Պաղլեղներ

քիմիական միացություն

Պաղլեղներ, շիբեր, ծծմբական թթվի կրկնակի աղերի բյուրեղահիդրատները՝ M1[M=(S04)2•12H2O, որտեղ (M1 = K+, Na+, NH+4, M1 U = A13+, Cr3+, Fe3+ և այլն)։

Կոմպլեքսային միացություններ են, ջրում լուծվող, տտիպ թթվահամ բյուրեղական նյութեր։ Քիմիապես կայուն են։ Տաքացնելիս կորցնում են բյուրեղաջուրը, օդում դանդաղ հողմնահարվում են։ Նոսր լուծույթներում դիսոցվում են M1+, М3+ և Տ024- իոնների։

Ալյումինական պաղլեղներ անգույն են, քրոմականը՝ մուգ, իսկ երկաթինը՝ բաց մանուշակագույն։ պաղլեղներ հայտնի են շատ վաղուց, հիշատակվում են Ալեքսանդրիայի գրադարանի տեղեկատուներում, Պլինիոս Ավագի (2379) գրքում, ալքիմիական ձեռագրերում (տես նկ․ Աչքիմիա հոդվածում)։ Հայաստանում պաղլեղներ օգտագործվում էին որդան կարմիր և այլ ներկեր պատրաստելու, կաշին դաբաղելու համար և բժշկության մեջ։

Ստացում

խմբագրել

Ստացվում են համապատասխան սուլ ֆատների խառնուրդներից։ Օգտագործվում են որպես դաբաղանյութեր (կաշվի և լուսանկարչական արտադրություն), որ պես արծնիչներ, թուղթը սոսնձելու համար ևն։ Կալիում-ալյումինական պաղլեղներ օգտագործ վում ենբժշկության մեջ՝ փոքր վնասվածքների, արյունահոսությունը դա դարեցնելու համար, իսկ լուծույթները՝ ողողումների, թրջոցների ևն նպատակով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 103  
  NODES