախակի են աղետաբեր հեղեղումները։ Հիմնական վտակը Սունգաչան է (ձախից)։ Հարուստ է ձկներով։ Վերին հոսանքում, մինչև Լեսոզավոդսկ լաստառաքելի է, գետաբերանից մինչև 622 կմ վեր՝ նավարկելի։ Օգտագործվում է ջրամատակարարման համար։

Ուսսուրի
Բնութագիր
Երկարություն897 կմ
Ավազանի մակերես193 000 կմ²
Ջրի ծախս1150 մ³/վ
Գետաբերանի տեղակայումԱմուր
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերSungacha?, Pavlovka?, Kamenka?, Izvilinka?, Arsenyevka River?, Q4167545?, Muling River?, Naoli River?, Zhuravlyovka?, Kiya?, Խոր, Podkhoryonok?, Bira?, Shivki?, Bolshaya Ussurka River?, Բիկին, Mukhen? և Kamenushka?
Երկիր Ռուսաստան
ԵրկրամասՊրիմորիեի երկրամաս
ՋրահավաքԱմուրի ավազան
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուսսուրի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  NODES