Պատիվ
Պատիվ` մարդկային հատկանիշ, և՛ հասարակական ուսմունքի, և՛ անձնական խառնվածքի տարր, արտահայտվում է որպես վարվելաձևի կանոն, և որին բնորոշ են արիությունը, վեհանձնությունը, ազնվությունը և կարեկցանքը։ Վերացական հասկացություն է, որը ենթադրում է գիտակցված արժանապատվության և հարգանքի զգացողություն, որն ազդում է և՛ անհատի հասարակական դիրքի ու ինքնագնահատականի, և՛ այնպիսի համակարգերի վրա, ինչպիսիք են ընտանիքը, դպրոցը, բանակը կամ պետությունը։ Ըստ այդմ, անհատները (կամ համակարգերը) օժտվում են կարևորությամբ և բարձր հասարակական դիրքով՝ կախված պատվո որոշակի պատվո վարքականոնին, և առհասարակ հասարակության բարոյական վարքականին իրենց գործողությունների համապատասխանությունից։
Սեմյուել Ջոնսոնը, իր Անգլերենի բառարանում (1755), պատիվը սահմանել է որպես մի հասկացություն, որն ունի մի քանի իմաստ, որոնցից առաջինն է "հոգու ազնվությունը, մեծահոգությունը, և ստորությանը քամահրանքը"։ Պատվի այս տեսակը բխում է դրանով օժտված մարդու առաքինի վարքագծից և անձնական բարեխղճությունից։ Ջոնսոնը պատիվը սահմանել է նաև այն կապելով «հեղինակության» և «փառքի», «աստիճանակարգային կամ ծննդյան արտոնությունների» հետ, ինչպես նաև «հարգանքի», որը «պայմանավորում է մարդու հասարակական դիրքը և նրա գերազանցության իրավունքը»։ Այս տեսակ պատիվը հաճախ համարվում է ոչ այնքան բարոյական կամ էթիկական գերազանցության գործառույթ, որքան իշխանության հետևանք։ Վերջապես, ինչ վերաբերում է սեռականությանը, պատիվը ավանդաբար ասոցացվում է «մաքրության» կամ «կուսության», իսկ ամուսնացած տղամարդկանց և կանանց դեպքում «հավատարմության» հետ։ Ոմանք պնդում են, որ պատիվը պետք է դիտարկվի որպես հռետորաբանություն կամ հնարավոր գործողությունների մի շարք, այլ ոչ թե վարքականոն։
Հասարակական համատեքստ
խմբագրելՊատիվը, որպես վարվելաձևի կանոն, սահմանում է անհատի պարտականությունները հասրակական խմբի շրջանակներում։ Մարգարեթ Վիսսերը նշում է, որ պատվի վրա հիմնված հասարակության մեջ «մարդն այնպիսին է, ինչպիսին երևում է այլ մարդկանց աչքերում»[1]։ Պատվո կանոնները տարբերվում են իրավական կանոններից, որոնք նույնպես սահմանվում են հասարակության կողմից և առնչվում արդարադատությանը, այնքանով, որ պատիվը մնում է ներիմաստ (իմպլիցիտ), այլ ոչ թե բացահայտ (էքսպլիցիտ) և օբյեկտիվացված։
Պետք է տարբերել պատիվը արժանապատվությունից, որը, ըստ Վորդսվորթի, չափվում է անհատի խղճով[2], այլ ոչ թե հասարակության դատողությամբ։ Կարելի է համեմատել նաև "դեմք" սոցիոլոգիական հասկացությունը։
Վաղ միջնադարում լորդի կամ լեդիի պատիվը կալվածքների կամ հողերի խումբն էր, որը նա տիրապետում էր։ «Բառն առաջին անգամ օգտագործվել է մատնանշելով սեփականություն, որն իր լորդին տալիս է արժանապատվություն և հասարակական դիրք»[3]։ «Իմ պատվին է» ասելը մարդու համար սոսկ իր բարեխղճության և աստիճանի հաստատում չէր, այլ արտահայտության ճշմարտացիությունը նրանում էր, որ նա պատրաստ է առաջարկել իր ունեցվածքը որպես գրավական և երաշխիք։
Ժամանակակից Արևմուտքում պատիվ հասկացության նշանակությունը ըստ երևույթին նվազել է; Անհատական համատեքստում այն փոխարինվել է խղճով[4], իսկ հասարակական համատեքստում՝ օրենքի գերակայությամբ (դրանում սահմանված իրավունքներով և պարտականություններով)։ Համաձայն հանրաճանաչ կարծրատիպերի՝ ավելի ավանդական մշակույթներում (օր․՝ փուշթունական, հարավային իտալական, լեհական, պարսկական, թուրքական, արաբական, իբերական, "հին հարավ" կամ դիքսի) այն պահպանվում է ավելի հստակորեն՝ նման օրիենտալիզմին։ Նախաարդիական հասարակությունները ավելի հակված են «պատվել», քան ժամանակակից արդյունաբերական հասարակությունները[4]։ Սուրբ Անսելմ Քենթրբերցին Cur Deus Homo գրքում տարածեց պատվի գաղափարը իր իսկ ֆեոդալական հասարակությունից՝ հաստատելու Աստծո պատիվը[5]։
Պատվի կարևորությունն ընդգծվում է ավանդական համակարգերում, ինչպիսիք են բանակը (սպաները կարող են ունենալ պատվո դատարաններ) և ռազմական բնույթ ունեցող կազմակերպություններում, ինչպիսիք են Սկաուտերական կազմակերպություները (որոնք նույնպես ունեն «պատվո դատարաններ»[6])։
Պատմականորեն սեռական ոլորտում պատիվը հաճախ ասոցացվում է հավատարմության հետ․ «պատվի» պահպանումը հիմնականում հավասարազոր է ամուրիների կուսության պահպանմանը և բնակչության բացառիկ միամուսնությանը։ Այս տեսակի պատվի հետագա պատկերացումները լայնորեն տարբերվում են մշակույթների միջև։ Որոշ մշակույթներ սեփական ընտանիքի անդամների (հիմնականում իգական սեռի) պատվի սպանությունն արդարացված են համարում, եթե անհատները «պղծել են ընտանիքի պատիվը»՝ ամուսնանալով ընտանիքի կամքին հակառակ, սովորաբար այնպիսի պատճառներով, ինչպիսիք են պայմանավորված ամուսնությունից հրաժարվելը, ամուսնությունից դուրս սեռական հարաբերություն ունենալը, ոչ պատշաճ կերպով հագնվելը, կամ միասեռական հարաբերությունների մեջ ներգրավվելը կամ նույնիսկ բռնաբարության զոհ դառնալը։ Արևմտյան դիտորդները, ընդհանուր առմամբ, այս պատվի սպանությունները համարում են տղամարդկանց կողմից պատվի մշակույթն օգտագործելու միջոց՝ կանանց սեքսուալությունը վերահսկելու համար[7]։
Վաղ ժամանակակից գերմանական հասարակության մեջ մորթեգործները, դահիճները, գերեզմանափորները, հովիվները, հեքիմները, ջրաղացպանները, մանածագործները, խոզարածները, արտաքնոց մաքրողները, հարկահավաքները և նրանց ընտանիքները դասակարգվել են որպես «պատվազուրկ մարդիկ» (unehrliche Leute)[8]:
Մշակութային տարբերությունն օրինականից
խմբագրելՏարբեր սոցիոլոգներ և մարդաբաններ հակադրում են պատվի մշակույթը և իրավունքի մշակույթը։ Իրավական մշակույթում գոյություն ունի օրենքների համակարգ, որոնց պետք է ենթարկվեն հասարակության բոլոր անդամները, իսկ իրավազանցների համար նախատեսված են պատիժներ։ Այն պահանջում է մի հասարակություն, որն ունի այնպիսի կառույցներ, որոնք անհրաժեշտ են օրենքներ ընդունելու և կիրառելու համար։ Իրավական մշակույթը ներառում է սոցիալական պայմանագիր․ հասարակության անդամները հրաժարվում են իրենց ազատության որոշ ասպեկտներից՝ պաշտպանություն և փոխհատուցում ստանալու կրած վնասների համար՝ հասկանալով, որ հասարակությունը ձերբակալելու և պատժելու է իրավազանցներին։
Կառավարության կողմից օրենքների գործադրման այլընտրանքը սոցիալական նորմերի համայնքային կամ անհատական գործարկումն է։
Պատվի գործարկման ձևերից մեկը հեղինակությունն է։ Այնպիսի համակարգերում, որտեղ չկա դատարան, որը թույլ կտա ուժի կիրառումը՝ երաշխավորելու պարտավորության կատարումը, կարևոր է պատվավոր հեղինակությունը՝ գործընկերների միջև վստահությունը խթանելու համար։ Պայմանագիրը անարգելը կարող է տնտեսապես կործանարար լինել, քանի որ հետագա հնարավոր գործարքների գործընկերները կարող են դադարել վստահել այդ կողմին, եթե այն ստի, գողանա նրանց փողերը կամ ապրանքները, չվերադարձնի պարտքերը, վատ վերաբերվի այն երեխաների հետ, ում ամուսնացրել է, ուրիշ մարդկանցից երեխաներ ունենա, լքի իր երեխաներին կամ անհրաժեշտության դեպքում օգնություն չտրամադրի։ Անպատիվ անձը կարող է վտարվել համայնքի կողմից՝ որպես վատ պահվածքը պատժելու միջոց և որպեսզի օրինակ հանդիսանա ուրիշների համար իրենց պատիվը պահպանելու համար
Եթե մարդու պատիվը կասկածի տակ է դրվում, ապա կարևոր է հերքել կեղծ մեղադրանքները կամ զրպարտանքը։ Որոշ մշակույթներում դուելի գաղափարը առաջացել է այդպիսի վեճերը հաստատապես լուծելու համար, թեև ուժի կամ հմտության ֆիզիկական գերակայությամբ, այլ ոչ թե ապացույցների և փաստերի անաչառ դիտարկմամբ։
Պատիվը կարող է նաև ենթադրել որոշակի գործողություններ կատարելու պարտականություն, ինչպիսիք են երեխաներին ապահովելն ու դաստիարակելը, պատերազմի ժամանակ զինվորական ծառայությունը, տեղական կոլեկտիվ նախագծերին նպաստելը, օրինակ ենթակառուցվածքների կառուցումը կամ վրեժխնդիր լինելը այն արարքների համար, որոնցից ուղղակիորեն տուժել է մարդը։
Ընտանիքի պատիվ
խմբագրելԱնձնական պատվի հայեցակարգը կարող է տարածվել ընտանիքի պատվի վրա, որն ուժեղացնում է սոցիալական նորմերին հետևելու դրդապատճառները երկու ձևով։ Նախ, անպատվաբեր գործողությունների հետևանքները (օրինակ՝ ինքնասպանությունը կամ կողոպուտի փորձը, որը հանգեցնում է մահվան) կարող են իրենց ազդեցությունը թողել նաև զանցարարի մահվանից հետո և բացասաբար անդրադառնալ ընտանիքի անդամների վրա, որոնց մասին, ենթադրաբար, վերջինս հոգ է տանում։ Երկրորդ, երբ ընտանիքի անդամներից մեկն իրեն վատ է պահում, ընտանիքի մյուս անդամները ի վիճակի են և խրախուսվում են խստորեն կիրառել համայնքի նորմերը։
Հզոր պատվի մշակույթներում նրանց, ովքեր չեն ենթարկվում, կարող են ստիպել կամ ճնշում գործադրել նրանց վրա, իսկ օրինազանցներին պատժել ֆիզիկապես կամ հոգեբանորեն։ Բռնության կիրառումն իր բնույթով կարող է լինել հավաքական, որտեղ շատ հարազատներ միասնաբար են գործում[9]։ Պատժի ծայրահեղ ձևը պատվի սպանությունն է։ Ընտանեկան շրջանակներում դուելները և վրեժխնդրությունը կարող են հանգեցնել կայուն թշնամանքի։
Պատվի վրա հիմնված մշակույթները հայտնի են նաև որպես պատվի և ամոթի մշակույթներ և հակադրվում են մեղքի մշակույթներին՝ մշակույթների մեղք-ամոթ-վախ ասպեկտում։
Պատվո մշակույթները հաճախ պահպանողական են՝ մարմնավորելով մինչժամանակակից ավանդական ընտանեկան արժեքներն ու պարտականությունները։ Որոշ դեպքերում այդ արժեքները բախվում են հետ-սեքսուալ հեղափոխության և էգալիտար հասարակությաունների արժեքների հետ։ Իրավական մշակույթները երբեմն համարում են, որ պատվի մշակույթների գործելակերպը ոչ էթիկական է կամ խախտում է մարդու իրավունքների իրավական հայեցակարգը. օրինակ, նրանք կարող են օրենքից դուրս ճանաչել ինքնադասաստանը կամ անհատական արդարադատությունը[9][10]։
Օրինակներ
խմբագրելԱյնպիսի մտածողներ, ինչպիսիք են Պլատոնը և Մոնտեսքյոն, անդրադարձել են պատվի մշակույթի համար անհրաժեշտ մտածելակերպին։
Պատմաբանները ուսումնասիրել են պատվի մշակույթը Ամերիկայի հարավում[11]։ Հասարակագետները ուսումնասիրել են առանձին ենթամշակույթներ, ինչպիսիք են Հարավային Ասիայի մուսուլմանները Բրիտանիայում[12]։ Մյուսները համեմատել են բազմաթիվ ժամանակակից ազգեր[13]։
Մարդաբանների տեսանկյունից պատվի մշակույթները սովորաբար ի հայտ են գալիս քոչվոր ժողովուրդների և հովիվների շրջանում, ովքեր իրենց հետ տանում են իրենց ամենաթանկ ունեցվածքը և այդպիսով վտանգի տակ դնում այն՝ չունենալով միջոցներ դիմելու իրավապահ մարմիններին կամ կառավարությանը։ Հզոր ինստիտուտների բացակայության պատճառով, արագ և անհամաչափ վրեժ լուծելու ունակ մարդու համբավ ձեռք բերելը բարձրացնում է անձի և նրա ունեցվածքի անվտանգությունը ագրեսիվ գործոններից[14]։
Ըստ Ռիչարդ Նիսբեթի, պատվի մշակույթները հաճախ առաջանում են, երբ գոյություն ունեն երեք պայմաններ.[15]
- ռեսուրսների սղություն
- իրավիճակներ, երբ գողության և հանցագործության օգուտները գերազանցում են ռիսկերը
- բավարար իրավապահ մարմինների բացակայություն (օրինակ՝ աշխարհագրորեն հեռավոր շրջաններում)
Պատմականորեն պատվի մշակույթներ գոյություն են ունեցել այնտեղ, որտեղ անասնապահությունը գերակշռում է տնտեսության մեջ։ Նման իրավիճակում աշխարհագրությունը սովորաբար ընդարձակ է, քանի որ հողը չի կարող դիմանալ ինտենսիվ կայուն գյուղատնտեսությանը և հետևաբար մեծ բնակչությանը. այլ նախիրներից կենդանիներ գողանալու օգուտները մեծ են, քանի որ կենդանիները հարստության հիմնական ձևն են. և չկա կենտրոնացված իրավապահություն կամ օրենքի գերակայություն։ Այնուամենայնիվ, պատվի մշակույթները կարող են առաջանալ նաև ժամանակակից ներքաղաքային ետնախորշերում։ Երեք նախադրյալներն այստեղ նույնպես առկա են. ռեսուրսների սղություն (աղքատություն); հանցագործությունն ու գողությունը բարձր են պարգևատրվում՝ համեմատած շատ սահմանափակ այլընտրանքների հետ. իսկ իրավապահ մարմինները հիմնականում թույլ են կամ կոռումպացված[15]։
Երբ հասարակությունում ձևավորվել է պատվի մշակույթ, դրա անդամները դժվարանում են անցում կատարել օրենքի մշակույթին, որը պահանջում է, որ մարդիկ պատրաստ լինեն նահանջելու և հրաժարվեն անհապաղ հաշվեհարդարից։ Պատվո մշակույթի տեսանկյունից՝ նման արարքի ընկալվող նվաստացումը չափազանց դժվարացնում է անձնական զսպվածություն ցուցաբերելը, քանի որ այն կարող է դիտվել որպես թուլություն ու զիջողականություն։
Մի աշխատության մեջ ասվում է, որ ներկայիս կանադացիները, ովքեր ծնվել են համայնքներում, որոնք պատմականորեն գտնվում էին Կանադայի թագավորական հեծյալ ոստիկանության (Mounties) հասանելիությունից դուրս, կարծես թե ժառանգել են պատվի դաժան կանոններ, որոնցով ուղղորդվում է նրանց վարքը[16]։
1812 թվականի պատերազմը
խմբագրելՊատմաբան Նորման Ռիսյորդն ընդգծեց պատվի կարևորությունը՝ որպես Անգլո-ամերիկյան պատերզամի պատճառ, որը Միացյալ Նահանգները սկսեց Բրիտանիայի դեմ՝ չնայած Բրիտանիայի շատ ավելի հզոր ռազմածովային և ռազմական հզորությանը[17]։ Ամերիկացիները, անկախ իրենց քաղաքական համոզմունքներից, անհրաժեշտ համարեցին պաշտպանել ազգային պատիվը և մերժել Բրիտանիայի վերաբերմունքը Միացյալ Նահանգների նկատմամբ որպես երրորդ կարգի պետություն։ Ամերիկացիներն անդադար խոսում էին պատասխան ուժի անհրաժեշտության մասին[18]։ Պատիվը պաշտպանելու այս ձգտումը պատերազմի հիմնական պատճառներից մեկն էր այն առումով, որ ամերիկացիների մեծ մասը, որոնք չունեին առևտրային շահեր կամ չէին գտնվում հնդկացիների հարձակման սպառնալիքի տակ, հաստատակամորեն աջակցում էին ազգային պատիվը պահպանելու այս գաղափարին[19]։ 1807 թվականի հունիսին HMS Leopard-ի նվաստացուցիչ հարձակումը USS Chesapeake-ի վրա դարձավ վճռորոշ իրադարձություն:[20] Պատմաբանները փաստագրել են պատվի կարևորությունը հասարակական կարծիքի ձևավորման գործում մի շարք նահանգներում, ներառյալ Մասաչուսեթսը[21], Օհայոն[22], Փենսիլվանիան[23], և Թենեսին[24], ինչպես նաև Միչիգան երկրամասում[25]։ Ամերիկացիները լայնորեն տոնում էին պատերազմի հաջող ավարտը, հատկապես այն բանից հետո, երբ Նյու Օռլեանում[26] բրիտանական հիմնական ներխուժման ուժի տպավորիչ պարտությունը վերականգնեց ամերիկյան պատվի զգացումը։
- Ազգային պատիվը, հանրապետական կառավարության համբավը և Հանրապետական կուսակցության շարունակական գերակայությունը կարծես վտանգված էին…Ազգային պատիվը [այժմ] բավարարված էր, նշում է պատմաբան Լենս Բանինգը, - "Ամերիկացիները տոնեցին պայքարի ավարտը ազգային հպարտության փայլուն ալիքով"[27]։
Բրիտանացիները հարգանք ցուցաբերեցին ամերիկյան պատվի նկատմամբ։ «Բրիտանական ռազմածովային շրջանակները շտապեցին ընդունել և գովեստի խոսքեր հղել Ամերիկային՝ ճանաչելով երիտասարդ հանրապետության նշանակալի ձեռքբերումները ամերիկյան պատիվը, հեղինակությունը և հզորությունը բարձրացնելու գործում»[28]։ Բրիտանիան ձեռնպահ մնաց ամերիկյան ծովային շահերին միջամտելուց և պատերազմից հետո դադարեցրեց Ամերիկայի քաղաքացիների հարկադրական զինվորագրումը
Նախատրամադրվածությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում
խմբագրել2016 թվականի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատվի մշակույթը մեծացնում է պատերազմի վտանգը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ միջազգային հակամարտությունները ԱՄՆ նախագահների օրոք, ովքեր մեծացել են երկրի հարավում, «կրկնակի ավելի հավանական է, որ ներառեն ուժի կիրառում, տևեն միջինը երկու անգամ ավելի երկար և երեք անգամ ավելի հավանական է, որ ավարտվեն Միացյալ Նահանգների հաղթանակով, քան վեճերը այն նախագահների օրոք, ովքեր հարավից չեն։ Հարավային նախագահությունների այլ բնութագրերը կարծես թե չեն կարող բացատրել արդյունքների այս օրինակը»[29]։
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Պատիվ կատեգորիայում։ |
Տես՝ honor, honour, dishonor, կամ dishonour Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Doris, Jim (2003 թ․ հունվարի 5). «A conversation with Margaret Visser: diagnosing that feeling of helplessness». Catholic New Times. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 10-ին.
- ↑ Wordsworth, William (1795), Left upon a Seat in a Yew-tree, which stands near the lake of Esthwaite, on a desolate part of the shore, commanding a beautiful prospect, «...dignity abides with him alone / Who, in the silent hour of inward thought, / Can still suspect, and still revere himself....»
- ↑ Corédon, Christopher (2004). A Dictionary of Medieval Terms and Phrases. Cambridge: D.S. Brewer. ISBN 1-84384-023-5.
- ↑ 4,0 4,1 Ignatieff, Michael (1997). The Warrior's Honour: Ethnic War and the Modern Conscience. New York, New York: Henry Holt and Co.
- ↑ Lindberg, Carter (2009). A Brief History of Christianity. Blackwell Brief Histories of Religion. John Wiley & Sons. էջեր 79–80. ISBN 9781405148870. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին. «Anselm's understanding of sin posits that sin is an objective deprivation of the honour that belongs to God. The decisive concept of the honour of God reflects Anselm's feudal social world. To deprive a person of his or her honour was a fundamental crime against the social order. Furthermore, such an offence is proportionately magnified according to the status of the person in the hierarchical order [...]»
- ↑ Baden-Powell, Robert (1991). Scouting For Boys: A Handbook for Instruction in Good Citizenship Through Woodcraft. Scout Association. էջ 27. ISBN 9780851652474. Վերցված է 2015 թ․ մարտի 6-ին. «The Court of Honour is an important part of the Patrol System. It is a standing committee which settles the affairs of the troop.»
- ↑ «Honour killings of girls and women». Amnesty International library. Amnesty International. 1999 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ Stuart, Kathy (2000). Defiled Trades and Social Outcasts – Honor and Ritual Pollution in Early Modern Germany. Cambridge University Press.
- ↑ 9,0 9,1 «Kollektivistiska strukturer». County administrative board of Ostrogothia (Länsstyrelsen Östergötland) (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑
- Cooney, Mark (2015). «Honor Cultures and Violence – Criminology – Oxford Bibliographies – obo». Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- Nyheter, SVT. «Polisens utredare utbildades om hederskulturer». SVT Nyheter (շվեդերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- Qiblawi, Tamara. «Laws that let rapists marry victims must be abolished, Mideast activists say». CNN. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
- Lin, Ying; Caluori, Nava; Öztürk, Engin Bağış; Gelfand, Michele J. (2022). «From virility to virtue: the psychology of apology in honor cultures». Proceedings of the National Academy of Sciences. 119 (41). doi:10.1073/pnas.2210324119. PMC 9564922.
- ↑
- Wyatt-Brown, Bertram (2007). Southern honor: Ethics and behavior in the Old South. Oxford University Press.
- Greenberg, Kenneth S. (1996). Honor & Slavery: Lies, Duels, Noses, Masks, Dressing as a Woman, Gifts, Strangers, Humanitarianism, Death, Slave Rebellions, the Proslavery Argument, Baseball, Hunting, and Gambling in the Old South. Princeton University Press.
- ↑ Werbner, Pnina (2005). «Honor, shame and the politics of sexual embodiment among South Asian Muslims in Britain and beyond: An analysis of debates in the public sphere». International Social Science Review. 6 (1): 25–47.
- ↑ Helkama, Klaus; և այլք: (2013). «Honor as a value in Finland, Estonia, Italy, Russia, and Switzerland». Group Processes & Intergroup Relations. 16 (3): 279–297.
- ↑ Nowak, Andrzej; Gelfand, Michele J.; Borkowski, Wojciech; Cohen, Dov; Hernandez, Ivan (2015 թ․ նոյեմբերի 25). «The Evolutionary Basis of Honor Cultures». Psychological Science. 27 (1): 12–24. doi:10.1177/0956797615602860. ISSN 0956-7976. PMID 26607976. S2CID 18564200.
- ↑ 15,0 15,1 Nisbett, Richard (1996). Culture of Honor. ISBN 0-8133-1992-7.
- ↑ Restrepo, Pascual (2015 թ․ հոկտեմբերի 9). «Canada's History of Violence». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ մայիսի 22-ին.
- ↑ Risjord, Norman K. (1961). «1812: Conservatives, War Hawks and the Nation's Honor». William and Mary Quarterly. 1961 (2): 196–210. doi:10.2307/1918543. JSTOR 1918543.
- ↑ Ivie, Robert L. (1982). «The metaphor of force in prowar discourse: The case of 1812». Quarterly Journal of Speech. 68 (3): 240–253. doi:10.1080/00335638209383610.
- ↑ Perkins, Bradford, ed. (1962). The causes of the War of 1812: National honor or national interest?. Holt, Rinehart, and Wilson. LCCN 62-18809.
- ↑ Tucker, Spencer (1996). Injured Honor: The Chesapeake-Leopard Affair, June 22, 1807. Naval Institute Press.
- ↑ Barlow, William; Powell, David O. (1978). «Congressman Ezekiel Bacon of Massachusetts and the Coming of the War of 1812». Historical Journal of Massachusetts. 6 (2): 28.
- ↑ Barlow, William R. (1963). «Ohio's Congressmen and the War of 1812». Ohio History. 72: 175–94.
- ↑
- Sapio, Victor (2015). Pennsylvania and the War of 1812. University Press of Kentucky.
- Kaufman, Martin (1964). «War Sentiment in Western Pennsylvania: 1812». Pennsylvania History: 436–448.
- ↑ Walker, William A. (1961). «Martial Sons: Tennessee Enthusiasm for the War of 1812». Tennessee Historical Quarterly. 20 (1): 20.
- ↑ Barlow, William (1969). «The Coming of the War of 1812 in Michigan Territory». Michigan History. 53: 91–107.
- ↑ J David Valaik (2007). Carroll, John Martin; Baxter, Colin F. (eds.). The American Military Tradition: From Colonial Times to the Present (անգլերեն). Rowman & Littlefield. էջ 54. ISBN 978-0-7425-4428-4. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին. «All in all, they fought one of the world's leading powers to a draw, which was formalized in the Treaty of Ghent (1814). In an outpouring of nationalism, the country celebrated the conclusion of the War of 1812 as a victory, highlighted by Andrew Jackson's magnificent stand before New Orleans (1815) and a number of spectacular naval triumphs.»
- ↑ Lance Banning (1980). The Jeffersonian Persuasion: Evolution of a Party Ideology. Cornell UP. էջ 295. ISBN 0801492009.
- ↑ Nivola, Pietro S.; Kastor, Peter J. (2012). What So Proudly We Hailed: Essays on the Contemporary Meaning of the War of 1812. Brookings Institution Press. էջեր 58–59. ISBN 978-0815724155.
- ↑
- Dafoe, Allan; Caughey, Devin (2016 թ․ ապրիլի 1). «Honor and War». World Politics. 68 (2): 341–381. doi:10.1017/S0043887115000416. ISSN 1086-3338.
- «It takes a southerner to start (and win) a war». The Boston Globe (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 22-ին.
- Dafoe, Allan; Renshon, Jonathan; Huth, Paul (2014 թ․ մայիսի 11). «Reputation and Status as Motives for War». Annual Review of Political Science (անգլերեն). 17 (1): 371–393. doi:10.1146/annurev-polisci-071112-213421. ISSN 1094-2939.
Հղումներ
խմբագրել- Bowman, James. Honor: A History. Encounter Books, 2006. 1-59403-142-8. Cf. excerpts from writings of James Bowman on Honor Արխիվացված 2007-12-13 Wayback Machine.
- Cossen, William S. "Blood, honor, reform, and God: anti-dueling associations and moral reform in the Old South." American Nineteenth Century History 19.1 (2018): 23–45.
- d'Iribarne, Philippe. The Logic of Honor: National Traditions and Corporate Management. Welcome Rain Publishers, 2003. 978-1-56649-182-2.
- Hauser, Marc. Moral Minds: How nature designed our universal sense of right and wrong. New York: Ecco Press, 2006. 978-0-06-078070-8.
- Hein, David. "America's Honor: Lost and Regained." Modern Age 63, no. 4 (Fall 2021): 17–25.
- Hein, David. "Rethinking Honor". Journal of Thought 17.1 (Spring 1982): 3–6.
- Hein, David. "Learning Responsibility and Honor". Washington Times, 3 July 2008.
- Hein, David. "Christianity and Honor." The Living Church, 18 August 2013, pp. 8–10.
- Montesquieu. The Spirit of the Laws. 2 vols.Online
- Nisbett, Richard E., and Dov Cohen. Culture of Honor: The Psychology of Violence in the South. Westview, 1996. 0-8133-1993-5.
- Pinker, Steven. The Blank Slate: The Modern Denial of Human Nature. New York: Penguin Putnam, 2002. 0-670-03151-8.
- Wyatt-Brown, Bertram. Southern Honor: Ethics and Behavior in the Old South (1982), Antebellum United States
Գրականություն
խմբագրել- For a closer understanding of the way in which ideas of honour (and related shame) are linked to social structures such as law and religion, a reading of the works of the French sociologist Pierre Bourdieu is worthwhile, particularly with reference to his discussions of the idea of "habitus".
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատիվ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պատիվ» հոդվածին։ |