Չվերթ 11 American Airlines
Չվերթ 11 American Airlines, չվերթ, որը գրավվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն իրականացնելու համար։ Նա դարձել է առաջին ինքնաթիռը, որը ներգրավել է ահաբեկչության մեջ։ American Airlines ավիաընկերության Boeing 767-223ER օդանավն իրականացնում էր ամենօրյա ներմայրցամաքային AAL11 չվերթը Բոստոնից Լոս Անջելես, երբ գրավվեց ահաբեկիչների կողմից։ Ինքնաթիռը գրոհել է Առևտրի համաշխարհային կենտրոնի (ԱՀԿ) հյուսիսային աշտարակը Նյու Յորքում։ Աղետի արդյունքում զոհվեցին օդանավում գտնվող 92 մարդիկ և անհայտ թվով մարդիկ, որոնք գտնվում էին աշտարակում և նրա կողքին։
Չվերթ 11 American Airlines | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | օդահենություն, ահաբեկչական ակտ, մահապարտ ահաբեկիչ, օդաչուի ինքնասպանություն և flight? |
Թվական | սեպտեմբերի 11, 2001 |
Վայր | Առևտրի համաշխարհային կենտրոն, Նյու Յորք շրջան, ԱՄՆ |
Չվերթ | AA11 |
Թռիչքի վայր | Լոգանի միջազգային օդանավակայան և Բոստոն |
Վերջնական կետ | Լոս Անջելես միջազգային օդանավակայան և Կալիֆոռնիա |
Զոհվածներ | 92 մարդ |
Վիրավորներ | 0 |
Aviation Safety Network ID | 20010911-0 |
Օդանավ | |
Մոդել | Բոինգ 767 |
Ավիաընկերություն | American Airlines |
Կողային համար | N334AA |
Կենդանի մնացած | 0 |
American Airlines Flight 11 Վիքիպահեստում |
Թռիչքից տասնհինգ րոպե հետո զավթիչները, վիրավորելով երեք ուղևորի (հնարավոր է, որ նրանցից մեկը սպանվել է), կոտրելով օդաչուների խցիկի դուռը և սպանելով երկու օդաչուներին, գրավեցին ինքնաթիռը։ Մուհամեդ Աթթան՝ իսլամիստական ահաբեկչական Ալ-Քաիդա կազմակերպության անդամ և արտոնագրված կոմերցիոն օդաչու, վերցրեց «Բոինգի» կառավարումը։ Ավիադիսպետչերները հասկացան, որ 011 չվերթը գտնվում է անսպասելի իրավիճակում, երբ ինքնաթիռը դադարեց պատասխանել հարցումներին։ Գրավման փաստը բացահայտվեց, երբ Աթթան պատրաստվում էր հայտարարություն անել ուղևորներին առևանգման վերաբերյալ։ Բայց ուղևորների փոխարեն տեղեկատվությունը հասավ մինչև Բոստոնում օդային երթևեկության կառավարման ծառայություն։ Ուղեկցորդուհիներ Մեդլին Էմի Սուինին և Բեթի Էն Օնգը կապվեցին American Airlines ավիաընկերության հետ և հայտնեցին ինքնաթիռում առևանգիչների և զոհերի մասին։
Ինքնաթիռը բախվեց ԱՀԿ Հյուսիսային աշտարակին 08:46:40 EST: Աղետի ականատես դարձան հազարավոր մարդիկ, որոնք այդ պահին գտնվում էին ԱՀԿ-ից ոչ հեռու՝ փողոցներում։ Մի քանի տեսախցիկներ նկարահանել են Բոինգի հարվածը։ Տվյալ ողբերգության առավել հայտնի նկարահանումը ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ Ժյուլ Նոդեի տեսանյութն է, որը գնում էր վավերագրական ֆիլմ նկարահանելու։ Մինչ օդանավը ահաբեկիչների կողմից գրավելու փաստը հայտնի դառնալը լրագրողները միջադեպն անվանում էին «դժբախտ պատահար»։ Ինքնաթիռի հարվածից հետո աշտարակում հրդեհ բռնկվեց և 011 չվերթի հարվածից 102 րոպե փլուզվեց հարևան շրջանների վրա, որից տուժեցին անհայտ թվով մարդիկ։ Վթարի վայրում մարդկանց դիակների որոնման գործընթացում փրկարարները գտել են AAL11 չվերթի օդանավի բեկորները։ Բայց մեծ մասի դիակները չհայտնաբերվեցին։
Առևանգիչներ
խմբագրելՕդանավում գտնվել է հինգ առևանգիչ[1]՝
- Մուհամեդ Աթթա (անգլ.՝ Mohammed Atta) (Եգիպտոս) առևանգիչների առաջնորդը և օդաչուն։
- Վալիդ ալ-Շեհրի (անգլ.՝ Waleed Al-Shehri) (Սաուդյան Արաբիա)։
- Վաիլ ալ-Շեհրի (անգլ.՝ Wail Al-Shehri) (Սաուդյան Արաբիա)։
- Աբդուլազիզ ալ-Օմարի (անգլ.՝ Abdulaziz Al-Omari) (Սաուդյան Արաբիա)։
- Սաթամ ալ-Սուքամի (անգլ.՝ Satam Al-Suqami) (Սաուդյան Արաբիա)։
Առևանգիչներից չորսն ընտրվել էին ուղևորների ուսումնասիրության CAPPS համակարգչային համակարգի կողմից՝ ուղեբեռի լրացուցիչ զննության համար՝ պայթուցիկ նյութեր հայտնաբերելու կասկածանքով։ Աթթայի ուղեբեռը ստուգվեց դեռ Փորթլենդում, ալ-Սուքամիի և երկու ալ-Շեհրիների ուղեբեռն ընտրվել է ստուգումների համար Բոստոնում։ Բոլորը, բացի Վալիդից (որը թռչում էր առանց ուղեբեռի), տրամադրեցին իրենց ուղեբեռը լրացուցիչ ստուգման համար։ CAPPS համակարգի ընտրությունը պատճառ չդարձավ հենց առևանգիչների լրացուցիչ ստուգումների համար[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ National Commission on Terrorist Attacks Upon the United States (2004). «Chapter 7», 9-11 Commission Report. Government Printing Office.
- ↑ «The Aviation Security System and the 9/11 Attacks - Staff Statement No. 3» (PDF). 9/11 Commission. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Описание теракта на Aviaiton Safety Network
- 9-11 NTSB Report
- American Airlines Flight 11 manifest
- Снимок борта N334AA до 11 сентября
- September 11, 2001 archive of American Airlines site explaining that all aircraft are accounted for [1]* 12 сентября, 2001 archive of American Airlines site with condolences for deceased
- Жертвы рейса AAL11 Արխիվացված 2010-01-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չվերթ 11 American Airlines» հոդվածին։ |