Պա դը Կալե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պա դը Կալե (ֆրանսերեն՝ Pas-de-Calais), դեպարտամենտ Ֆրանսիայի հյուսիսում։
- Պա դը Կալե դեպարտամենտի կարգային թիվն է՝ 62։
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Կարգավիճակ | Դեպարտեման | ||||
Մտնում է | Նոր-Պա դը Կալե | ||||
Վարչկենտրոն | Արաս | ||||
Ամենաբարձր կետ | Relais de Bullescamps? | ||||
Օրենսդրական մարմին | departmental council of Pas-de-Calais? | ||||
Հիմնական լեզու | Ֆրանսերեն | ||||
Բնակչություն (2010) | 1 489 209 (7րդ տեղ) | ||||
Խտություն | 20 | ||||
Տարածք | 6 671 | ||||
Հիմնադրված է | մարտի 4, 1790 թ. | ||||
Սահմանակցում է | Սոմ և Նոր | ||||
Ժամային գոտի | CET (UTC+1) | ||||
ISO 3166-2 կոդ | FR-62 | ||||
Անվանված է | Պա դե Կալե | ||||
cg62.fr/conseil-general/fonctionnement/index.html | |||||
Պատմական տեղեկություններ
խմբագրելՊա դը Կալե դեպարտամենտը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ՝ 1790 թվականի մարտի 4-ին ստեղծված առաջին դեպարտամենտներից մեկն է։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Պա դը Կալե դեպարտամենտը եղել է բազմաթիվ կատաղի մարտերի դաշտ։ Վիմի քաղաքում կա նրանցից մեկի՝ Վիմիի ճակատամարտին նվիրված մեծ հուշահամալիր։ Նաև, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների ափ իջնելու պատրաստվելու մասին հակառակորդին ապատեղեկացնելու համար Պա դը Կալեն եղել է Fortitude գործողության նպատակակետ։
Աշխարհագրական տվյալներ
խմբագրելՊա դը Կալե դեպարտամենտը գտնվում է երկրի հյուսիսում, սահմանակից է Նոր և Սոմ դեպարտամենտներին, ինչպես նաև նրա ափերը ողողում են Լա Մանշը և Հյուսիսային ծովը։
Բնակչությունը մեկուկես միլիոն է։
Տարածքը 6 671 քառ.կմ է, ունի 894 համայնք։
Տնտեսություն
խմբագրելՏնտեսությունը մեծապես կախում է ունեցել հանքարդյունաբերությունից, մասնավորապես՝ ածխի արդյունահանումից։ Սակայն, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն դարձել է ավելի բազմազան։
Մշակույթ
խմբագրելՉնայած նրան, որ Պա դը Կալեն Ֆրանսիայի ամենաբնակեցված դեպարտամենտներից մեկն է, մինչև 1992 թվականն այնտեղ համալսարան չի եղել։
Պատկերասրահ
խմբագրել-
Էժեն Դելակրուայի «Մարդկանց առաջնորդող Ազատությունը» (ֆրանսերեն՝ La liberté guidant le peuple) նկարը 2012 թվականից պահվում է Պա դը Կալե դեպարտամենտի Լանս քաղաքի Լուվր-Լանս թանգարանում։
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պա դը Կալե» հոդվածին։ |