Չիլի (իսպաներեն՝ Chile), պաշտոնապես՝ Չիլիի Հանրապետություն, երկիր Հարավային Ամերիկայում՝ Խաղաղ օվկիանոսի ափին։ Զբաղեցնում է օվկիանոսամերձ նեղ, երկար ցամաքային տարածություն։ Մայրաքաղաքն է Սանտյագոն։Հյուսիսից սահմանակից է Պերուի հետ, հյուսիսի-արևելքից Բոլիվիային և արևելքից Արգենտինային։

Չիլի
República de Chile (Spanish)
Չիլիի դրոշ Զինանշան


Կարգավիճակինքնիշխան պետություն, երկիր, ազգ և դեմոկրատական հանրապետություն
Ներառում էԱրևմուտքի կղզիները
Պետական լեզուՉիլիի իսպաներեն
ՄայրաքաղաքՍանտյագո
Պետական կարգՆախագահական համակարգ
Օրենսդիր մարմինՉիլիի ազգային կոնգրես
Երկրի ղեկավարՍեբաստիան Պինյերա
Կառավարության ղեկավարԳաբրիել Բորիչ
Մակերես756,950 կմ²
Ջրային %1,07% ջրային
Ազգաբնակչություն17 789 267 մարդ
Խտություն22,81 մարդ/կմ²
ԿրոնՔրիստոնեություն
ՀիմնՉիլիի ազգային հիմն
ԿարգախոսPor la razón o la fuerza, By Right or Might, Durch Überzeugung oder mit Gewalt և Drwy Gyfiawnder neu Rym
Հիմնադրված էսեպտեմբերի 18, 1810 թ.
ԱրժույթՉիլիական պեսո[1]
Կենտրոնական բանկՉիլիի կենտրոնական բանկ
Ժամային գոտի-3
Հեռախոսային կոդ+56
Ինտերնետ-դոմեն.cl
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս0,855[2]
thisischile.cl/?lang=en

Հյուսիսային Չիլին ունի արևադարձային (միջին ամսական ջերմաստիճանը 12-22 °C է, տարեկան տեղումները՝ մինչև 50մմ), միջին Չիլին՝ չոր մերձարևադարձային (ջերմաստիճանը՝ 8-22 °C, տեղումները՝ 100-2500մմ), հարավային Չիլին՝ չափավոր օվկիանոսային (ջերմաստիճանը՝ 3-14 °C, տեղումները՝ 3000-7000մմ) կլիմա։

Ներքին ջրեր

խմբագրել

Գետերը կարճ են, պատկանում են Խաղաղ օվկիանոսի ավազանին։ Հարավում կան բազմաթիվ լճեր (գլխավորապես սառցադաշտային)։ Խոշոր գետերն են Լոան, ՈՒասկոն, Լիմարին, Մաուլեն, Բիո Բիոն, Բեյկերը։

Բնակչություն

խմբագրել
 

Ավելի քան 90%–ը չիլիացիներ են։ Բնակվում են նաև զանազան հնդկացիական ցեղեր, Զատկի կղզում՝ պոլինեզիացիներ։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, կրոնը՝ կաթոլիկությունը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը։ Խոշոր քաղաքներն են Սանտյագոն, Վալպարաիսոն, Վինյա դել Մարը, Կոնսեպսիոնը, Տալաուանոն, Անտոֆագաստան, Տեմուկոն։

Վարչական բաժանում

խմբագրել

Չիլին ունիտար պետություն է։ Անհրաժտշտության չափով պետական կառավարումը օրենքով ֆունկցիոնալ և աշխարհագրական առումով ապակենտրոնացված է ամեն վարչմիավորի համար։

Ժամանակակից բաժանում

խմբագրել
 
Չիլիի տարածշրջանները

Վարչականորեն Չիլին բաժանված է հետևյալ միավորների՝

  1. 15 Տարածաշրջաններ (regiones), վարչական բաժանման 1-ին աստիճան
  2. 54 Նահանգներ (provincias), վարչական բաժանման 2-րդ աստիճան
  3. 346 Համայնքներ (comunas), վարչական բաժանման 3-րդ աստիճան

Տարածաշրջաններ

խմբագրել

Տարածաշրջանային կառավարությունը գլխավորում է ինտենդանտը (intendente), ում նշանակում է երկրի նախագահը։ Ինտենդանտին թեկնածությունը հանձնարարում է Տարածաշրջանի նախարարությնա քարթուղարը (Secretaría Regional Ministerial կամ SEREMI)[3]։ Տարածաշրջանի վարչությունը կազմված է տարածաշրջանային կառավարությունից, որի մեջ մտնում են ինտենդանտը և Տարածաշրջանային Խորհուրդը (Consejo Regional

Նահանգներ

խմբագրել

Ամեն նահանգի կառավարությունը և վարչությունը կազմված են նահանգային նահանգապետանաից (Gobernación Provincial), որորնք գլխավորում են երկրի նախագահի կողմից նշանակվող նահանգապետը (gobernador)։ Նա իրականացնում է իր լիազորությունները տարածաշրջանային ինտենդանտից եկող հրահանգներին համաձայն։ Նահանգապետի թեկնածությունը առաջարկում է Նահանգային Տնտեսական և Սոցիալական հարցերի Խորհուրդը (Consejo Económico y Social Provincial կամ CESPRO)։

Միակ բացառությունն է Սանտյագո նահանգը, որը իր գործունեության մեջ բացառում է նահանգային կառավարության ազդեցությունը։ Դրա փոխարեն, այդ հնարավորությունը ունի Սանտյագո մայրաքաղաքային տարածաշրջանի (Región Metropolitana de Santiago) ինտենդանտը, ով իրականացնում է նահանգի նահանգապետի ֆունկցիաները։

Համայնքներ

խմբագրել
 
Ատակամա

Ամեն համայնքի կամ համայնքների խմբերի տեղական կառավարություն միավորվում է մունիցիպալիտետների (իսպ.՝ municipalidad), որոնք կազմված են ալկալդից (իսպ.՝ alcalde) և ամեն 4 տարի ընտրվող Համայնքային խորհրդից (իսպ.՝ Consejo Comuna

Մունիցիպալիտետները կենտրոնական կառավարման ապակենտրոնացման ցուցանիշ են։ Նրանք ձևավորվում են Տնտեսական և Սոցիալական Համայնքային Խորհրդից (Consejo Económico y Social Comunal կամ CESCO), որը կազմված է համայնքի կարևորագույն կազմակերպությունների և ձեռնարկությունների ներկայացուցիչներից։

Չիլիում այժմ կա 346 համայն և 345 մունիցիպալիտետ, քանի որ Կաբո դե Օրնոս (abo de Hornos) մունիցիպալիտետը կառավարում է միանգամից երկու համայնք՝ Կապե Օրնը (Cape Horn) և Անտարկտիկան (Antártica)։ Քարտուղարությունը Նոր համայնքների

Կան Քարտուղարության և Վարչական մարմինների (Subsecretaría de Desarrollo Regional y Administrativo կամ SUBDERE Արխիվացված 2008-08-20 Wayback Machine) կողմից կազմվող նոր համայնքներ ստեղծելու առաջարկներ

Ժամանակակից վարչական միավորների ցանկ

խմբագրել
Տարածաշրջան Վարչկենտրոն Նահանգներ Վարչկենտրոն Համայնքներ
XV Արիկա և Պարինակոտա Արիկա Արիկա Արիկա
Պարինակոտա Պուտրե
I Տարապակա Իկիկե Տամարուգալ Պոսո Ալմոնտե
Իկիկե Իկիկե
II Անտոֆագաստա Անտոֆագաստա Տոկոպիլյա Տոկոպիլյա
Էլ Լոա Կալամա
Անտոֆագաստա Անտոֆագաստա
III Ատակամա Կոպյապո Չանյարալ Չանյարալ
Կոպյապո Կոպյապո
Ուասկո Վալյենար
IV Կոկիմբո Լա Սերենա Էլկի Կոկիմբո
Լիմարի Օվալյե
Չոապա Իլյապել
V Վալպարաիսո Վալպարաիսո Պետորկա Լա Լիգուա
Լոս Անդես Լոս Անդես
Սան Ֆելիպե դե Ակոնկագուա Սան Ֆելիպե
Կիլյոտա Կիլյոտա
Վալպարաիսո Վալպարաիսո
Marga Marga Quilpué
Սան Անտոնիո Սան Անտոնիո
Զատկի կղզի Անգա Ռոա Զատկի կղզի
VI Օ'Հիգինս Ռանկագուա Կաչապոալ Ռանկագուա
Կոլչագուա Սան Ֆերնանդո
Կարդենալ Կարո Պիչիլեմու
VII Մաուլե Տալկա Կուրիկո Կուրիկո
Talca Talca
Լինարես Լինարես
Կաուկենես Կաուկենես
VIII Բիոբիո Կոնսեպսյոն Նյուբլե Չիլյան

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Banco Central de Chile La Unidad Monetaria de Chile (իսպ.)
  2. Human Development ReportUNDP, 2022.
  3. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիլի» հոդվածին։
  NODES
mac 2
os 6