Ջոն Բրեթ (անգլ.՝ John Brett, դեկտեմբերի 8, 1831(1831-12-08)[1][2][3], Bletchingley, Tandridge, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - հունվարի 7, 1902(1902-01-07)[2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), պրեռաֆայելիտների շարժմանը մոտ անգլիացի նկարիչ (ինքն իրեն պրեռաֆայելիտ չի համարել), առավել հայտնի է մանրազնին արված բնանկարներով։

Ջոն Բրեթ
Ծնվել էդեկտեմբերի 8, 1831(1831-12-08)[1][2][3]
ԾննդավայրBletchingley, Tandridge, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Վախճանվել էհունվարի 7, 1902(1902-01-07)[2][3] (70 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտություննկարիչ
ՈճՊրեռաֆայելիտներ[3]
Ուշագրավ աշխատանքներGlacier of Rosenlaui? և The Stonebreaker?
ԱշակերտներEmily Epps Williams?
ԱնդամակցությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա
ԶավակներDaisy Watson?
 John Brett Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Բրեթը ծնվել է Ռեյգեյթից ոչ հեռու, 1831 թվականի դեկտեմբերի 8-ին, զինվորական վետերանի ընտանիքում։ 1851 թվականին սկսել է գեղանկարչության դասեր ստանալ բնանկարիչ Ջեյմս Դաֆիլդ Հարդինգից։ Բրեթի հետ սովորել է նաև մեկ այլ անգլիացի նկարիչ Ռիչարդ Ռեդգրեյվը։ 1853 թվականին Բրեթն ընդունվել է Թագավորական ակադեմիայի դպրոց, սակայն առավել հետաքրքրված է եղել Ջոն Ռասկինի և Ուիլյամ Հոլման Հանտի գաղափարներով, որոնց հետ ծանոթացել է իր ընկեր բանաստեղծ Քովենթրի Փեթմորի միջոցով։ Ոգեշնչվելով գիտական բնանկարի վերաբերյալ Հանթի գաղափարներով՝ Բրեթն այցելել է Շվեյցարիա, որտեղ աշխատել է տեղագրական բնանկարների վրա, իսկ ավելի ուշ ընկել է նկարիչ Ջոն Ինչբոլդի ազդեցության տակ։

 
Քար ջարդողը

1858 թվականին Բրեթը ներկայացրել է «Քար ջարդողը» նկարը, որը նրան ճանաչում է բերել։ Նկարում պատկերված է տղա, որը ճանապարհների կառուցման նյութ է պատրաստում արևոտ, մանրակրկիտ նկարված հովտի ֆոնին։ Երկրաբանական և բուսաբանական մանրամասների ճշգրտությունը ուժեղ տպավորել են Ջոն Ռասկինին, որը բարձր է գնահատել նկարը և ասել Բրեթին, որ նա գլուխգործոց կնկարի, եթե այցելի Իտալիայի Վալլե Դ'Աոստա։ Բրեթը մեկնել է ճամփորդության (գումարի մի մասը նրան տվել էր Ռասկինը), նոր նկարը ցուցադրության հանել 1859 թվականին՝ կրկին արժանանալով Ռասկինի գնահատանքին, որը նույնիսկ գնել է նկարը։ Մյուս քննադատներն ավելի զուսպ են արտահայտվել։ Նրանցից մեկն ասել է, որ դա «շիրմաքար է հետռասկինության վրա»[4]։

 
Վալլե Դ'Աոստա, 1858

Բրեթը շարունակել է ստեղծել մանրամասն նկարված բնանկարներ, այդ թվում Իտալիայում, որտեղ հաճախ է եղել 1860-ական թվականներին։ Նա միշտ ուշադիր է եղել բնության պատկերման գիտական ճշգրտությանը, սակայն Ռասկինի խորհրդով հաճախ է նկարներում դրել բարոյական և կրոնական թեմաներ։ Վերջին տարիներին Բրեթը տարվել է ծովային բնանկարների առափնյա թեմաներով՝ շնորհիվ սեփական 210 տոննայանոց «Վիկինգ» երկկայմ առագաստանավի, որը կառավարում էր 12 հոգանոց անձնակազմը։ Դրանով Բրեթը ճանապարհորդել է Միջերկրական ծովում[5]։

1880-ական թվականներին Բրեթն ամեն ամառ զբաղեցրել է Փեմբրուքշիրի Նյուպորտ ամրոցը, որտեղ տեղավորվել է նրա ողջ մեծ ընտանիքը, մինչ նա գրում, նկարում և լուսանկարում էր Ուելսի հարավային և արևմտյան ափերը։ Այդ շրջանի նկարները միասին հավաքվել և ներկայացվել են 2001 թվականին «Պրեռաֆայելիտ Ջոն Բրեթը և Ուելսի ափերը» ցուցադրության ժամանակ Քարդիֆի Ուելսյան թանգարանում։

Բրեթը նաև փոքրուց հետաքրքրված է եղել աստղագիտությամբ։ 1871 թվականին նա ընտրվել է Աստղագիտության թագավորական միության անդամ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998.
  4. The Critic, XVIII, 1859, p.544, quoted in Tate Gallery, The Pre-Raphaelites, 1984, p. 175
  5. «Tate Collection – John Brett». Tate Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Բրեթ» հոդվածին։
  NODES