Ջոն Գարանդ
Ջոն Գարանդ (անգլ.՝ Jean Cantius Garand, հունվարի 1, 1888[1][2], Saint-Rémi, Les Jardins-de-Napierville, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա - փետրվարի 16, 1974[1][2], Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկա-կանադացի զինագործ կոնստրուկտոր, որը երկար ժամանակ աշխատել է Մասաչուսեթսի Սփրինգֆիլդի զինանոցում։
Ջոն Գարանդ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1888[1][2] |
Ծննդավայր | Saint-Rémi, Les Jardins-de-Napierville, Մոնտերեժի, Քվեբեկ, Կանադա |
Մահացել է | փետրվարի 16, 1974[1][2] (86 տարեկան) |
Մահվան վայր | Սփրինգֆիլդ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Կանադա և ԱՄՆ |
Մասնագիտություն | գյուտարար և ճարտարագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
John C. Garand Վիքիպահեստում |
Առաջին հերթին հայտնի է որպես M1 Garand ինքնալից հրացանի գյուտարար՝ ամերիկյան բանակի կողմից ընդունված առաջին ինքնալից հրացաններից մեկը։ Այս հրացանը լայնորեն օգտագործվել է ԱՄՆ-ի բանակում և ԱՄՆ-ի ծովային հետևակի կորպուսում Երկրորդ համաշխարհային և կորեական պատերազմների ժամանակ։ Հատկանշական է, որ Գարանդը նախագծել և արտադրել է ոչ միայն ինքնալիցը, այլ նաև դրա մասսայական արտադրության մեքենաներն ու սարքավորումները։
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Կանադայում ( Քվեբեկ նահանգ), Սան Ռեմիի մոտ գտնվող ագարակում[6]։ Մոր մահից հետո, 1899 թվականին, հայրը տեղափոխվել է Ջևեթ Սիթի (Կոնեկտիկուտ նահանգ)։ Մինչև 11 տարեկան դպրոց է հաճախել, հետո սկսել է աշխատել տեքստիլ գործարանում։ Հետաքրքրվելով զենքով՝ Ջոնը սովորել է կրակել[7], իսկ ազատ ժամանակ մարզվել է հրաձգարանում և մտածել հրաձգային զենք ստեղծելու մասին։ Աշխատելով տեքստիլ ֆաբրիկայում՝ Գարանդը ստացել է մեխանիկի որակավորում և 1909 թվականին տեղավորվել «Բրաուն և Շարպ» գործիքների արտադրության ընկերությունում, որը գտնվում էր Փրովիդենսում՝ Ռոդ Այլենդում։ 1916 թվականին նա աշխատանք է գտել Նյու Յորքի գործիքներ արտադրող ընկերությունում՝ միաժամանակ շարունակելով հրաձգություն սովորել Բրոդվեյում[8]։ 1920 թվականին Գարանտը ստացել է ամերիկայի քաղաքացիություն[9]։
Զենքի մշակում
խմբագրելԳարանդը պրոֆեսիոնալ զենք սկսեց մշակել 1917 թվականին։ Այդ տարում ԱՄՆ-ի բանակը մրցույթ էր հայտարարել թեթև գնդացիր ստեղծելու համար, և հենց Գարանդի կոնստրուկցիան է ընտրվել ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության կողմից։ Գարանդը աշխատանքի է ընդունվել Վաշինգտոնի ստանդարտների բյուրոյում։ Նրան էր հանձնարարված զենքի կատարելագործումը։ Առաջին մոդելը ներկայացվել է միայն 1919 թվականին, այսինքն՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո, սակայն կառավարությունը Գարանդին թողել է Սփրինգֆիլդի զինանոցում՝ Մասաչուսեթսում, որպես ինժեներ, որտեղ նա աշխատել է 1919 թվականի նոյեմբերի 4-ից մինչև 1953 թվական թոշակի անցնելը[10]։
Սփրինգֆիլդում Գարանդը առաջադրանք է ստացել ստեղծել ինքնալից հրացանի և կարաբինի նախատիպը, որտեղ պարկուճը նետելը և հաջորդ փամփուշտի լրացնելը պետք է կատարվեին վառոդ գազերի միջոցով, որոնք դուրս են գալիս փողից։ ԱՄՆ-ի բանակի բոլոր դիտողությունները հաշվի առնելով՝ հրացանի մշակման գործում արդյունավետ, հուսալի և հեշտ մշակումը տևել է 15 տարի[11][12]։ Արդյունքում ստացվեց M1 30 տրամաչափի ինքնալից հրացան, որը արտոնագրվել է 1932 թվականին[13] և ԱՄՆ բանակի կողմից ընդունվել է 1936 թվականի հունվարի 9-ին։ Նրա զանգվածային արտադրությունը սկսվել է 1940 թվականին։ Այն փոխարինեց M1903 Springfield հրացանը և դարձավ առաջնային հետևակային զենք, որը կոչվում էր Գարանդա հրացան[14]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ավելի քան չորս միլիոն M1 հրացան է արձակվել[15]։ Գարանդի հրացաններն ապացուցել են իրենց արդյունավետությունն ու հուսալիությունը և ստացել գեներալ Մակարթուրի բարձր գնահատականը[16]։ Գեներալ Փաթոնը M1 Garand հրացանը անվանել է «երբևէ ստեղծված հզորագույն միջոցը պատերազմ վարելու համար»[17]։
1940-ական թվականների վերջին և 1950-ական թվականների սկզբին Գարանդը մշակել և կառուցել է «Բուլլ-պապ» սխեմայով ավտոմատ հրացանի նախատիպը։ Այն օգտագործում է փամփուշտը նույն ձև, ինչպես M1-ը, բայց խանութը, ավտոմատացումը և ձևը բոլորովին այլ են[18]։ Այս հրացանը հնարավորություն է ունեցել փոխհրաձգության անցնել, իսկ հրաձգության տեմպը մոտ 600 կրակոց է եղել մեկ րոպեում[19]։ 1953 թվականին Գարանդի թոշակի անցնելուց հետո հրացանի երկրորդ տարբերակի վրա աշխատանքը դադարեցվել էր։ Նախագիծը փակվել է, իսկ հրացանը 1961 թվականինին ուղարկվել է Սփրինգֆիլդի զինանոցի թանգարան։ Գարանտը Սփրինգֆիլդի զինանոցում խորհրդատուի պաշտոնում մնացել է 1953 թվականին պաշտոնաթող լինելուց հետո։
Գարանտը ոչ մի ռոյալթի չի ստացել իր հրացանի համար, չնայած այն բանին, որ 1936 թվականի հունվարի 20-ից դրանք թողարկվել են ավելի քան վեց ու կես միլիոն հատ։ Այդ գյուտի բոլոր իրավունքները պատկանում էին ԱՄՆ կառավարությանը[10][20][21]։ Կոնգրես էր ուղարկվել 100,000 դոլար արժողությամբ Գարանդի պարգևատրման մասին օրինագիծը, սակայն այն չի ընդունվել։
Ջոն Գարանդը մահացել է Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում 1974 թվականին։ Թաղված է Սփրինգֆիլդի Գիլքերսթ պարկ գերեզմանատանը։
Ընտանիք
խմբագրել1930 թվականի սեպտեմբերի 6-ին Օլբանիում Գարանդն ամուսնացավ Կանադայից ժամանած ֆրանսիացի մի այրի կնոջ՝ Նելլի Բրյուս Շեփարդի հետ (1900 թվականի օգոստոսի 3-ից մինչև 1986 թվականի փետրվարի 25-ը)։ Նա ուներ երկու դուստր նախորդ ամուսնությունից, ինչպես նաև դուստր և որդի Գարանդից[22][23][24][25]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ https://www.asme.org/about-asme/honors-awards/achievement-awards/holley-medal
- ↑ https://www.science.org/doi/10.1126/science.99.2571.276
- ↑ https://thejohnscottaward.github.io/jsc/1901-1950.html
- ↑ Общим предком всех Гарандов в Северной Америке является Пьер Гаран (~1643 — 1700) из Руана, Франция.
- ↑ Hoffman, Jon T. A History of Innovation: U.S. Army Adaptation in War and Peace.
- ↑ McCarten, John The Man Behind the Gun (und) // Reader's Digest. — The Reader's Digest Association, 1943. — Т. 42. — № 253. — С. 51—54.
- ↑ «John C. Garand». Encyclopædia Britannica. Վերցված է 2017 թ․ հունվարի 1-ին.
- ↑ 10,0 10,1 Genius of Springfield, Springfield Armory National Historic Site, NPS
- ↑ Bruce N. Canfield. The Unknown M1 Garand, American Rifleman, 142 (January 1994): 46-49.
- ↑ Hindsight: A Critique Of The M1 Garand, December 14, 2014.
- ↑ U.S. Patent #1892141
- ↑ He Invented the World’s Deadliest Rifle, Popular Science, December 1940, p. 68.
- ↑ Bruce N. Canfield. The Winchester Garand, American Rifleman, Volume 153 (April 2005), pp. 46-49.
- ↑ The Garand Rifle, Chicago Tribune, February 26, 1942.
- ↑ Rose, Alexander. American Rifle: A Biography. New York: Bantam Dell, 2008, p. 319.
- ↑ Garand T31 aka Bullpup .30
- ↑ Springfield Armory Museum: U.S. RIFLE GARAND T31 «BULLPUP» .30 (T65E1) SN# 1
- ↑ Garand Gave Rifle to U.S., The New York Times, March 4, 1942.
- ↑ Постановление суда о том, что права на винтовку Гаранда M1 принадлежат США: Burke v. United States, Court of Claims, 827 °F.Supp 827, October 7, 1946.
- ↑ 1930 US Census, 7 April 1930, Springfield, MA, Sheet 5B, line 98
- ↑ 1940 US Census, 16 April 1940, Springfield, MA, Sheet 13B, line 72
- ↑ Объявление о свадьбе, The Springfield Republican, 5 October 1930, p. 6.
- ↑ John C. Garand obituary, The Springfield Republican, 17 February 1974, p. 62.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Գարանդ» հոդվածին։ |