Պաավո Նուրմի
Պաավո Յոհաննես Նուրմի (ֆիններեն՝ Paavo Johannes Nurmi[12], հունիսի 13, 1897[3][4][5][…], Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 2, 1973[3][4][6][…], Հելսինկի, Ֆինլանդիա[7])[13]), ֆինն վազորդ, ով 1920-ական թվականներին լավագույնն էր աշխարհում միջին և երկար վազքատարածություններում։ Նրան պատկերավոր կերպով անվանում էին «Թռչող ֆինն» կամ «Ֆանտոմ ֆինն»։ Պաշտոնական արձանագրմամբ՝ 1500 մետրից 20 կիլոմետր միջակայքում ընկած վազքատարածություններում սահմանել է աշխարհի 22 ռեկորդ[14][15] (նաև՝ ոչ պաշտոնական 58 համաշխարհային ռեկորդ), նվաճել օլիմպիական ինը ոսկե և երեք արծաթե մեդալ։ Մարզական իր կարիերայի վերելքի շրջանում Պաավո Նուրմին անպարտելի է մնացել 121 անընդմեջ մրցելույթներում։ Իսկ կրոսային մրցաձևերում և 10.000 մետր վազքում անպարտելի է մնացել մարզական 14-ամյա ողջ կարիերայի ընթացքում։
Պաավո Նուրմի | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Ամբողջական անուն՝ | ֆիններեն՝ Paavo Johannes Nurmi |
Բնօրինակ անուն՝ | անգլ.՝ Paavo Nurmi[1] |
Մականուն(ներ)՝ | Lentävä suomalainen[2] |
Մասնագիտացում՝ | երկար հեռավորություն վազող, marathon runner և թեթևատլետ |
Երկիր՝ | Ֆինլանդիա |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունիսի 13, 1897[3][4][5][…] |
Ծննդավայր՝ | Տուրկու, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն |
Մահվան ամսաթիվ՝ | հոկտեմբերի 2, 1973[3][4][6][…] (76 տարեկան) |
Մահվան վայր՝ | Հելսինկի, Ֆինլանդիա[7] |
Ակումբ՝ | Turun Urheiluliitto? |
Հասակ՝ | 174 սանտիմետր |
Քաշ՝ | 65 կիլոգրամ |
Սերված լինելով բանվորական ընտանիքից՝ Նուրմին ծնողներին օգնելու նպատակով տասներկու տարեկանում թողել է դպրոցական ուսումնառությունը, անցել աշխատանքի։ 1912 թվականին, ոգեշնչված Հաննես Կոլեմայնենի օլիմպիական սխրանքներով, սկսել է եռանդուն կերպով մարզվել, տարիների ընթացքում մշակել է մարզումային խստագույն մի ծրագիր, որը հետևողականորեն իրագործել է։ Վազորդների շրջանում առաջիններից մեկն է անցել շուրջտարյա պարապմունքների, ներդրել է միջակայքային (ինտերվալային) վազքը՝ արագ ու դանդաղ տեմպերով վազքի հերթագայմամբ[16][17][18]։ Եվ արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տվել։ Դեռ զինվորական ծառայության ժամանակ ազգային մի քանի ռեկորդ է սահմանել, իսկ 1920 թվականի ամառային օլիմպիական խաղերում իր առաջնելույթը պսակել է 5.000 մետր վազքում նվաճած արծաթե, կրոսավազքում ու 10.000 մետր վազքում՝ ոսկե մեդալներով։ 1923 թվականին Նուրմին դարձել է միևնույն մրցումներում մեկ մղոն, 5.000 մետր և 10.000 մետր վազքատարածություններում համաշխարհային ռեկորդներ սահմանած առաջին վազորդն աշխարհում. նրա մարզական այդ սխրանքը մինչև օրս մնում է չգերազանցված։ 1924 թվականի ամառային օլիմպիական խաղերում ընդամենը մեկ ժամ ընդմիջումով մրցության դուրս գալով 1500 մ և 5000 մ վազքատարածություններում՝ երկուսում էլ աշխարհի ռեկորդ է սահմանել, նվաճել ոսկե մեդալներ։ Փարիզում անցկացված այդ օլիմպիական խաղերում Նուրմին ընդհանուր առմամբ նվաճել է հինգ ոսկե մեդալ[19]։
Մարզական կարիերայի արդյունքների ամփոփում (1920–34)
խմբագրելՏարեշրջաններ
խմբագրելՄրցելույթների ցուցանիշներում չեն ներառվել ոչ հաշվարկային վազքափորձերը, ֆոռաները, էստաֆետները, այն մրցելույթները, երբ Նուրմին մեն-մենակ մրցել է էստաֆետային թիմերի դեմ։
Տարեշրջանը | Վազքատարածությունը | Մրցելույթներ | Հաղթանակներ | Պոդիումներ | ՉԱ |
---|---|---|---|---|---|
1920 | 1500 մ – 10.000 մ[20] | 14 | 13 | 14 | 0 |
1921 | 800 մ – 10.000 մ[21] | 17 | 15 | 16 | 0 |
1922 | 800 մ – 4 մղոն[22] | 20 | 20 | 20 | 0 |
1923 | 800 մ – 5000 մ[23] | 23 | 23 | 23 | 0 |
1924 | 800 մ – 10.000 մ[24] | 25 | 25 | 25 | 0 |
1925 | 800 մ – 10.000 մ[25] | 58 | 56 | 57 | 1 |
1926 | 1000 մ – 10.000 մ[26] | 19 | 16 | 19 | 0 |
1927 | 1500 մ – 5000 մ[27] | 12 | 12 | 12 | 0 |
1928 | 1500 մ – մեկժամյա վազք[28] | 15 | 12 | 15 | 0 |
1929 | 1 մղոն – 6 մղոն[29] | 14 | 12 | 14 | 0 |
1930 | 1500 մ – 20.000 մ[30] | 11 | 11 | 11 | 0 |
1931 | 2 մղոն – 7 մղոն[31] | 16 | 14 | 14 | 2 |
1932 | 10.000 մ – մարաթոն[32] | 3 | 2 | 2 | 1 |
1933 | 1500 մ – 25.000 մ[33] | 16 | 13 | 15 | 1 |
1934 | 3000 մ – 10.000 մ[34] | 8 | 8 | 8 | 0 |
Մրցաձևեր
խմբագրելՄրցելույթների ցուցանիշներում չեն ներառվել ոչ հաշվարկային վազքափորձերը, ֆոռաները, էստաֆետները, այն մրցելույթները, երբ Նուրմին մեն-մենակ մրցել է էստաֆետային թիմերի դեմ։
Մրցաձևը | Տարիները | Մրցելույթները | Հաղթանակներ | Պոդիումներ | ՉԱ |
---|---|---|---|---|---|
800 մ / 880 յարդ | 1921–1925[35] | 8 | 6 | 8 | 0 |
1500 մ | 1920–1933[36] | 33 | 30 | 32 | 0 |
1 մղոն | 1920–1929[37] | 10 | 9 | 10 | 0 |
3000 մ | 1920–1934[38] | 29 | 27 | 29 | 0 |
2 մղոն | 1922–1931[39] | 23 | 22 | 23 | 0 |
5000 մ | 1920–1934[40] | 71 | 67 | 69 | 2 |
10.000 մ | 1920–1934[41] | 17 | 17 | 17 | 0 |
Կրոս | 1920–1934[42] | 23 | 23 | 23 | 0 |
Օլիմպիական խաղեր
խմբագրելՏարին | Ամսաթիվը | Մրցաձևը | Ժամանակը | Արդյունքը |
---|---|---|---|---|
1920 | օգոստոսի 16[43] | 5000 մ – 3-րդ վազքափորձ | 15:33.0 | Q (2-րդ) |
օգոստոսի 17[43] | 5000 մ – եզրափակիչ | 15:00.5 | 2-րդ | |
օգոստոսի 19[43] | 10.000 մ – 1-ին վազքափորձ | 33:46.3 | Q (2-րդ) | |
օգոստոսի 20[43] | 10.000 մ – եզրափակիչ | 31:45.8 | 1-ին | |
օգոստոսի 22[43] | անհատական կրոս | 27:15.0 | 1-ին | |
թիմային կրոս | 10 pts | 1-ին | ||
1924 | հուլիսի 8[44] | 5000 մ – 2-րդ վազքափորձ | 15:28.6 | Q (1-ին) |
հուլիսի 9[44] | 1500 մ – 3-րդ վազքափորձ | 4:07.6 | Q (1-ին) | |
հուլիսի 10[44] | 1500 մ – եզրափակիչ | 3:53.6 (ՕՌ) | 1-ին | |
5000 մ – եզրափակիչ | 14:31.2 (ՕՌ) | 1-ին | ||
հուլիսի 11[44] | 3000 մ թիմային – 1-ին վազքափորձ | 8:47.8 (1-ին) | Q (1-ին) | |
12 July[44] | անհատական կրոս | 32:54.8 | 1-ին | |
թիմային կրոս | 11 pts | 1-ին | ||
հուլիսի 13[44] | 3000 մ թիմային – եզրափակիչ | 8:32.0 (1st) | 1-ին | |
1928 | հուլիսի 29[45] | 10.000 մ | 30:18.8 (OՌ) | 1-ին |
հուլիսի 31[45] | 5000 մ – 3-րդ վազքափորձ | 15:08.0 | Q (4-րդ) | |
օգոստոսի 1[45] | 3000 մ սթիփլչեյզ – 2-րդ վազքափորձ | 9:58.8 | Q (1-ին) | |
օգոստոսի 3[45] | 5000 մ – եզրափակիչ | 14:40.0 | 2-րդ | |
օգոստոսի 4[45] | 3000 մ սթիփլչեյզ – եզրափակիչ | 9:31.2 | 2-րդ |
Աշխարհի ռեկորդներ
խմբագրելIAAF-ի գրանցած
խմբագրելՄրցատարածությունը | Ժամանակը | Օրը | Մրցավայրը |
---|---|---|---|
1500 մ | 3:52.6 | 1924 թ. հունիսի 19 | Հելսինկի |
1 մղոն | 4:10.4 | 23 օգոստոսի 1923 | Ստոկհոլմ |
2000 մ | 5:26.3 | 4 սեպտեմբերի 1922 | Տամպերե |
2000 մ | 5:24.6 | 18 հունիսի 1927 | Կուոպիո |
3000 մ | 8:28.6 | 27 օգոստոսի 1922 | Տուրկու |
3000 մ | 8:25.4 | 24 մայիսի 1926 | Բեռլին |
3000 մ | 8:20.4 | 13 հուլիսի 1926 | Ստոկհոլմ |
2 մղոն | 8:59.6 | 24 հուլիսի 1931 | Հելսինկի |
3 մղոն | 14:11.2 | 24 օգոստոսի 1923 | Ստոկհոլմ |
5000 մ | 14:35.4 | 12 սեպտեմբերի 1922 | Ստոկհոլմ |
5000 մ | 14:28.2 | 19 հունիսի 1924 | Հելսինկի |
4 մղոն | 19:15.4 | 1 հոկտեմբերի 1924 | Վիբորգ |
5 մղոն | 24:06.2 | 1 հոկտեմբերի 1924 | Վիբորգ |
6 մղոն | 29:36.4 | 8 հունիսի 1930 | Լոնդոն |
10,000 մ | 30:40.2 | 22 հունիսի 1921 | Ստոկհոլմ |
10,000 մ | 30:06.2 | 31 օգոստոսի 1924 | Կուոպիո |
15000 մ | 46:49.6 | 7 հոկտեմբերի 1928 | Բեռլին |
10 մղոն | 50:15.0 | 7 հոկտեմբերի 1928 | Բեռլին |
մեկժամյա վազք | 19,210 m | 7 հոկտեմբերի 1928 | Բեռլին |
20,000 մ | 1:04:38.4 | 3 սեպտեմբերի 1930 | Ստոկհոլմ |
4 × 1500 մ | 16:26.2 | 12 հուլիսի 1926 | Ստոկհոլմ |
4 × 1500 մ | 16:11.4 | 17 հուլիսի 1926 | Վիբորգ |
Ոչ պաշտոնական
խմբագրելՎազքատարածությունը | Ժամանակը | Օրը | Մրցավայրը |
---|---|---|---|
1500 մ | 3:53.0[46] | 23 օգոստոսի 1923 | Ստոկհոլմ |
1500 մ (մարզասրահում) | 3:56.2[47] | 6 հունվարի 1925 | Նյու Յորք |
1 մղոն (մարզասրահում) | 6 հունվարի 1925 | Նյու Յորք | |
1 մղոն (մարզասրահում) | 4:12.0[48] | 7 մարտի 1925 | Բուֆֆալո |
2000 մ (մարզասրահում) | 5:33.0[49] | 17 հունվարի 1925 | Նյու Յորք |
2000 մ (մարզասրահում) | 5:30.2[49] | 28 հունվարի 1925 | Նյու Յորք |
2000 մ (մարզասրահում) | 5:22.4[50] | 12 փետրվարի 1925 | Բուֆֆալո |
3000 մ | 8:27.8[51] | 17 սեպտեմբերի 1923 | Կոպենհագեն |
3000 մ (մարզասրահում) | 8:26.8[52] | 15 հունվարի 1925 | Նյու Յորք |
3000 մ (մարզասրահում) | 8:26.4[49] | 12 մարտի 1925 | Նյու Յորք |
2 մղոն (մարզասրահում) | 9:08.0[53] | 7 փետրվարի 1925 | Նյու Յորք |
2 մղոն (մարզասրահում) | 8:58.2[54] | 14 փետրվարի 1925 | Նյու Յորք |
3 մղոն | 14:14.4[55] | 10 օգոստոսի 1922 | Կոկկոլա |
3 մղոն | 14:08.4[56] | 12 սեպտեմբերի 1922 | Ստոկհոլմ |
3 մղոն | 14:02.0[55] | 19 հունիսի 1924 | Հելսինկի |
5000 մ (մարզասրահում) | 14:44.6 | 6 հունվարի 1925 | Նյու Յորք |
4 մղոն | 19:18.8[55] | 31 օգոստոսի 1924 | Կուոպիո |
5 մղոն | 24:13.2[55] | 31 օգոստոսի 1924 | Կուոպիո |
6 մղոն | 29:41.2[55] | 22 հունիսի 1921 | Ստոկհոլմ |
6 մղոն | 29:07.1[55] | 31 օգոստոսի 1924 | Կուոպիո |
25-մղոն մարաթոն | 2:22:03.8 | 26 հունիսի 1932 | Վիբորգ |
Հիշատակ
խմբագրելTime ամսագիրը 1996 թվականին Պաավո Նուրմիին է ընտրել որպես բոլոր ժամանակների օլիմպիական մեծագույն մարզիկի[57], իսկ 1997 թվականին էլ նրան հռչակել է հարյուրամյակի լավագույն մարզիկ։ IAAF-ի՝ 2012 թվականին բացված փառքի սրահում ներառված առաջին մարզիկների թվում ընդգրկվել է նաև Նուրմին[58]։
Մեծահամբավ մարզիկի պատկերն է կրում 10 մարկ արժողությամբ ֆիննական թղթադրամը, որը թողարկվել է 1987 թվականին[59]։ 1969 թվականի մարտի 25-ին Մոնղոլիայում թողարկվել է Նուրմիի պատկերով փոստային նամականիշ։ Ֆիննական Տուրկու քաղաքի մարզադաշտը կոչվել է Պաավո Նուրմիի անունով։ Նրա պատվին յուրաքանչյուր տարի այնտեղ անց են կացվում մարաթոն և մարզախաղեր (Paavo Nurmi Games)[60]:
Ֆինն անվանի քանդակագործ Վայնյո Աալտոնենն ստեղծել է նշանավոր մարզիկի բրոնզաձույլ արձանը[61], որը տեղադրվել է Աթենիումում, իսկ դրա ընդօրինակումները՝ Հելսինկիի օլիմպիական մարզադաշտի առջև, Տուրկու քաղաքում, Լոզանի օլիմպիական թանգարանի զբոսայգում, Յուվյասկյուլյայի համալսարանի կամպուսի զբոսայգում[61]։
Պաավո Նուրմիի անունով է կոչվել թիվ 1740 աստղակերպը (աստերոիդը)[62]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://collection.britishmuseum.org/id/person-institution/112923
- ↑ Olympedia — 2006.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Paavo Nurmi
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 Kansallisbiografia (фин.) / M. Klinge — Suomalaisen Kirjallisuuden Seura, Suomen Historiallinen Seura. — ISSN 1799-4349
- ↑ 9,0 9,1 Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.) — Helsinki: Edita, 2017. — P. 273. — ISBN 978-951-37-7005-1
- ↑ 10,0 10,1 https://ritarikunnat.fi/ritarikunnat/palkitut/suomen-olympialaisen-kunniamerkeilla-palkitut-finlands-olympiska-utmarkelsetecken-belonade/?
- ↑ 11,0 11,1 https://svr100.fi/suurmestarit/stahlberg/
- ↑ «Paavo Nurmi». sports-reference.com. Sports Reference LLC. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Paavo Nurmi at the Encyclopædia Britannica
- ↑ «Paavo Nurmi's world records (approved by the IAAF)». The Sports Museum of Finland. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 25-ին.
- ↑ «Gebrselassie approaching Record for Running Records». IAAF. 2006 թ․ մարտի 16. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ | уеб_адрес=http://www.bbc.co.uk/programmes/p00v9bs4/profiles/paavo-nurmi Արխիվացված 2013-04-19 archive.today | заглавие=Paavo Nurmi | достъп_дата = 4 номеври 2012 |труд=„Би Би Си“}}
- ↑ «Faster, Higher, Stronger – Paavo Nurmi». BBC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Nurmi pioneered modern long-distance running». Sports Illustrated. 2004 թ․ օգոստոսի 8. Արխիվացված է օրիգինալից 2010-06-07-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 19-ին.
- ↑ «Paavo Nurmi». olympic.org. International Olympic Committee. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Raevuori, 1997, էջեր 432–433
- ↑ Raevuori, 1997, էջ 433
- ↑ Raevuori, 1997, էջեր 433–434
- ↑ Raevuori, 1997, էջեր 434–435
- ↑ Raevuori, 1997, էջեր 436–437
- ↑ Raevuori, 1997, էջեր 437–438
- ↑ Raevuori, 1997, էջ 439
- ↑ Raevuori, 1997, էջեր 439–440
- ↑ Raevuori, 1997, էջեր 440–441
- ↑ Raevuori, 1997, էջեր 441–442
- ↑ Raevuori, 1997, էջ 442
- ↑ Raevuori, 1997, էջեր 442–443
- ↑ Raevuori, 1997, էջ 443
- ↑ Raevuori, 1997, էջեր 443–444
- ↑ Raevuori, 1997, էջ 444
- ↑ Raevuori, 1997, էջ 419
- ↑ Raevuori, 1997, էջեր 420–421
- ↑ Raevuori, 1997, էջ 421
- ↑ Raevuori, 1997, էջեր 422–423
- ↑ Raevuori, 1997, էջեր 432–444
- ↑ Raevuori, 1997, էջեր 423–425
- ↑ Raevuori, 1997, էջ 426
- ↑ Raevuori, 1997, էջ 427
- ↑ 43,0 43,1 43,2 43,3 43,4 Raevuori, 1997, էջ 432
- ↑ 44,0 44,1 44,2 44,3 44,4 44,5 Raevuori, 1997, էջ 436
- ↑ 45,0 45,1 45,2 45,3 45,4 Raevuori, 1997, էջ 440
- ↑ Quercetani, Roberto (1964). A World History of Track and Field Athletics. Oxford University Press. էջ 100.
- ↑ «3 world records broken by Nurmi on indoor track». Ellensburg Daily Record. 1925 թ․ հունվարի 7. էջ 8. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Nurmi sets record, runs mile in 4:12». The New York Times. 1925 թ․ մարտի 7. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 49,0 49,1 49,2 «Rumbo a Helsinki 2012 – Grandes Atletas Europeos: Capítulo 1 – Non-Champions» (PDF). Real Federación Española de Atletismo. էջ 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Nurmi's new records». The Sydney Morning Herald. 1925 թ․ փետրվարի 14. էջ 17. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Matthews, Peter (1986). Track & Field Athletics: The Records. Guinness Books. էջ 15.
- ↑ «Nurmi smashes three more world marks». St. Petersburg Times. 1925 թ․ հունվարի 16. էջ 1. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ «Ray's last record smashed by Nurmi». The New York Times. 1925 թ․ փետրվարի 8. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին. (subscription required)
- ↑ «Nurmi burns up boards to new two-mile record». The Sunday Morning Star. 1925 թ․ փետրվարի 15. էջ 23. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ 55,0 55,1 55,2 55,3 55,4 55,5 Kolkka, Sulo; Nygrén, Helge (1974). Paavo Nurmi. Otava. էջեր 93–94.
- ↑ «Nurmi breaks 2 world records». Providence News. 1922 թ․ սեպտեմբերի 13. էջ 14. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 26-ին.
- ↑ Raevuori, 1997, էջ 15
- ↑ «Owens, Nurmi among first in IAAF Hall of Fame». Reuters. 2012 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Ask about money!». Bank of Finland. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Yleisurheilun klassikko Turun kesässä» [An athletics classic in the summer at Turku]. Paavo Nurmi Sports (ֆիններեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ 61,0 61,1 Seiro, Arno (2009 թ․ նոյեմբերի 17). «Sportsmen set in stone in the capital». Helsingin Sanomat. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Schmadel, Lutz (2003). Dictionary of Minor Planet Names. Springer. էջ 138. ISBN 978-3540002383.
Գրականություն
խմբագրել- Lovesey, Peter (1968). The Kings of Distance: A Study of Five Great Runners. Taylor & Francis. ISBN 978-3540002383.
- Raevuori, Antero (1997). Paavo Nurmi, juoksijoiden kuningas (ֆիններեն) (2nd ed.). WSOY. ISBN 978-9510218501.
- Sears, Edward Seldon (2001). Running Through the Ages. McFarland. ISBN 978-0786409716.
Արտաքին հղումներ
խմբագրել- Մեդիաֆայլեր Պաավո Նուրմի թեմայով Վիքիպահեստում:
- Պաավո Նուրմի – օլիմպիական վիճակագրությունը Sports-Reference.com կայքում (անգլ.)
- Пааво Нурмі на сайті МОК (անգլ.)
- Пааво Нурмі — біографія, історії з життя, досягнення Արխիվացված 2021-05-13 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պաավո Նուրմի» հոդվածին։ |