Ջանեթ
Ջանեթ (արաբ․՝ جانت), քաղաք և համայնք Ալժիրի հարավ-արևելքում՝ Իլիզի վիլայեթում։ Ջանեթ շրջանի վարչական կենտրոնն է։
Բնակավայր | ||
---|---|---|
Ջանեթ | ||
Երկիր | Ալժիր | |
Համայնք | Djanet District? | |
Մակերես | 57 460 կմ² | |
ԲԾՄ | 1035 մետր | |
Բնակչություն | 14 655 մարդ (2008)[1] | |
Ժամային գոտի | UTC+1 | |
Փոստային դասիչ | 33100 | |
| ||
Աշխարհագրական դիրքը
խմբագրելՔաղաքը գտնվում է վիլայեթի հարավում՝ Տասսիլին Աջջեր սարահարթի հարավային մասում, երկրի մայրաքաղաք Ալժիրից մոտավորապես 1470 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Ծովի մակարդակից բացարձակ բարձրությունը կազմում է 1053 մետր[2]։
Ջանեթ համայնքը սահմանակից է Իլիզի և Բորջ էլ Հուաս համայնքներին, ինչպես նաև Լիբիայի և Նիգերի տարածքներին։ Նրա տարածքը կազմում է 57,460 կմ²։
Կլիմա
խմբագրելՔաղաքի կլիման բնութագրվում է որպես անապատային կլիմա (BWh՝ ըստ Կյուպպենի դասակարգման)։ Տարվա ընթացքում գործնականում տեղումներ չեն լինում (միջին տարեկան քանակը 18 մմ է)։ Միջին տարեկան ջերմաստիճանը 23,4 °C է։ Ամենացուրտ ամսում (հունվար) միջին ջերմաստիճանը 12,4 °C է, ամենատաք ամսին՝ հունիսին՝ 31,6 °C[3]:
Բնակչություն
խմբագրել2008 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ համայնքի բնակչությունը կազմում էր 14 655 մարդ։ Տղամարդիկ կազմել են ընդհանուր բնակչության 53,7 %-ը, կանայք` համապատասխանաբար 46,3 %-ը[4]։ Բնակչության գրագիտության մակարդակը կազմել է 85,6 %։ Տղամարդկանց գրագիտության մակարդակը կազմել է 92,1 %, կանանց մոտ` 78 %[5]։ Ջանեթի բնակիչների 4,1 %-ն ունեցել է բարձրագույն կրթություն, 19,8 %-ը` միջնակարգ կրթություն[6]։
Տրանսպորտ
խմբագրելՔաղաքի հարավային կողմով անցնում է N3 ազգային մայրուղին։ Գործում է համանուն օդանավակայանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Djanet (Commune, Illizi, Algeria) - Population Statistics, Charts, Map and Location
- ↑ «Djanet» (անգլերեն). GeoNames.
- ↑ «Climate: Djanet» (անգլերեն). Climate-Data.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 24-ին.
- ↑ «Population résidente des ménages ordinaires et collectifs (MOC) selon la commune de résidence et le sexe et le taux d'accroissement (1998-2008)» (PDF) (ֆրանսերեն). Office national des statistiques.
- ↑ «Taux d'analphabétisme et taux d'alphabétisation de la population âgée de 15 ans et plus, selon le sexe et la commune de résidence » (PDF) (ֆրանսերեն). Office National des Statistiques Algérie. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Structure relative de la population résidente des ménages ordinaires et collectifs âgée de 6 ans et plus selon le niveau d'instruction et la commune de résidence» (PDF) (ֆրանսերեն). Office National des Statistiques Algérie. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջանեթ» հոդվածին։ |