Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պլուտոն (այլ կիրառումներ)

Պլուտոն (լատին․՝ Pluto; խորհրդանիշներ՝: ⯓[1] և ♇[2]), Արեգակնային համակարգի գաճաճ մոլորակներից մեկն է։ Իր հայնաբերման օրվանից 1930 թ. մինչև 2006 թ., Պլուտոնը համարվում էր Արեգակնային համակարգի իններորդ, Արեգակից ամենամեծ հեռավորության վրա գտնվող մոլորակը։ Աստղային նշանը՝ Е կամ Р։ Հայտնաբերել է աստղագետ Ք․ Թոմբոն 1930 թվականին՝ ղեկավարվելով ամերիկացի աստղագետ Փ․ Լոուելի տեսական կանխագուշակումներով, որն ըստ Ուրանի շարժման դիտվող շեղումների հաշվարկել էր (1915 թվականին) դեռևս անհայտ մոլորակի շարժումը։ Պլուտոնի ուղեծիրը շատ առումներով նման չէ Արեգակին ավելի մոտ, մեծ մոլորակների ուղեծրերին։ Պլուտոնի հեռավորությունը Արեգակից (5899,1 մլն կմ) 39,4 անգամ մեծ է Երկիր—Արեգակ հեռավորությունից, ուղեծրի մեծ ձգվածության պատճառով (էքսցենտրիսիտետը՝ е= 0,250) այն փոփոխվում է 9,8 ա․մ-ով (1466 մլն կմ), երբեմն ավելի է մոտենում Արեգակին, քան Նեպտունը։ Պլուտոնի ուղեծրի թեքությունը խավարածրի հարթության նկատմամբ 17° է (ամենամեծը՝ մոլորակների ուղեծրերի թեքություններից), որի հետևանքով այդ մոլորակը հաճախ դուրս է գալիս Կենդանաշրջանի սահմաններից (մասնավորապես, 1980 թվականին Պլուտոնը գտնվում էր Վերոնիկայի վարսեր համաստեղությունում)։ Պլուտոնի մակերևույթի ջերմաստիճանը —230°С է։ Իր առանցքի շուրջը պտտվում է 6,4 օրում, Արեգակի շուրջը՝ 247․7 տարում։ Պտտման առանցքն ուղեծրի հարթության հետ կազմում է 40°-ից փոքր անկյուն։


Պլուտոն ⯓
(Pluto)
Պլուտոն լուսանկարված Նյու֊Հորայզնսի կողմից 13 հուլիսի 2015 թ․
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է18 փետրվար 1930 թ. (Քլայդ Տոմբոի կողմից)
Հեռավորությունը Արեգակից39,48168677 ա. մ.
Արբանյակներ5
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին29,65834067 ա. մ.
Ապոհելին49,30503287 ա. մ.
Մեծ կիսաառանցք39,48168677 ա. մ.
Էքսցենտրիսիտետ0,24880766
Սիդերիկ պարբերություն90 613,3055 օր (248,09 տարի)
Սինոդիկ պարբերություն366,73 օր
Ուղեծրային արագություն4,666 կմ/վ
Թեքվածություն17,14175° (Արեգակի հասարակածի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն110,30347°
Պերիկենտրոնի արգումենտ113,76329°
Ֆիզիկական հատկանիշներ
Հասարակածային շառավիղ1195 կմ
Բևեռային շառավիղ1195 կմ
Մակերևույթի մակերես1,795 × 107 կմ²
Ծավալ7,15 × 109 կմ3
Զանգված(1,305 ± 0,007) × 1022 կգ
Միջին խտություն2,03 ± 0,06 գ/սմ3
Հասարակածային մակերևութային ձգողություն0,58 մ/վ2
Հասարակածային պտույտի արագություն0,01310556 կմ/վ
2-րդ տիեզերական արագություն1,2 կմ/վ
Պտույտի պարբերություն6,387230 սիդերիկ օր
Առանցքի թեքում119,591 ± 0,014°
Ալբեդո0,400
Մթնոլորտային տվյալներ
Քիմիական կազմԱզոտ
Մեթան

1950-ական թվականներին Պլուտոնը երևում էր 14,9, իսկ 1970-ական թվականներին՝ 15,1 աստղային մեծության․ պայծառության այդ թուլացումը բացատրվում է նրա մակերևույթի անդրադարձնող հատկությունների վւոփոխմամբ։ 1976 թվականին հաստատվել է, որ Պլուտոնի մակերևույթը պատած է մեթանային եղյամով։ Քանի որ այս մոլորակը շարժվում է ձգված էլիպսով, և 1970-ական թվականներին 1950-ական թվականների համեմատությամբ 4 ա․մ-ով մոտեցել էր Արեգակին, ամենայն հավանականությամբ եղյամը մասամբ հալվել է, և մոլորակի մակերևույթը մթնել է։ 1978 թվականին Ջ․ Քրիստին հայտնաբերեց Պլուտոնի արբանյակը (Քարոն), որի ուղեծրի հարթությունը գրեթե ուղղահայաց է մոլորակի շարժման ուղեծրի հարթությանը։ Արբանյակի միջին հեռավորությունը մոլորակից 17,0 հզ․ կմ է, պայծառությունը՝ շուրջ 10 անգամ փոքր մոլորակի պայծառությունից։ Արբանյակի շարժման ուսումնասիրմամբ ճշտվեցին Պլուտոնի չափերն ու զանգվածը, պարզվեց, որ նրա տրամագիծը մոտ 2800 կմ է, զանգվածը՝ 1,2×1019 տ (500 անգամ փոքր Երկրի զանգվածից), խտությունը՝ 1,5 գ/սմ3, ձգողական ուժի արագացումը մակերևույթի վրա՝ 50 սմ/վրկ2 (մոտ 20 անգամ փոքր երկրայինից)։ Պլուտոնի արբանյակի տրամագիծը մոտ 1120—1100 կմ է, նա գտնվում է մոլորակից 12 պլուտոնյան տրամագծի չափ հեռավորության վրա, այսինքն՝ Պլուտոնն իր արբանյակի հետ կազմում է ավելի սեղմ «կրկնակի մոլորակ», քան Երկիր-Լուսին համակարգն է։ Պլուտոնից անդրադարձած և Արեգակից նրա վրա ընկած լույսի քանակությունների հարաբերությունը (ալբեդո) հավասար է 0,6-ի։ Ենթադրվում է, որ Պլուտոնը հիմնականում կազմված է ապարների հետ խառնված ջրային սառույցից։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. JPL/NASA (2015 թ․ ապրիլի 22). «What is a Dwarf Planet?». Jet Propulsion Laboratory. Վերցված է 2022 թ․ հունվարի 19-ին.
  2. John Lewis, ed. (2004). Physics and chemistry of the solar system (2 ed.). Elsevier. էջ 64.

Արտաքին հղումներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։  
  NODES
Done 1
see 1