Ջոյ (ֆիլմ, 2024)
«Ջոյ» (անգլ.՝ Joy), 2024 թվականի բրիտանական կենսագրական դրամա ֆիլմ՝ Բիլ Նայիի, Թոմասին ՄաքՔենզիի և Ջեյմս Նորթոնի մասնակցությամբ։ Ռեժիսորը Բեն Թեյլորն է, սա փոքրիկ Լուիզ Բրաունի՝ աշխարհում առաջին արտամարմնային բեղմնավորման իրական պատմությունն է: Սցենարի հեղինակն է Ջեք Թորնը, ով պատմությունը մշակել է իր կնոջ՝ Ռեյչել Մեյսոնի և Էմմա Գորդոնի ու Շոն Թոփի հետ։ Այն արտադրվել է Wildgaze-ի և Pathé-ի կողմից Netflix-ի համար:
Ջոյ անգլ.՝ Joy | |
---|---|
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Թվական | 2024 |
Լեզու | անգլերեն |
Պրոդյուսեր | Ֆինոլա Դուայեր և Ամանդա Փոուզի |
Սցենարի հեղինակ | Ջեք Թորն |
Դերակատարներ | Բիլ Նայի, Թոմասին ՄաքՔենզի և Ջեյմս Նորթոն |
Տևողություն | 115 րոպե |
Հիմնվելով 1960-ականների և 1970-ականների իրական իրադարձությունների վրա՝ բուժքույր Ժան Պուրդին, հեռատես գիտնական դոկտոր Ռոբերտ Էդվարդսը և նորարար վիրաբույժ Պատրիկ Սթեփթուն աշխատում են առաջին «փորձանոթային երեխային» ստեղծելու ուղղությամբ։[1]
Ֆիլմը Netflix-ով թողարկվել է 2024 թվականի նոյեմբերի 22-ին։
Սյուժե
խմբագրել1968 թվականին գիտնական դոկտոր Ռոբերտ Էդվարդսը բուժքույր Ջին Պարդիին Քեմբրիջում աշխատանքի է ընդունում, որպես լաբորատորիայի մենեջեր։ Նրանց, կանանց անպտղության դեմ վերարտադրողական հետազոտություններին, է միանում նաև նորարար մանկաբարձ և վիրաբույժ Պատրիկ Ստեպտոն։ Ռոբերտը հույս ունի ստեղծել մի պրոցեդուրա, որը կվերածվի արտամարմնային բեղմնավորման: Պատրիկը զգուշացնում է նրանց, որ կառավարությունը, եկեղեցին և բոլորը դեմ են լինելու։
Ջինը և նրա մայրը հաճախակի են եկեղեցի այցելում։ Նրանք մտերիմ հարաբերություններ ունեն իրենց փոխանորդ վերապատվելի Փոլսոնի հետ՝ ակտիվորեն կամավոր օգնելով:
Քանի որ թիմը քիչ ֆինանսավորում ունի, Ջինն ու Ռոբերտը պետք է Օլդհեմ մեկնեն օրական չորս ժամ: Նա բացատրում է, թե ինչպես են հաջողությամբ աշխատել փոքր կրծողների հետ։ Հաջորդ տարի նրանք բեղմնավորում են իրենց առաջին մարդկային ձվաբջիջը։ Քանի որ նրանք առաջ են գնում, The Daily Mirror-ը շուտով կանչում է Ռոբերտ Դր. Ֆրանկենշտեյն։
Լուրը տարածվում է, և շուտով Ջինի մայրը հակառակվում է նրան՝ պնդելով, որ իրենց կատարած հետազոտությունը աստծու հետ խաղալ է։ Վերապատվելի Փոլսոնը շուտով խնդրում է նրան չմասնակցել իր պատարագներին: Նրա մայրն պնդում է, որ իրեն չայցելի, եթե շարունակելու է իր աշխատանքը։
Ջինի հեռանալուց հետո Ռոբերտը փակում է հետազոտական լաբորատորիան: Մեկ տարի անց նոր հայրը՝ Արունը բախվում է Ջինին՝ ասելով, որ այն փակվել է: Ջինը այդ մասին վիճում է Ռոբերտի հետ։ Կարճ ժամանակ անց Ջինի մայրը մահանում է: Պատրիկը և Մատրոն Մյուրիելը գալիս են հուղարկավորությանը, և հանգստացած Ջինը գալիս է այն մտքին, որ վերսկսեն իրենց հետազոտությունները:
Հետևելով Ջինի մտքին՝ վերսկսել ուսումնասիրությունը՝ հետևելով յուրաքանչյուր կնոջ բնական ցիկլին, 1978 թվականի ամռանը նրանք վերջապես ծնեցին առաջին «փորձանոթի երեխային»:
Տարիներ անց 2010 թ. Ռոբերտ Էդվարդսը միայնակ է արժանանում Նոբելյան մրցանակի, քանի որ Ժան Պուրդին մահացել է քաղցկեղից 39 տարեկանում, իսկ Պատրիկ Ստեպտոն՝ ծերության ժամանակ:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Asatryan, Tigran (September 24, 2023). «Joy: Everything We Know About Netflix's IVF Biopic Starring Bill Nighy». What's On Netflix. Վերցված է September 24, 2023-ին.