Պորտ օֆ Սփեյն, (անգլ. Port of Spain) Տրինիդադ և Տոբագո երկրի մայրաքաղաքը և երկրորդ խոշոր քաղաքը Սան Ֆերնանդոյից հետո։ Քաղաքի մշտական բնակչությունը կազմում է 37.074[1] 2011 թվականի մարդահամարի տվյալներով։ Այն գտնվում է Պարիա կղզու վրա, Տրինիդադ կղզու հյուսիսարևմտյան ափին[2]։

Պորտ օֆ Սփեյն
անգլ.՝ Port of Spain
Դրոշ

ԵրկիրՏրինիդադ և Տոբագո Տրինիդադ և Տոբագո
ՀամայնքՏրինիդադ և Տոբագո
Մակերես12 կմ²
ԲԾՄ3±1 մետր
Բնակչություն37 074 մարդ
Ժամային գոտիUTC−4
Փոստային դասիչ500234
Պաշտոնական կայքcityofportofspain.gov.tt
Պորտ օֆ Սփեյն (Տրինիդադ և Տոբագո)##
Պորտ օֆ Սփեյն (Տրինիդադ և Տոբագո)

Քաղաքը հիմնականում ծառայում է որպես մանրածախ առևտրի վարչական կենտրոն, և 1757 թվականից ի վեր կղզու մայրաքաղաքն է։ Կարիբյան ավազանի համար կարևոր ֆինանսական ծառայություններ մատուցող կենտրոն[3] է և այստեղ է գտնվում տարածաշրջանի երկու խոշորագույն բանկերը։

Աշխարհագրություն

խմբագրել

Պորտ օֆ Սփեյնը կազմում է մոտավորապես 10.4 քառ. կմ տարածք և գտնվում է Տրինիդադ կղզու հյուսիս-արևմտյան հատվածում։

Քաղաքը ունի և խոնավ, և չոր կլիմա, որը բնորոշվում է ամեն տարի տաք ջերմաստճանով, սեզոնային տատանումներով, չնայած գիշերային ջերմաստիճանը որոշակիորեն մեղմանում է հունվար-մարտ ամիսներին։ Ջերմաստիճանի սանդղակը տատանվում է 19° -ից մինչև 34 °C, հազվադեպ նաև 35-ից բարձր։ Խոնավ սեզոնը տևում է հունիսից մինչև նոյեմբեր, իսկ չոր սեզոնն սկսվում է հաջորդ տարվա դեկտեմբերից մինչև մայիս։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. The Port of Spain City Corporation website Արխիվացված 2012-12-17 Wayback Machine. cityofportofspain.org.tt
  2. «Trinidad and Tobago – Country overview, Location and size, Population, Industry, Oil and gas, Manufacturing, Services, Tourism». Nationsencyclopedia.com. Վերցված է 2010 թ․ հունիսի 26-ին.
  3. CIA World Factbook Trinidad and Tobago Արխիվացված 2017-12-17 Wayback Machine. cia.gov

Գրականություն

խմբագրել

Anthony, Michael (2001). Historical Dictionary of Trinidad and Tobago. Scarecrow Press, Inc. Lanham, Md., and London. ISBN 0-8108-3173-2.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պորտ օֆ Սփեյն» հոդվածին։
  NODES
Done 1