Ուտրոբատա (թարգմանաբար՝ արգանդ) կամ Թանգարդիկ-Կայա հնագույն քարանձավային Թրակիական սրբավայր է[1][2], որը թվագրվում է մ.թ.ա. 11-10-րդ դարերով։ Քարանձավը գտնվում է Բուլղարիայի Կարջալիի շրջանում՝ Իլինիսա գյուղի մոտ, Թանգարդիկ-Կայա տրակտում, Կարջալիից մոտ 12 կմ հյուսիս-արևմուտք։

Ուտրոբատա
Տեսակքարանձավ
Երկիր Բուլղարիա
ՎարչատարածքԿարջալիի մարզ
ԲԾՄ704 մետր
Քարտեզ
Քարտեզ

Քարանձավը բնական ծագում ունեցող ժայռի բացվածք է։ Հետագայում լրացուցիչ մշակման է ենթարկվել, որ ընդգծվի կնոջ սեռական օրգանների նմանությունը և խորությունը հասցվել է 22 մետրի։ Որոշ մասնագետները նախընտրում են քարանձավի թուրքերեն անվանումը[3]։ Թանգարդիկ («որոտ») անվանումը կարող է վերաբերել քարանձավի մեջտեղում դասավորված ռեզոնանսային գմբեթի հետևանքով քարանձավի ողջ տարածքում հնչող ցածր տեմբրով հնչյուններին[1][4]։

Քարանձավի մուտքի բացվածքի բարձրությունը 3 մ է, լայնությունը՝ 2,5 մ, խորությունը՝ մոտ 22 մ։ Քարանձավի վերին մասում անցք կա, որով ամեն օր կեսօրին մոտ մի քանի րոպեով թափանցում է արևի ճառագայթը[5]։

Քարանձավը ձևավորվել է արևելյան Ռոդոպներում գտնվող Իլինիցա լեռնաշղթայի մոտի կարստային զանգվածում։ Ժայռերը կազմված են կավճային կրաքարից, որ ենթարկվել են ենթարկվելով էնդոգեն ուժերի (տեկտոնական շարժումների)։ Ֆիզիկական և քիմիական եղանակային պայմանների պրոցեսները հանգեցրել են մուտքի՝ ընդլայնված տեկտոնական ճեղքվածքի ձևավորմանը։

Հայտնաբերման պատմություն

խմբագրել

Արգանդի քարանձավը և դրա հինավուրց սուրբ նշանակությունը վաղուց հայտնի էին տեղաբնակներին։ Հնագիտության համար օբյեկտի պաշտոնական բացումը տեղի է ունեցել ուսուցիչ, քարձավագետ Մինչո Գումարովի շնորհիվ, ով Կարջալի քաղաքի Պատմական թանգարանի տնօրեն Պավել Պետկովին պատմել է քարանձավի մասին։ Ինքը՝ Գումարովը, քարանձավի մասին իմացել է 1994 թվականի մարտին, քարանձավի մերձակայքում այծեր արածող տեղացի գյուղացի կանանցից[6]

2002 թվականին Գումարովը հնագետ Նիկոլայ Օվչարովին համոզել է այցելել Նենկովո գյուղի մոտ գտնվող քարանձավը։ Դոցենտ Օվչարովը թերահավատորեն է վերաբերվել, քանի դեռ չի տեսել քարանձավի մուտքի մոտ փորագրված խորշերը, որոնք բնորոշ են Ռոդոպների հնագույն սրբավայրերին։

Նիկոլայ Օվչարովը տեղում կարողացել է դիտարկել այն երևույթը, որը նա մեկնաբանել է որպես մայր աստվածուհու «խորհրդանշական բեղմնավորում» Արևի Աստծո կողմից, երբ ուղիղ ժամը 12:00-ին արևի ճառագայթը հսկա ֆալլուսի տեսքով ներթափանցում է արգանդ։ լույսից և սկսում է սողալ դեպի զոհասեղանը, որը գտնվում է քարանձավի հատակին։ Միայն տարվա որոշակի օր է արևի լույսը հասնում զոհասեղանին[4]։ Երկար պրոեկտումները իրականանում են միայն այն ժամանակ, երբ արևը գտնվում է բացասական անկման մեջ, ինչը տեղի է ունենում ձմեռային սեզոնի ընթացքում[3] Լ

Վայրը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների շրջանում[7][8][9]։ Նիկոլայ Օվչարովը և Կարջալիի համայնքը ամեն կերպ հանրահռչակում են քարանձավը․ այդ թվում՝ քարանձավի մոտ պարերով և զոհաբերություններով վերականգնված տպավորիչ ծեսեր են կազմակերպում[10]։

Մշակույթում

խմբագրել

2014 թվականին տեղեկություն է տարածվել, որ Ուտրոբատա քարանձավում քահանա է հայտնվել։ Ինչպես պարզվել է, Կալուգայի բնակիչ Վլադիմիր Օվսյաննիկովը 2012 թվականի ամառվանից պարբերաբար այցելում է քարանձավ, նա նաև պնդում է, որ բուլղարական քարանձավի արտասովոր էներգիայի մասին իր տպավորությունները կիսել է հայտնի էքստրասենս Ջունայի հետ[11]։

Պայծառատեսներն ու էքստրասենսները Արևմտյան Եվրոպայից և Հյուսիսային Ամերիկայից երեխաներ չունեցող զույգերին ուղարկում են քարանձավ բուժվելու. ուղեցույցներն ասում են, որ նրանք քարանձավ են տարել զույգերի ԱՄՆ-ից, Կանադայից և Իտալիայից[11]։ Տեղական համոզմունքների համաձայն, սակայն, քարանձավում գտնվելը, ընդհակառակը, կարող է հանգեցնել անպտղության[12]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Георги Китов, Диана Димитрова Земите на България: люлка на тракийската култура. — Унив. изд-во «Св. Климент Охридски», 2003. — 284 с. — ISBN 9789540721491
  2. Проблеми и изследвания на тракийската култура. — Изд-во «Ирита», 2006. — 196 с.
  3. 3,0 3,1 «Проект Скално-изсечените свети места на Траките и на други палеобалкански и древноанатолийски народи». rock-cut.thracians.org (բուլղարերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  4. 4,0 4,1 Анелия Узунова (2016 թ․ նոյեմբերի 1). «Проф. Николай Овчаров: Гласът на Бог звучи от пещерата Утробата». Retro.bg (բուլղարերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. Асоциация за антропология, етнология и фолклористика «Онгъл» Годишник на Асоциация «Онгъл».. — Род, 2008. — 356 с. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 28-ին.
  6. «Осем години кърджалиец пази тайната на пещера Утробата». www.travelguide-bg.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  7. «perperikon.bg «Храмът-утроба до с. Ненково»». www.perperikon.bg (բուլղարերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  8. «trakia-tours.com «The Cave — Womb»». trakia-tours.com. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.
  9. «Паметници на културата в Източните Родопи» (բուլղարերեն). gabitour.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  10. «Утробата събира вакханки и жреци». БЛИЦ - Новини от България и света (բուլղարերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  11. 11,0 11,1 Любомир Старидолски. «Тайните на Утробата». Стандарт Нюз. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  12. «Община Кърджали. Легенди и поверия». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 10-ին.
  NODES