Պատանջալի (նեպալերեն पतञ्जलिः, մ․ թ․ ա․ 2-րդ դարում կամ մ․ թ․ 2-րդ դարում), հին հնդկական փիլիսոփա և բանասեր։ Պատանջալի-ի «Մահաբհաշյա»-յի (լեզվաբանական մեկնաբանություններ), «Նատասուտրա»-յի (դերասանների համար ձեռնարկի) և բժշկական ու փիլիսոփայական երկերի հեղինակ է։ Պատանջալիին է պատկանում յոգայի վերաբերյալ առաջին համակարգված երկը՝ «Յոգա սուտրա»-ն (योगसूत्राणि), որի շնորհիվ յոգան դարձել է սանքհյայից առանձնացած փիլիսոփայական ուղղություն։ Պատանջալին աստվածացվել է և պատկերվել պաշտամունքային շինություններում ու առարկաներում (Անանտա-շեսա)։ Ենթադրվում է, որ գոյություն է ունեցել երկու Պատանջալի, որոնց ուսմունքները վերագրվել են մեկ անձի։

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Դհարմա · Արտհա · Կամա
Մոկշա · Կարմա · Սամսարա ·
Յոգա · Յանտրա · Բհակտի ·
Մայա · Պուջա · Կիրտան · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադգիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա · Հաթհապրադիպիկա
այլ

Համանման նյութեր

Հինդուիզմ ըստ երկրի · Հինդուիզմը Հայաստանում · Սրբապատկերագրություն · Ճարտարապետություն · Օրացույց · Տոներ · Կրեացիոնիզմ · Կինը հինդուիզմում · Մոնոթեիզմ · Աթեիզմ · Այուրվեդա · Աստղագիտություն

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Պատանջալին Անանտա-շեսայի մարմնավորմամբ

Յոգա սուտրա

խմբագրել

Յոգա սուտրան յոգայի փիլիսոփայական և գործնական հիմքն է կազմում։ Յոգայի ողջ փիլիսոփայությունը առավելապես հիմնվում է հենց Յոգա սուտրայի վրա։ Ինչպես հնագույն ժամանակների, այնպես և ներկայիս ճանաչված յոգերի մեծ մասը իրենց մեկնաբանություններում յոգա սուտրաների վրա են հենվում, որպեսզի իրենց խոսքերի իմաստը լիարժեք փոխանցեն աշակերտներին։ Եվ քանի որ Պաեանջալին յոգայի հովանավորն է համարվում, հետևաբար շատ դպրոցներում ընդունված է գործունեությունը սկսել Պատանջալիին ուղղված աղոթքից (पतञ्जलिप्रार्थनम्)։

  योगेन चित्तस्य पदेन वाचां मलं शरीरस्य च वैद्यकेन ।

योऽपाकरोत्तं प्रवरं मुनीनां पतञ्जलिं प्राञ्जलिरानतोऽस्मि ॥

आबाहुपुरुषाकारं शङ्खचक्रासिधारिणम् ।

सहस्रशिरसं श्वेतं प्रणमामि पतञ्जलिम् ॥[1]

Yogena cittasya padena vācāṁ malaṁ śarīrasya ca vaidyakena
yo’pākarottaṁ pravaraṁ munīnāṁ patañjaliṁ prāñjalirānato’smi
ābāhupuruṣākāraṁ śan̄khacakrāsidhāriṇam
sahasraśirasaṁ śvetaṁ praṇamāmi patañjalim
 

Յոգայի միջոցով գիտակցության անմաքրությունը վերացնելուց առաջ, խոսքերը՝ քերականությամբ և մարմինը՝ բժշկությամբ։ Նրա առաջ, իմաստուններից իմաստուն Պատանջալիի, ես ափերիս հարգալից ողջույնի ձև եմ տալիս։ Խեցիները, սկավառակը և սուրը բռնած հազարագլուխ սպիտակ մարդկային իրանից առավել գերադասում եմ Պատանջալիին:

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Мантра приветствия Патанджали Мантра в исполнении Б.К.С. Айенгара

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատանջալի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 146  
  NODES