Չոր ասեղ
Չոր ասեղ, ասեղնափոր, մետաղի վրա խոր փորագրության տարատեսակ։
Կատարվում է սուր ասեղով (պողպատ), մետաղյա թիթեղի (ցինկ, ալյումին) վրա՝ գծիկներ դրոշմելով։ «Չոր ասեղ» տեխնիկայով կատարված փորագրությունները հաճախ ունենում են ինքնատիպ թավշյա շտրիխներ։ «Չոր ասեղ» հաճախ հանդիսանում է օֆորտի տեխնիկայի լրացում։ Հայտնի է 15-րդ դարի վերջից, իսկ որպես ինքնուրույն տեխնիկա տարածում է գտել 19-րդ դարում։ «Չոր ասեղ» տեխնիկայով ստեղծագործել են Դյուրերը, Ռեմբրանդը, Շահինը և ուրիշները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |