Պանկրատիոն
Այլ լեզվով վիքիպեդիայում կա ավելի լիարժեք հոդված՝ Pankration(անգլ.): Դուք կարող եք օգնել նախագծին և բարելավել հոդվածը։ |
Պանկրատիոն ( հին հունարեն՝ πανκράτιον (παν - բոլոր + κράτος - ուժ, հզորություն, լատ.՝ Pancratium) — մենամարտերի տեսակ՝ հնագույն օլիմպիական խաղերում։ «Պանկրատիոն» բառը նշանակում է հասնող, ըմբռնող և հաղթող[1]։
Պատմություն
խմբագրել Այս բաժինը աղբյուրներ չունի։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, ավելացնել աղբյուրներ։։ |
Պանկրատիոնը Օլիմպիական խաղերի ծրագրի մեջ է մտել մ.թ.ա 648 թվականին։
Ըստ ավանդության՝ պանկրատիոնի ստեղծումը վերագրում են երկու հին հունական հերոսներին՝ Թեսևսին և Հերակլեսին։ Թեսևսը մարտարվեստի օգնությամբ, որը ներառում է հարվածներ և պայքար, հաղթեց Մինոտավրոսին, իսկ այնուհետև, դառնալով արքա, ստեղծեց Իսթմոսյան խաղերը, որոնց ծրագրի մեջ մտնում էին նաև մենամարտերը։ Հերակլեսը կիրառեց պանկրատիոնի տեխնիկան Նեմեյան առյուծի դեմ մարտնչելիս։
Ըստ անտիկ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ Օլիմպիադորոս Կրտսերի, պանկրատիոնի չեմպիոնն էր հայտնի հին հունական փիլիսոփա և բանաստեղծ Պլատոնը՝ Սոկրատեսի աշակերտը և Արիստոտելի ուսուցիչը։
Օլիմպիական խաղերում պանկրատիոնի մրցելույթները սկսվում էին երրորդ օրը։ Այս սպորտաձևի էությունը կայանում էր երկու չզինված մարզիկների միջև մենամարտի անցկացուման մեջ։ Մրցույթները անցկացվում էին հատուկ պատրաստված տարածքում, որը ծածկված էր մանր ավազի շերտով։ Հենց այս մենամարտերում էին որոշվում ամենաուժեղ, ամենաճարպիկ և տղամարդկային մարզիկները։ Համարվելով ամենայուրօրինակ ու ամենադժվար մարզաձևը, պանկրատիոնն իր մեջ ներառում էր ըմբշամարտի հնարքներ՝ սկզբնադիրքում և պարտերում, կտրումներ և ցավային հնարքներ, խեղդում։ Թույլատրվում էր հարվածներ հասցնել ձեռքերով, արմունկներով, ծնկներով, ոտքերով և գլխով։
Որոշ հետազոտողների կարծիքով պանկրատիոնի առաջացման հիմնական պատճառն այն էր, որ հաճախակիացել էին ըմբշամարտի մեջ խախտումները, ուստի ստեղծվեց մի մարզաձև, որը ազատ էր ամեն ինչում։ Եվ այո՛, պանկրատիոնի առավելություններից մեկն այն էր, որ նրանում գրեթե չկային սահմանափակումներ։ Բայց, այնուամենայնիվ, կային մրցավարներ։ Նրա առաջադրանքն այն էր, որ նա թույլ չտա մահվան ելքով մենամարտերը։
Եթե մարտիկներից մեկը հանձնվում էր, ապա նա բարձրացնում էր բութ մատը կամ թփթփացնում էր հակառակորդի մարմնին։ Մրցավարը պարտավոր էր ժամանակին դա նկատել։ Ճիշտ է, ոչ բոլոր դեպքերում է հնարավոր եղել մարտը ժամանակին կանգնեցնել, մանավանդ այն դեպքերում, երբ մի մրցակիցը մյուսից ուժեղ էր, այն էլ մի քանի անգամ։
Պանկրատիայում հաղթողները դառնում էին ազգային հերոսներ։ Հունաստանի լավագույն աղջիկները պատիվ ունեին օլիմպիական խաղերի հաղթողին դափնեպսակով պսակել։ Որոշ հաղթողներ ընդգրկվում էին հատուկ պատվավոր ցուցակում, մ.թ.ա. II դարում, այսինքն՝ Օլիմպիական խաղերի գոյության գրեթե կես հազարամյակի ընթացքում այդպիսի ցուցակը բաղկացած էր ընդամենը 9 անունից։
Պանկրատիոնը նորագույն օլիմպիական խաղերում
խմբագրել Այս բաժինը աղբյուրներ չունի։ Դուք կարող եք մասնակցել նախագծին, ավելացնել աղբյուրներ։։ |
Օլիմպիական խաղերի վերածննդի ժամանակ (1896) պանկրատիոնը օլիմպիական մարզաձևի կարգավիճակ չստացավ։ Դեռևս 1895 թվականին Լիոնի կարդինալը, հայտարարելով սպորտը վերականգնելու մասին իր պաշտոնական դատավճիռը Պիեռ դե Կուբերտենին՝ ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիրին, հայտարարեց. «Մենք ընդունում ենք ամեն ինչ, բացի պանկրատիոնից»։
Պանկրատիոնը Օլիմպիական խաղերի ծրագիր վերադարձնելու որոշ ջանքեր գործադրվել են նախքան 2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերը։ Հունաստանը, որպես հյուրընկալող երկիր, պանկրատիոնը ընտրել է որպես օլիմպիական կարգավիճակի թեկնածու։
2010 թվականին համախմբելու, ամբողջ աշխարհում պանկրատիոնը զարգացնելու և մասսայականացնելու համար I.F.P.A. և W.P.A.F. երկու միջազգային ֆեդերացիաները միավորվեցին։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Янзина Э. В., Панкратион. К вопросу об интерпретации греческих и латинских спортивных терминов. — 2010.
- Юхно Ю. А. и др. Состав и структура соревновательной деятельности в панкратионе на современном этапе его развития // Физическое воспитание студентов. — 2011. — Т. 4. — С. 92-95.
- Круковский Г.И. Принципы обучения борьбе панкратион — С. 423.
- Պավսանիոս, «Էլլադայի նկարագրությունը», VI, VIII
- Դիոդորոս Սիցիլիացի, IX