Ջերիի խաղը

Փիքսարի կողմից 1997 թվականին ստեղծված չորս րոպեանոց համակարգչային անիմացիոն ֆիլմի հատված

Ջերիի խաղը (անգլ.՝ Geri’s Game), Փիքսարի կողմից 1997 թվականին ստեղծված չորս րոպեանոց համակարգչային անիմացիոն ֆիլմի հատված ։ Այն առաջին անգամ ցուցադրվել է որպես «Ֆլիկի արկածներ» լիամետրաժ մուլտֆիլմ[1]։ Սցենարն ու բեմադրությունը` Յան Փինկավայի (Jan Pinkava): Անիմացիան «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում արժանացել է Օսկարի։

Ջերիի խաղը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմուլտֆիլմ, ընտանեկան ֆիլմ և կատակերգություն
Թեմաշախմատ
ՌեժիսորՅան Պինկավա
ՍցենարիստՅան Պինկավա
ՀնչյունավորումԲոբ Փիթերսոն
ՊրոդյուսերԷդ Կատմուլ և Ջոն Լեսսետեր
ԵրաժշտությունGus Viseur?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՊիքսար
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+
Տևողություն5 րոպե
Թվականնոյեմբերի 25, 1997
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ
pixar.com/geris-game

Սյուժե

խմբագրել

Ֆիլմը սկսվում է դատարկ աշնանային այգում։ Միայնակ ծերուկ Ջերին սկսում է շախմատ խաղալ ինքն իր հետ։ Տպավորություն է ստեղծվում, թե շախմատը խաղում են բոլորովին տարբեր մարդիկ։ Սպիտակ քարերով խաղացող, ակնոցակիր, խելոք ու անվստահ Ջերին տարբերվում է սև քարերով խաղացող իր աներես և ինքնավստահ «հակառակորդ» Ջերիից ։ Ամեն անգամ քայլ կատարելիս, Ջերին արագ (ծերունուն թույլատրելի չափով) տեղափոխվում է հակառակ կողմ և փոխում է կերպարը։ Խաղը մոտենում էր ավարտին՝ առանց ակնոցների Ջերին հավաքում է շատ ու շատ խաղաքարեր։ Վերջում խաղատախտակի վրա մնում է միայն մեկ սպիտակ արքա։ Ինքնավստահ Ջերին վստահ է իր հաղթանակում, նա բացահայտորեն ծաղրում է իր անվստահ հակառակորդին, որը չգիտեր, թե որտեղ դնել արքային։ Հանկարծակի ակնոցավոր Ջերին բռնում է իր սիրտը և ընկնում է սեղանի տակ։ Առանց ակնոցների Ջերին անհանգստանում է, նա փորձում է օգնել իր հակառակորդին, բայց նա չի կարողանում վեր կենալ, նա բռնում է զարկերակից, բայց նա ուժ է գտնում իր մեջ և իջնում։ Այդ պահին սրտի կանգ ձևացրած ակնոցավոր Ջերիին աննկատ բարձրանում է և շրջում է խաղատախտակն այնպես, որ հիմա իր հակառակորդը խաղում է սպիտակներով (մնացած արքայով)։

Դրանից հետո նա շարունակում է իր խաղը` կարծես ոչինչ չի պատահել։ Նա մի պահ մտածում է և հանկարծակի որոշմամբ պայծառացած մատ է անում ոչինչ չհասկացող և շփոթված հակառակորդին։ Որպես պարգև, ակնոցավոր Ջերին առանց ակնոցավոր Ջերիից ստանում է շարժական ծնոտ։ Ֆիլմը վերջանում է նրանով, որ փայլող և իրենից գոհ Ջերին տեղադրում է ծնոտը և ծիծաղում՝ աշնանային այգում, մենակության մեջ։

Փաստեր

խմբագրել
  • Ջերին «Խաղալիքների պատմություն 2» անիմացիոնալ ֆիլմի մեջ Կամեոյի է հանդիպում որպես խաղալիքների վերանորոգող, որը վերականգնել է կոտրված շերիֆ Վուդիին։ Ֆիլմի հեղինակ Յան Պինկավան խոստովանեց, որ կերպարը հիմնված է նրա վրա, թե ինչպես է նա ինքն իրեն պատկերացնում ծեր ժամանակ[1]։
  • Ֆիլմի սյուժեն բազմաթիվ հատկանիշներով կրկնում է 82 սերիաներից կազմված «Երալաշ» մանկական հումորային կինոամսագրից «Մենամարտ» դրվագը։

Պարգևներ

խմբագրել
  • 1998՝ Օսկար լավագույն կարճրամետրաժ անիմացիոն ֆիլմի համար։
  • 1998՝ Anima Mundi Animation Festival։
  • 1998՝ Annecy International Animated Film Festival։
  • 1998՝ Annie Awards։
  • 1998՝ Florida Film Festival։
  • 1998՝ World Animation Celebration։
  • 1998՝ Zagreb World Festival of Animated Films։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Интервью с Яном Пинкавой». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
  NODES
INTERN 1