Ջեյմս Բաղյան
Ջեյմս Ֆիլիպ Բաղյան (Քունդեբաղյան)(անգլ.՝ James Philipp Bagian, փետրվարի 22, 1952, Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկահայ ինժեներ, մարզիկ, բժշկագիտության դոկտոր, հայազգի առաջին տիեզերագնացը։
Ջեյմս Բաղյան James Philipp Bagian | |||
Ջեյմս Բաղյան |
|||
Բնօրինակ անուն ազգանուն | James Philipp Bagian | ||
Ի ծնե | Ջեյմս Ֆիլիպի Բաղյան | ||
Պետություն | ԱՄՆ | ||
Մասնագիտություն | ՆԱՍԱ-ի Տիեզերագնաց, բժիշկ կենսաբան | ||
Զինվորական կոչում | Գնդապետ, Ռազմա-օդային ուժեր, ԱՄՆ | ||
Առաքելություն | 1980 NASA Group, «Դիսքավերի» (STS-29), «Կոլումբիա» (STS-40) | ||
Տիեզերքում անցկացրած ժամանակը | 14 օր, 1 ժամ, 53 րոպե | ||
Ծնվել է | փետրվարի 22, 1952 (72 տարեկան) | ||
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Պենսիլվանիա նահանգ, ԱՄՆ | ||
Ազգություն | հայ | ||
Կրթություն | Drexel University (Մասնավոր հետազոտական համալսարան), Թոմաս Ջեֆերսոնի համալսարան | ||
Ամուսին | Թանդի Մ. Բաղյան (Բենսոն) | ||
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾագում
խմբագրելՋեյմս Ֆիլիպի Բաղյանը ծնվել է 1952 թվականի փետրվարի 22-ին՝ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Նրա նախնիների ազգանունը եղել է Քունդեբաղյան, որն ԱՄՆ-ի ներգաղթային ծառայության աշխատակիցները կրճատել և դարձրել են Բաղյան[1]։
Ջեյմս Բաղյանի հորական պապը՝ Նազարեթ Քունդեբաղյանը, ԱՄՆ է գաղթել 1913 թվականին Արաբկիրից։ ԱՄՆ-ում նա ամուսնացել է Մալաթիայից ավելի վաղ՝ 1908 թվականին, գաղթած Սաթենիկի հետ։ Ջեյմս Բաղյանի հայրը՝ Ֆիլիպը, ինչպես նաև նրա եղբայրներն ու քույրերը հարյուր տոկոսով հայ են, որոնք ծնվել են ԱՄՆ-ում։ Ջեյմսի մայրը գերմանուհի է[1]։ Հայրը նույնպես օդաչու է եղել։
2022 թ․ սեպտեմբերին Ջեյմս Բաղյանն առաջին անգամ այցելել է Հայաստան։
Կրթություն
խմբագրելՀաճախել է Ֆիլադելֆիայի կենտրոնական միջնակարգ դպրոցը։ 1969-1973 թվականներին սովորել է «Drexel» համալսարանում՝ ստանալով ինժեներ-մեխանիկի բակալավրի որակավորում։ Ապա ուսումը շարունակել է «Thomas Jefferson» համալսարանում և 1977 թվականին, պաշտպանելով թեզը, ստացել բժշկական գիտությունների դոկտորի կոչում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել1974-1978 թվականներին մասնակցել է բազմաթիվ ավիացիոն մրցույթների, իսկ 1982 թվականից ընդգրկվել է ԱՄՆ տիեզերագնացների խմբի կազմում։
1973 թվականին որպես ինժեներ աշխատանքի է անցել Բրիստոլ քաղաքի «3Մ» գործարանում։ 1976-1978 թվականներին ԱՄՆ ռազմածովային ավիացիոն փորձարարական կենտրոնի (Մերիլենդ նահանգ) ինժեներ մեխանիկն է եղել։ 1978 թվականին որպես վիրաբույժ և բժիշկ հետազոտող, աշխատել է Լեոնիդ Ջեքսոնի անվան կենտրոնում՝ միաժամանակ ուսանելով Տեխասի ԱՄՆ Ռազմական ուժերի թռիչքային վիրաբուժության և ԱՄՆ Ռազմական ուժերի ավիացիոն-տիեզերական բժշկության դպրոցներում։
1986 թվականին ստացել է պրոֆեսիոնալ ինժեների, իսկ 1987 թվականին՝ տիեզերանավի բժշկի վկայագրեր։ 1980 թվականի հուլիսից որպես տիեզերագնաց սկսել է աշխատել ՆԱՍԱ-ում (Ամերիկյան ազգային ավիա–տիեզերական գործակալություն)։
Բաղյանը եղել է Տիեզերական բժշկության ասոցիացիայի, ՆԱՍԱ-ի Օդաչու-վիրաբույժների միության, Ամերիկացի ինժեներ-մեխանիկների միության, Ալֆա և օմեգա, Տիեզերագնացների ասոցիացիայի և այդ ոլորտի բազմաթիվ այլ կազմակերպությունների անդամ։
Թռիչք «Դիսքավերի» տիեզերանավով
խմբագրել1989 թվականի մարտի 13-18-ը, որպես բժշկակենսաբանական հետազոտությունների մասնագետ, առաջին անգամ թռիչք է կատարել ամերիկյան «Դիսքավերի» տիեզերանավով։
Նա մարդկային գործոնների, շրջակա միջավայրի և տիեզերանավի բժշկության վերաբերյալ բազմաթիվ աշխատությունների հեղինակ է։ Ջեյմսը 337 ժամ է անցկացրել տիեզերքում։
Այժմ Բաղյանը զբաղվում է պրոֆեսիոնալ կենսաբժշկական հետազոտական աշխատանքներով և ղեկավարում է «Վետերանների առողջության պահպանման» ազգային կենտրոնը։
Ընտանիք
խմբագրելՀայ տիեզերագնացն ամուսնացած է ամերիկուհի Թանդի Բաղյանի (Բենսոնի) հետ։ Նրանք 4 զավակ ունեն։
Պարգևներ
խմբագրելԻր գործունեության համար Բաղյանը պարգևատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կամարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դիպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաև 1989 թվականին և 1991 թվականին տիեզերք կատարած թռիչքների համար՝ ՆԱՍԱ-ի մրցանակներով։
Թռիչք՝ մարտի 13, 1989 թ. 14։ 57։ 00 UTC
Վայրէջք՝ մարտի 18, 1989 թ. 14։ 35։ 51 UTC
- Անձնակազմ
- ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Մայքլ Քոուտս (2) — հրամանատար;
- ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ջոն Բլահա (1) — օդաչու;
- ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ջեյմս Բաղյան (1) — թռիչքի ծրագրի մասնագետ - №1;
- ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ջեյմս Բաքլի (3) — թռիչքի ծրագրի մասնագետ - №2;
- ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ռոբերտ Սպինգեր (1) — թռիչքի ծրագրի մասնագետ - №3.
STS-29 ի անձնակազմը լրիվ համընկնում էր 61-H արշավախմբի կազմին, բայց 1988 թվականի մարտի 17-ին, Երբ ՆԱՍԱ-ն հայտարարեց անձնակազմի անդամներին, Աննա Ֆիշերի փոխարեն թռիչքի ծրագրի №1 մասնագետ նշանակվեց Ջեյմս Բաղյանը։
Թռիչք՝ հունիսի 5, 1991 թ. 13։ 24։ 51 UTC
Վայրէջք՝ հունիսի 14, 1991 թ. 15։ 39։ 11 UTC
- Անձնակազմ
- ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Բրայան Օ' Քոննոր (2) — հրամանատար;
- ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Սիդնի Գուտիերրես (1) — օդաչու;
- ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Ջեյմս Բաղյան (2) — թռիչքի ծրագրի մասնագետ - №1;
- ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Թամարա Ջերնիգան (1) — թռիչքի ծրագրի մասնագետ - №2;
- ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Մարգարետ Սեդդոն (2) — թռիչքի ծրագրի մասնագետ - №3;
- ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Էնդրյու Գեֆֆնի (1) — օգտակար բեռնվածության մասնագետ - №1;
- ԱՄՆ (ՆԱՍԱ)։ Միլլի Հյուզ-Ֆուլֆորդ (1) — օգտակար բեռնվածության մասնագետ - №2;
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Ջեյմս Բաղյան. «Երջանիկ եմ, որ տիեզերք թռած առաջին հայն եմ» ([[Արծվի Բախչինյան]]ի հարցազրույցը տիեզերագնացի հետ)». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ջեյմս Բաղյանի կենսագրությունը (անգլ.)
- ՆԱՍԱ-ի պաշտոնական կայք. կենսագրություն (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Բաղյան» հոդվածին։ |