Ջլոն
Ջլոնը կամ ապոնևրոզը (հուն․՝ ἀπօ - հեռացնել կամ առանձնացնել նախդիրից և νεῦρον՝ ջիլ, աճառ, նյարդ բառերից) լայն աճառային վահան է, որը կազմված է ամուր կոլագենային և էլաստիկ թելերից։ Ջլոնն ունի փայլուն, արցաթագույն տեսք։ Հիստոլոգիական կառուցվածքով այն նման է ջլի կառուցվածքին, սակայն գրեթե զուրկ է անոթներից և նյարդերից։ Կլինիկական տեսանկյունից առավել աչքի են ընկնում որովայնի առաջային պատի, գոտկային հատվածի ջլոնը[1][2]։
Որովայնի առաջային պատի ապոնևրոզ
խմբագրելՈրովայնի ապոնևրոզը բունոց է հանդիսանում ուղիղ մկանի համար։ Այն ունի առաջային և հետին թիթեղներ։ Բունոցի հետին պատի ստորին 1/3-ը բացակայում է և ուղիղ մկանի հետին հատվածը հպվում է լայնական փակեղին։
Ուղիղ մկանի բունոցի վերին 2/3-ի արտաքին պատը կազմվում է արտաքին թեք մկանի ջլոնով և ներքին թեքի ջլոնի արտաքին թիթեղով, իսկ հետին պատը կազմվում է ներքին թեք մկանի ջլոնի հետին թիթեղով և որովայնի լայնական մկանի ջլոնով։ Ստորին երրորդականում բոլոր երեք մկանների ջլոններn անցնում են ուղիղ մկանից առաջ և կազմում բունոցի առաջային պատը։
Գոտկային շրջանի ջլոն
խմբագրելԳոտկային շրջանի ջլոնը ծածկում է գոտկային երկայնաձիգ մկանները՝ իրանն ուղղող և բազմաթել։
Ափային ջլոն
խմբագրելԱփային ջլոնը ծածկում է ափի ու դաստակի մկանները։
Գանգի ջլոն
խմբագրելԳանգի ջլոնը տեղակայված է մաշկի և վերնոսկրի միջև, և անցնելով գանգոսկրի կարանների վրայով, հանդիսանում է ճակատածոծրակային մկանի բաղկացուցիչ մասը՝ միացնելով դրա ծոծրակային և ճակատային հատվածները։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «aponeurosis» Դորլանդի բժշկական բառարանում
- ↑ McCracken, Thomas (1999). New Atlas of Human Anatomy. China: Metro Books. էջեր 78–79. ISBN 1-5866-3097-0.
Աղբյուրներ
խմբագրել- Ապոնևրոզ․ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան