Ջեք Ջոնսոն
Ջեք Հոուդի Ջոնսոն (մայիսի 18, 1975[1], Օահու, Հոնոլուլու շրջան, Հավայի, ԱՄՆ[2]), հավայան հեղինակ և իր անձնական երգերի կատարող, երաժիշտ, ֆիլմերի ստեղծող, հայտնի է դարձել սոֆթ ռոք ժանրում և ակուստիկ երաժշտության մեջ։ 2011 թվականին մեծ ճանաչում է ձեռք բերել Brushfire Fairytales դեբյուտային ալբոմի թողարկումից հետո։ Վերջին 5 տարում հրապարակել է ևս 5 ալբոմ։ Հայտնի է նաև, որպես «The Kōkua Festival» փառատոնի հեղինակներից մեկը։ Ջեքը հայտնի է այնպիսի երգերով, ինչպիսիք են՝ "Upside Down"; "Flake"; "I Got You"; "Sitting, Waiting, Wishing"; "If I Had Eyes"; "You and Your Heart"; "Taylor"; "Better Together; "Good People" և Breakdown:
Ջեք Ջոնսոն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Jack Johnson |
Ի ծնե անուն | Ջեք Հոուդի Ջոնսոն |
Ծնվել է | մայիսի 18, 1975 Օահու, Հավայի |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | ակուստիկ երաժշտություն, սոֆթ ռոք, փոփ ռոք |
Մասնագիտություն | երաժիշտ, երաժշտական լեյբլի ղեկավար |
Գործիքներ | վոկալ, կիթառ, ուկելելե, դաշնամուր, թմբուկ |
Լեյբլ | Everloving/Brushfire/Universal |
Կրթություն | Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում (1997) և Kahuku High & Intermediate School? |
Կայք | jackjohnsonmusic.com |
Jack Johnson (musician) Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՋեք Ջոնսոնը ծնվել և մեծացել է Օահուում[3]։ Ջեֆ Ջոնսոնը (հայրը) Ջեքին դրդել է զբաղվել սպորտով։ Նա հինգ տարեկանից զբաղվել է սյորֆինգով։ 17 տարեկան հասակում նրան հրավիրել են մասնակցելու Billabong Pipeline Masters-ի եզրափակիչ խաղին, Օահուի հյուսիսային շրջանում։ Նա եղել է ամենաերիտասարդ մասնակիցը ամբողջ պատմության մեջ։ Սակայն մեկ ամիս անց նրա կարիերան սյորֆինգում ավարտվել է։
Ջեքը սովորել է Օահուի Kahuku High School դպրոցում։ Ավլի ուշ ընդունվել է Սանտա Բարբարայի Կալիֆոռնիական համալսարան և դիպլոմ է ստացել, որպես ֆիլմերի և երաժշտության պրոդյուսեր։ Ջոնոսոնը սկսել է կիթառ նվագել 8 տարեկանում, իսկ 12 տարեկանում սկսել է երգեր գրել։ Նրա սերը դեպի երաժշտությունը շատ արագ է զարգացել, և առաջին փորձերը երաժշտական ասպարեզում եղել է այն, որ նա սկսել է նվագել Soil խմբում։
Ջիմի Հենդրիքսը Ջեք Ջոնսոնի սիրելի կիթառահարն է[4]. Джонсон назвал Джими Хендрикса своим любимым гитаристом[5]:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Deutsche Nationalbibliothek Record #135417376 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 Allmusic — 1991.
- ↑ Jack Johnson Biography Արխիվացված 2012-04-29 Wayback Machine. Music.aol.com. Retrieved on 2012-08-30.
- ↑ «Jack Johnson Music – Band» (անգլերեն). Jackjohnsonmusic.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «Jack Johnson Plugs In for Electric New Disc 'To the Sea'» (անգլերեն). Rolling Stone Music. 2010 թ․ մայիսի 24. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեք Ջոնսոն» հոդվածին։ |