Չափումներ, ավտոմեքենան կազմված է տարբեր երկրներում արտադրված բազում մասերից։ ճշգրիտ չափսերի շնորհիվ, հասնելով գործարան, դրանք կատարելապես համընկնում են իրար։ Չափսերի, դիրքի, քաշի, էլեկտրական հատկությունների և նույնիսկ գույնի ստանդարտները տարածվել են ամբողջ աշխարհում, ուստի որևէ արհեստանոցում ձեռքի թանկարժեք աշխատանքով արտադրության կազմակերպումը դարձել է աննպատակահարմար։ Չափումներն արտադրությունում ավելի մեծ ճշգրտություն են պահանջում, քան սովորական ժամացույցով և խոհանոցային կշեռքով կատարվող չափումներն են։ Վերջին 100 տարում մեխանիկական մասերի ճշտության ընդունված չափն է 0.025 մմ։ Օպտիկական տարրերի շեղումը տրված կորությունից չի հասնում նույնիսկ 0.00025 մմ, սակայն դրանք արտադրվում են հազարներով և թանկ չեն։ Նավագնացությունը թե՛ ծովում, թե՛ օդում փոխվել է՝ Երկրի արհեստական արբանյակների շնորհիվ, որոնք, ասես, կախված են տիեզերքում՝ նավերի և օդանավերի տեղը որոշելու համար։ Ռադիոյի և արբանյակների աշխատանքը պահանջում է, որ ժամանակը չափվի 1 դարում 1 վայրկյանից էլ ավեփ ճշգրիտ՝ սխալների կուտակումից խուսափելու համար։

Պղինձե Թորանոթի Չափը

խմբագրել

Այս հրաշալի կուժը պատրաստվել է 1910 թվականին՝ սպիրտի մեծաքանակ վաճառքի համար։ Նկարում պատկերվածը 9 լիտրից մինչև 0.6 լիտր տարողությամբ անոթների շարքից է։ Ծավալը համարվում է ճիշտ, երբ հեղուկը լցվում է մինչև անոթի ամենանեղ մասը։ Ծորակի ներսում դրոշմված է Լոնդոնի կնիքը՝ որպես չափի ճշգրտության ապացույց։

Բրոնզե Յարդ (1497 թվական)

խմբագրել

Չափումների «կայսերական համակարգը» հիմնել են հռոմեացիները։ Այդ համակարգի որոշ մասեր պահպանվել են Բրիտանիայում։ Այդ համակարգում երկարության ստանդարտը յարդն է, որը կազմում է 3 ֆուտ (ոտնաչաւի), իսկ յուրաքանչյուր ֆուտը՝ 12 դյույմ (մատնաչափ)[1]։ Ըստ արդի ստանդարտների՝ այս պաշտոնական յարդի ճշտությունը խիստ մոտավոր է։ Այժմ երկարությունը չափում են լազերային լույսով։

 

Մետրական Չափսեր

խմբագրել

Մետրական համակարգը ներդրվել է Ֆրանսիայում 1795 թվականին՝ ֆրանսիական հեղափոխության ժամանակ։ Այն երկարության և ծանրության իրարամերժ ստանդարտները փոխարինեց միայն երկուսով՝ մետրով և գրամով։ Մեկ այլ առանձին միավոր՝ լիտրը, սահմանվեց որպես ջրի 1 կգ զանգվածի ծավալ։ Ստանդարտ լիտրի այս չափերը կիրառվել են 19-րդ դարում՛ չափանոթների ճշտությունն ապահովելու համար[2]։

Տեխնոլոգիան կախված է չափումներից, բայց և միաժամանակ ապահովում է դրանք։ Նախագծողները պետք է լավ իմանան նյութերի հատկությունները, որպեսզի ճշգրիտ հաշվարկներ անեն։ Նիկելապատ արույրից պատրաստված այս ճշգրիտ ստանդարտը կիրառել է Բրիտանիայի առևտրի պալատը 1889 թվականին՝ մաքուր ջրի խորանարդ դյույմի (16 մլ) քաշը որոշելու համար։ Այս խորանարդ դյույմը նկարում մոտ 1.7 անգամ ավելի խոշոր է պատկերված, քան իրականում է։

Ոչ մետրական համակարգ

խմբագրել

Երկարություն և հեռավորություն[3]

խմբագրել

12 դյույմ = 1 ֆուտ
3 ֆուտ = 1 յարդ
1760 յարդ = 1 մղոն
1 մղոն = 1 լիգ

Մակերես[4]

խմբագրել

144 քառ․ դյույմ = 1 քառ․ ֆուտ
9 քառ․ ֆուտ = 1 քառ․ յարդ
4840 քառ․ յարդ = 1 քառ․ ակր
640 քառ․ ակր = 1 քառ․ մղոն

Զանգված[5]

խմբագրել

16 դրախմ = 1 ունցիա
16 ունցիա = 1 ֆունտ
14 ֆունտ = 1 սթոուն
160 սթոուն = 1 տոննա

Ծավալ և տարողություն

խմբագրել

1728 խոր․ դյույմ = 1 խոր․ ֆուտ
27 խոր․ ֆուտ = 1 խոր․ յարդ
5 հեղ․ ունցիա = 1 ջիլ
20 հեղ․ ունցիա = 1 պինտ
2 պինտ = 1 կվարտ
8 պինտ = 1 գալոն

Մետրական համակարգ

խմբագրել

Երկարություն և հեռավորություն

խմբագրել

10 մմ = 1 սմ
100 սմ = 1 մ
1000 մ = 1 կմ

Մակերես

խմբագրել

100 քառ․ մմ = 1 քառ․ սմ
10000 քառ․ սմ = 1 քառ․ մ
10000 քառ․ մ = 1 հա
100 հա = 1 քառ․ կմ

Զանգված[6]

խմբագրել

1000 գ = 1 կգ
1000 կգ = 1 տ

1տ= 10ց

Ծավալ և տարողություն

խմբագրել

1 խոր․ սմ = 1 մմ
1000 մլ = 1 լ
1000 լ = 1 խոր․ մ

Ծանոթագրություններ

խմբագրել
  NODES