Ջոն Ադամ Բելուշի (անգլ.՝ John Adam Belushi, հունվարի 24, 1949(1949-01-24)[1][2][3], Humboldt Park, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - մարտի 5, 1982(1982-03-05)[1][2][3], Chateau Marmont, Վեսթ Հոլիվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կատակերգական դերասան, սցենարիստ, երգիչ։

Ջոն Բելուշի
անգլ.՝ John Belushi
Ծնվել էհունվարի 24, 1949(1949-01-24)[1][2][3]
ԾննդավայրHumboldt Park, Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էմարտի 5, 1982(1982-03-05)[1][2][3] (33 տարեկան)
Մահվան վայրChateau Marmont, Վեսթ Հոլիվուդ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանChilmark
ԿրթությունWheaton Warrenville South High School?, University of Wisconsin–Whitewater? և College of DuPage?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնAlbanian Orthodox Church?
Մասնագիտությունկատակերգու, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, սցենարիստ, գրող, երաժիշտ և հնչյունավորող
ԺանրերԻմպրովիզացիայի թատրոն, երաժշտական կատակերգություն, physical comedy? և Վարիետե
Ծնողներհայր՝ Ադամ Բելուշի, մայր՝ Ագնես Բելուշի
Ամուսին(ներ)Judith Belushi Pisano?[4]
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա

Կենսագրություն

խմբագրել

Ջոն Բելուշին Ադամ Բելուշիի (1919-1996) և Ագնես Բելուշիի (1922-1989) որդին է, դերասան Ջեյմս Բելուշիի ավագ եղբայրը։ Նրա հայրը 15 տարեկանում գաղթել է Ալբանիայից։ Եղել է երկու ռեստորանի սեփականատեր։

Ջոնը ծնվել է 1949 թվականի հունվարի 24-ին։ Մկրտվել է Ալբանական ուղղափառ եկեղեցում։ 1967 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը։ Մերժելով մի համալսարանի հրավերը՝ Բելուշին պատրաստվել է ընդունվել մեկ այլ համալսարան, որտեղ նրան մարզիկի կրթաթոշակ չեն տվել, թեպետ այդտեղ եղել են իրեն անհրաժեշտ ֆակուլտետները։ Սակայն այնտեղ նրան չեն ընդունել, այդ պատճառով Բելուշին ընդունվել է այլ նահանգի համալսարան, բայց այն ավարտելը նույնպես չի հաջողվել։ Այնուամենայնիվ նա դիպլոմ է ստացել։ 1971 թվականի փետրվարին մեկնել է Չիկագո՝ կոմեդիայի թատրոնում լսումներին մասնակցելու համար։ Չնայած որ նա թատերախմբի ամենաերիտասարդ անդամն էր՝ նրան ընդունում են։ Ջոնը շատ է առաջադիմում և ստանում է գլխավոր դերեր։ Այդ ժամանակ էլ տարվել է Ջո Քոքերի երաժշտությամբ։ Մեկնելով Կանադա՝ Ջոնը ծանոթացել է Դեն Էյքրոյդի հետ։ Բելուշին Էյքրոյդիին առաջարկել է աշխատել շոուում, բայց նա հրաժարվել է և իր հերթին հակընդդեմ առաջարկ է արել Ջոնին։ Արդյունքում նրանց համաձայնությունը դարձել է The Blues Brothers երաժշտական դուետի, մի քանի սկավառակների, համերգների և «Բլյուզ եղբայրներ» կինոֆիլմի ստեղծումը։

Մահացել է 1982 թվականի մարտի 5-ին «Chateau Marmont» հյուրանոցում (Լոս Անջելես, ԱՄՆսրտամկանի ինֆարկտից՝ սպիդբոլի չափից մեծ դոզայի ընդունման պատճառով։ Հուղարկավորվել է մարտի 9-ին Մարտաս Վինյարդ կղզու Էյբելզ Հիլլ գերեզմանատանը (Մասաչուսեթս նահանգ

Ֆիլմագրություն

խմբագրել
  • 1978- «Գազանանոց» / National Lampoon’s Animal House
  • 1978- «Այն ամենը ինչ քեզ պետք է՝ փողն է» / The Rutles: All You Need Is Cash
  • 1978- «Ուղևորվելով դեպի հարավ» / Goin' South
  • «Հին ընկերներ» / Old Boyfriends
  • 1979- «1941» / 1941 - Վայր Բիլ Կելսո
  • 1980 «Բլյուզ եղբայրներ» / The Blues Brothers, Ջեք Բլյուզ
  • «Մայրացամաքային ջրբաժան» / Continental Divide
  • 1981-«Անհանգիստ հարևաններ» / Neighbors

Ճանաչում և մրցանակներ

խմբագրել
  • Էմմի՝ 1979, լավագույն կատակերգական ծրագիր (անվանակարգ),
  • Էմմի՝ 1978 (անվանակարգ), կատակերգական ծրագրում երկրորդ պլանի լավագույն դերասան
  • Էմմի՝ 1977, լավագույն կատակերգական ծրագրի սցենար, կատակերգական ծրագրի երկրորդ պլանի լավագույն դեր (անվանակարգ) ։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բելուշի» հոդվածին։
  NODES
chat 3